Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Զոյա Թադևոսյան. «Եթե չբուժվենք, հերթական անգամ հայրենիք ենք կորցնելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱԿ անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանը Կարեն Կարապետյանի սրտացավության վրա չի կասկածում, քանի որ վարչապետը, լինելով ինտելեկտուալ անձնավորություն, իր մտահոգություններում անկեղծ է:

«Բայց նա գիտի նաև իրականությունը: Գիտի, որ իշխող կուսակցությունը երբեք թույլ չի տա իրականացնել զարգացած հասարակարգ կառուցելու նրա ցանկությունները, քանի որ իշխող քաղաքական ուժը և նրա դաշնակից այլ քաղաքական կուսակցություններ մինչև կոկորդը խրված են կոռուպցիայի մեջ: Պետական դիրքի չարաշահում են իրականացրել, թալանել են երկիրը, վատնել են ազգային հարստությունը և հետևաբար իրենց հասարակական– քաղաքական դիրքից երբեք չեն կարողանա հրաժարվել: Հակառակ դեպքում նրանց սպառնալու է ազատազրկումը»,– համոզված է Զ. Թադևոսյանը:

Քաղաքական գործչի կարծիքով, սեփական անվտանգությունը պաշտպանելու համար են իշխանությունները փորձում ամեն գնով պահել դիրքերը: Եվ դրա համար ամբողջ հայ ժողովրդին ծնկի են բերում, հանուն իրենց ազատության:

«Խորհրդային տարիներին խոշոր հափշտակությունները քողարկում էին փոքր հափշտակությունները բացահայտելով: Այսինքն, բարձրաստիճան պաշտոնյաներին չէին կարող դիպչել, բայց միևնույն ժամանակ պետք է ցույց տային, որ աշխատում են: Ուստի, ավելի ստորին օղակի պաշոնյաների ձերբակալելով, իրենց դեմքը մաքրում էին: Հիմա էլ նույն խորհրդային ժամանակների գործելաոճն է շարունակվում: Այսինքն, մենք այսօր ունենք նույն Խորհրդային Միությունը, ավելի գռեհկացած վարքուբարքով»,– ասաց Զ. Թադևոսյանը:

Խոսելով խորհրդարանական համակարգի անցնելու ուժեղ և թույլ կողմերի մասին, քաղաքական գործիչը նշեց, որ համակարգը լիարժեք գործելու համար պետք է իրականում ժողովրդի վստահության քվեն ստացած Ազգային ժողով ունենանք, հակառակ դեպքում ոչինչ էլ չի ստացվի:

«Մոտ 100 տարի է մենք դեգերում ենք և փնտրտուքի մեջ ենք: 70 տարի խորհրդային բռնապետական համակարգում էինք դեգերում, և արդեն 30 տարի է մեկ այլ բռնապետական համակարգի պայմաններում ենք գոյատևում: Բայց մեր տեղը համաշխարհային գլոբալ քարտեզի վրա այդպես էլ չենք կարողանում գտնել: Մենք չենք հասկանում ուր ենք գնում, մեր նպատակը որն է, և ի վերջո, մենք մեր սերունդներին հայրենիք թողնելո՞ւ ենք, թե մեր ազգին դարձնելու ենք բոշաներ»,– ասաց Զ. Թադևոսյանը:

Ոչ ոք չարժևորեց անկախությունը և չհասկացավ թե դա ինչ է, համոզված է ՀԱԿ անդամը: Նա համոզված է նաև, որ գողը, ավազակը, սրիկան, օրինազանցն այսօր անպատիժ են մնում և անպատժելիության սինդրոմով տառապելով, դառնում են հրեշներ ու քանդում պետությունը: Զ. Թադևոսյանի կարծիքով իրականում իշխանության տերը ժողովուրդն է, ինչը նաև ամրագրված է Սահմանադրության մեջ: Եվ հետևաբար 200 կամ 100 անդամ ունեցող որևէ քաղաքական ուժ չի կարող ամբողջ ժողովրդի փոխարեն պայքարի մեջ մտնել և որևէ արդյունքի հասնել:

«Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ճանաչել իր իրավունքները և իր իշխանությունը փոխանցել այն քաղաքական ուժին, որին վստահում է: Բայց, քանի որ իր իրավունքը չի վստահել, այլ վաճառել է և այն արդեն գնված է 10 000 դրամով, հետևաբար ժողովուրդը որևէ իրավունք չունի ինչ–որ բան պահանջելու: Չէ՞ որ իր իրավունքն արդեն վաճառել է: Այդ է պատճառը, որ 100–200 հազար քաղաքացիով ոչինչ չենք կարող փոխել:

Մինչև վերջին խորհրդարանական ընտրությունները ես կարծում էի, որ այս իրավիճակի համար 70% իշխանություններն են մեղավոր, իսկ 30% ընտրողները: Այս ընտրություններից հետո հասկացա, որ այս իրավիճակի համար 90%–ով ժողովուրդն է մեղավոր, իսկ 10%՝ իշխանությունները»,– ասաց Զ. Թադևոսյանը:

Ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների բոլոր ճանապարհները փակելու համար ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները բավականին պայքարել էին և հաջողությունների հասել, սակայն կյանքը ցույց տվեց, որ ընտրակեղծիք իրականացնելու վայրն ու մարտավարությունն է փոխվել, որին էլ ընդառաջել է ժողովուրդը:

«Հիմա իշխանությունները կարող են վստահ ասել, որ իրենք ժողովրդի քվեն ստացել են, անկախ այն հանգամանքից, բարոյական ճանապարհո՞վ են այն ձեռք բերել, թե՝ անբարոյական: Բայց ես երբեք չեմ դադարի լավատես լինել, քանի որ կարծում եմ, որ եթե մահացու հիվանդությամբ տառապող մարդու մինչև կյանքի վերջին վայրկյանն անգամ օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ ինքնապաշտպանության մեխանիզմներ է գտնում և պայքարում է հիվանդության դեմ, ապա պետությունն էլ հասարակական–քաղաքական օրգանիզմ լինելով, ինքնապաշտպանական ներքին մեխանիզմների շնորհիվ կփորձի ինքնաբուժվել: Եվ եթե ինքնաբուժման կամքն ավելի հզոր լինի այն հիվանդությունից, որը թափանցել է մեր հասարակական–քաղաքական օրգանիզմ, ապա բնական ճանապարհով կկարողանանք հաղթահարել հիվանդությունները, առողջանալ և առաջ շարժվել: Հակառակ դեպքում կրկին հայրենիք ենք կորցնելու»,– ասաց Զ. Թադևոսյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում