Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Ջոնի Մելիքյան. «Ռեալ չէ, որ Սահակաշվիլին կամ իր կուսակցությունը Վրաստանում լուրջ արդյունքների հասնեն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դիմել է Վրաստանի «Միացյալ ազգային շարժման» իր համակուսակիցներին և կոչ արել այլ կուսակցությունների հետ բանակցություններ սկսել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդդիմությունից միասնական թեկնածու առաջադրելու համար:

Վրացագետ Ջոնի Մելիքյանի խոսքով՝ բավականին դժվար է նման սցենար պատկերացնել:

«Այսօր «Միացյալ ազգային շարժումը» խորհրդարանում փոքր ֆրակցիա ունի, որը բաղկացած է 6 հոգուց: Բացի այդ՝ պետք է նկատի ունենալ այն փաստը, որ Վրաստանում այսօր նախագահի պաշտոնն արդեն սիմվոլիկ նշանակություն ունի, իսկ նախագահական ընտրություններում հաղթելը չի նշանակում վերադարձնել իշխանությունը: Երկրորդ փաստն այն է, որ իշխող «Վրացական երազանքի» առաջադրած թեկնածուի շանսերը բավականին մեծ են»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց վրացագետը՝ հավելելով, որ իշխող կուսակցության թեկնածուների վերաբերյալ մի քանի հայտարարություններ կան:

«Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում նախագահի թեկնածու դառնալ: Մամուլում պարբերաբար մի քանի քաղաքական գործիչների անուններ կարելի է տեսնել: Նախկինում կար տեղեկատվություն, որ առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոն կարող է առաջադրվել, վերջին շրջանում էլ նաև արդարադատության նախարար Տեյա Ցուլուկիանիի անունն էր շրջանառվում: Այդուհանդերձ, իրենք այս պահի դրությամբ դեռ չեն քննարկել և որոշում չի կայացվել, թե իշխող կուսակցության կողմից ով է առաջադրվելու: Այս պարագայում ռեալ չէ, որ «Միացյալ ազգային շարժումը» վերադառնա իշխանության՝ մանավանդ նախագահական ընտրությունների արդյունքում»,–նշեց նա:

Հարցին, թե Վրաստանի հասարակության շրջանում Սահակաշվիլու և իր կուսակիցների նկատմամբ ի՞նչ տրամադրություններ կան, վրացագետը պատասխանեց. «Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ մոտ մինչև 10% աջակցություն կա: Բայց մենք պետք է հասկանանք, որ ովքեր դժգոհությամբ են խոսում իշխանության մասին, մի մասն այդ սոցհարցումների ժամանակ այլ կուսակցությունների է ձայն տալիս: Բայց որոշ ստաբիլ էլեկտորատ ունեն և ինչ–ինչ ձևով կարողացել են պահպանել, բայց էլեկտորատը թույլ չի տա իրենց, որ ինչ–որ լուրջ թիվ կարողանան ապահովել»:

Ջոնի Մելիքյանն ընդգծեց, որ պետք է հիշել նախորդ պառլամենտական ընտրությունները, երբ «Միացյալ ազգային շարժումը» մեկ ամսվա ընթացքում կիսվեց. «Հիմնական, ակտիվ ու հայտնի քաղաքական գործիչները և ընտրված պատգամավորների մեծ մասն ուղղակի դուրս եկան կուսակցությունից՝ ստեղծելով «Եվրոպական Վրաստան» քաղաքական ուժը: Այդ իսկ պատճառով այսօրվա դրությամբ նախկին «Միացյալ ազգային շարժման» կողմնակիցները ևս բաժանվեցին երկու տարբեր դաշինքների: Նշված հանգամանքներից ելնելով, ըստ իս, այսօրվա դրությամբ ռեալ չէ, որ Սահակաշվիլին կամ իր կուսակցությունը լուրջ արդյունքների հասնեն Վրաստանում»:

Իսկ հարցին, թե Վրաստանի իշխող կուսակցությունն ունի՞ հասարակության հստակ աջակցությունը, նա պատասխանեց. «Չէի ասի, որ մեծամասնությունն իրենց կողմնակիցն է, կան դժգոհ մարդիկ, ովքեր չեն աջակցում նաև ընդդիմությանը: Ըստ սոցհարցումների՝ իշխող կուսակցությունը մոտ 30–35% աջակցություն ունի, իսկ հարցվածների մոտ 40%–ը կամ չգիտի ում է աջակցելու կամ բոլորին դեմ է և այլ տարբերակներ է ընտրում»:

Վրացագետը նշեց, որ գալիք պառլամենտական ընտրությունները կարևոր են նաև Վրաստանի համար. «Այդ ընտրությունների համար արդեն բոլորը պետք է պայքարեն: Այսօրվա դրությամբ իրենք կրիտիկական ձայների մի մասսա ունեն: Վերջին պառլամենտական ընտրությունները, այնուամենայնիվ, ցույց տվեցին, որ իրենք ստացան սահմանադրական մեծամասնություն և մինչև հաջորդ ընտրություններ կարող են ևս մեկ անգամ տրամադրություններ փոխել: Այսօրվա դրությամբ իրենք այդ քվեն արդեն ստացել են: Թեև այսօր մի փոքր նվազել է աջակիցների թիվը, բայց մինչև գալիք ընտրություններ կաշխատեն, նոր դեմքեր կբերեն և ոչ մի խոչընդոտ չպետք է լինի, եթե, իհարկե, ֆորս մաժորային իրավիճակներ չլինեն»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում