Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
Lifestyle

Ինչպես հաղթահարել ճիճվային վարակը, թութքը, ալկոհոլային կախվածությունը, արգանդի միոման ու բարձր ճնշումը. Վանգայի 40 լավագույն բաղադրատոմսերը

Բացի գուշակություններից, պայծառատես Վանգան նաև կարողանում էր զանազան հիվանդություններ բուժել բույսերի միջոցով: Նա երբեք չի հերքել բժշկության դրական կողմերը, բայց հաճախ ասել է, թե դեղերի շատ կիրառությունը վտանգավոր է, քանի որ դրանք «խցանում են մարդ-բնություն կապը»:

Հազի դեպքում (երեխաների մոտ)

1. Բրոնխիտի վաղ փուլերում կարելի է երեխային մեկ թեյի գդալ գերչակի յուղ խմեցնել:

2. Մեկ կարտոֆիլին, մեկ սոխին և մեկ խնձորին ավելացնել մեկ լիտր ջուր և եփել այնքան ժամանակ, մինչև կաթսայում մնա ջրի կեսը: Թուրմը տալ երեխային օրական երեք անգամ մեկ թեյի գդալ:

3. Սխտորի 5 միջին պճեղը մանրացնել կամ տրորել, ավելացնել մեկ բաժակ չպաստերիզացված կաթ և լավ եռացնել: Ստացված թուրմը երեխան պետք է խմի օրական մի քանի անգամ:

4. Փոքրիկ երեխաներին ծանր հազի ժամանակ հարկավոր է օրական մի քանի անգամ մեկ թեյի գդալ մեղրի և տաք բուսայուղի խառնուրդ (1:1 հարաբերակցությամբ) տալ:

5. 100 գրամ մեղրը, 100 գրամ թարմ կարագն ու վանիլինի փոշին լավ խառնել և ընդունել օրական 3 անգամ մեկ թեյի գդալ:

Հելմինտների դեպքում

1. Կլոր որդերի դեպքում հարկավոր է խառնել ½ կգ սպիտակ ճագոմի (омела белая) տերևները, ½ կգ սպիտակ ճագոմի հատապտուղները և 1 գրամ կատվախոտի արմատը, տրորել հումքը և դարձնել փոշի, այնուհետև ընդունել օրական 3 անգամ կես գրամ:

2. Դդմի սերմերը մաքրել, մանրացնել մսաղացով, այնուհետև ամեն առավոտ սոված փորին ուտել 2 ճաշի գդալ ստացված հումքից և խմել մի բաժակ տաք կաթ: Մեկ ժամ անց հարկավոր է խմել լուծողական միջոց:

3. Լյարդն ու լեղապարկը ախտահարող լյամբլյաներից կարելի է ազատվել՝ պարբերաբար կես բաժակ թթու կաղամբի աղաջուր խմելով:

4. Մեկ գլուխ սոխը կամ սխտորը մանրացնել, ավելացնել մի բաժակ ջուր, թրմել ամբողջ գիշեր և ստացված թուրմը խմել առավոտյան սոված փորին:

5. 5-6 պճեղ սխտորը մանրացնել ու ավելացնել մի բաժակ տաք ջուր: Ընդունել որպես ընդհանուր հակահելմինտային միջոց:

Ալկոհոլային կախվածության դեպքում

1. 50 գրամ ընկույզի կանաչ կեղևները 5 րոպե եփել մեկ բաժակ կաթի մեջ, քամել և խմել: Ընդունել օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան:

 

2. Անանուխի թուրմին ավելացնել մի փոքր քացախ և ընդունել ամեն օր 2 ճաշի գդալ: Բուժման կուրսը տևում է մեկ ամիս:

3. 2 ճաշի գդալ մաթուզենու տերևներին ավելացնել մեկ բաժակ ջուր և 15 րոպե եռացնել: Ընդունել օրական 5-6 անգամ մեկ ճաշի գդալ:

4. 5 ճաշի գդալ մանրացրած խնկունու տերևներին ավելացնել կես լիտր եռման ջուր, 15 րոպե եռացնել, քամել և ընդունել օրական 8-10 անգամ ¼ բաժակ:

Բարձր զարկերակային ճնշման դեպքում

1. Բաժակի մեջ լցնել մի փոքր եգիպտացորենի ալյուր, ավելացնել եռման ջուր (1 բաժակ) և թրմել ամբողջ գիշեր: Առավոտյան խմել ջուրը՝ աշխատելով չխառնել նստվածքը:

2. Կտորը թրջել գինու կամ խնձորի քացախով (5-6%-անոց) և 5-10 րոպե դնել կրունկներին: Այս ընթացքում հարկավոր է հետևել ճնշմանը և երբ այն կարգավորվի, դադարեցնել պրոցեդուրան:

3. Հիպերտոնիայի բուժման համար հարկավոր է մեկ բաժակ խնձորի քացախին ավելացնել մեկ պճեղ մանրացրած սխտոր և ընդունել ամեն առավոտ:

4. Վանգան նաև խորհուրդ էր տալիս ուտել թարմ սոխ:

Միզաքարային հիվանդության դեպքում

1. Շաբաթական մեկ օր հիվանդներին խորհուրդ է տրվում ուտել միայն խաշած ցորեն և խմել այդ ցորենի եփուկը:
2. Մոշի մեկ մեծ արմատը եփել 5 լիտր ջրում, մինչև կաթսայում մնա ջրի կեսը, այնուհետև ընդունել ստացված թուրմը օրական երեք անգամ 100 գրամ:

3. Երիկամների քարերի դեպքում խորհուրդ է տրվում ամեն օր, տաք լոգանք ընդունելիս, 2,5 կգ ձմերուկ ուտել:

4. Պատրաստել ծիծեռնախոտի եփուկ (2 ճ.գ բույսին ավելացնել մեկ բաժակ ջուր և եփել) և ընդունել առավոտյան և երեկոյան ուտելուց առաջ մեկ բաժակ:

Հազի դեպքում (ուժեղ հազ)

1. Հարկավոր է մեկ շաբաթ ընդունել կտավատի սերմերի եփուկ:

2. Նեխուրի արմատի եփուկը նույնպես շատ օգտակար է (20 գ. նեխուրի արմատ և մի բաժակ եռման ջուր): Ընդունել օրական 4-6 անգամ մեկ ճաշի գդալ:

3. Վանգան նաև խորհուրդ էր տալիս մեկ ամիս շարունակ ամեն օր 8-10 րոպե նստել վառ արևի տակ՝ բերանը լայն բացած, իսկ աչքերը՝ փակած:

4. Օրական 3 անգամ ուտելուց առաջ ընդունել 2-3 ճաշի գդակ մանդարինի կեղևի եփուկ:

5. Աշնանը, հազը մեղմացնելու համար, շատ օգտակար են կեչու և թխկու օշարակները՝ կաթի հետ խառնած:

Արգանդի միոմայի դեպքում

1. 15 օր շարունակ հիվանդին խորհուրդ է տրվում օրական 3 անգամ խմել 1 սուրճի բաժակ կտավատի սերմերի եփուկ:

2. Մեկ շաբաթ շարունակ հարկավոր է չիչխանի յուղով թրջված տամպոններ օգտագործել:

3. 20 գրամ վաղենակը 2 շաբաթ թրմել մեկ բաժակ օղու մեջ, քամել և ընդունել օրական 3 անգամ 20-30 կաթիլ:

4. Եղինջի հյութի կամ դրա տերևների խյուսի մեջ թրջել տամպոնը և ամեն օր (մեկ շաբաթ շարունակ) տեղադրել այն հեշտոցի մեջ:

5. Եղինջի հյութով կամ խյուսով թրջված տամպոնները օգտագործվում են նաև արգանդի բորբոքումների դեպքում:

Թութքի (արտաքին) դեպքում

1. Թութքի դեպքում Վանգան խորհուրդ էր տալիս խուսափել ծանր աշխատանքից ու ալկոհոլային ըմպելիքներից և հնարավորինս շատ պառկել ու հանգստանալ:

2. Վայրի ելակի տերևների եփուկը հարկավոր է օգտագործել հոգնաների և լվացումների համար (1 ճաշի գդալ տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 20 րոպե և քամել): Օգտագործել գոլ վիճակում:

3. Նաև խորհուրդ է տրվում ամեն անգամ կղկղելուց հետո կատարել լվացումներ սառը ջրով և օրական 3-4 անգամ մեկ րոպե սառը կոմպրեսներ դնել: Կատարել այս պրոցեդուրաներն այնքան ժամանակ, մինչև հեմորաիդալ հանգույցներն ամբողջությամբ վերանան:

Գորտնուկների դեպքում

1. Երկու կիտրոնի կեղևների քերուկը 8 օր թրմել քացախի մեջ, այնուհետև ստացված հեղուկը քսել գորտնուկներին:

2. Գորտնուկները կարելի է անցավ հեռացնել՝ դրանց ամեն օր օշինդրի թուրմ քսելու դեպքում:

3. Երբեմն շատ օգտակար է գորտնուկը պարզապես պոկելը: Պրոցեդուրայից հետո վերքին հարկավոր է հալած յուղ դնել:

4. Գորտնուկը հարկավոր է վառել շիկացած երկաթով, այնուհետև անմիջապես տաք վաննա պատրաստել (ձեռքերի կամ ոտքերի համար):