Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Բաբկեն Պիպոյան. «Ունենք անպատասխանատվության մեծ ինստիտուտ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության նիստի օրակարգում է ներառվել դեղատոմսով դեղեր գնելու մասին կառավարության որոշման նախագիծը: Գործադիր մարմինը քննարկել է դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը ժամանակավորապես կասեցնելու հարցը: Նշենք, որ մինչ այս մարտի 1–ից գործող օրենքը հասարակության շրջանում դժգոհությունների էր արժանացել: Բացի այդ՝ բազմաթիվ քաղաքացիներ մինչ մարտի 1–ը մեծաքանակ դեղեր էին ձեռք բերել, որոնք մարտի 1–ից վաճառվելու էին միայն դեղատոմսով: Ի դեպ՝ հարցի վերաբերյալ նախագծի հրապարակման օրը իր դիրքորոշումն է հայտնել նաև ՄԻՊ գրասենյակը՝ ընդգծելով, որ բնակչության շրջանում բավարար իրազեկման աշխատանքներ չեն իրականացվել: Ըստ ՄԻՊ–ի՝ չփարատված են մնում ոլորտի մասնագետների մտահոգություններն այն մասին, որ երկրի առողջապահական համակարգը պատրաստ չէ այս լուծմանը:

Անդրադառնալով որոշումը ժամանակավորապես կասեցնելու նախագծին՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստ»–ի հետ զրույցում ընդգծեց. «Ի սկզբանե ես այս պրոցեսը գնահատել եմ մեկ գլոբալ պրոբլեմի դաշտում: Առաջինը մասնավորապես այն է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ոչ միայն չկանխարգելեց խուճապը, ինչը որպես ֆունկցիա դրված է իր վրա, այլև խուճապ ստեղծեց: Օրինակ, երբ երկրաշարժ է լինում, բնականաբար, աղետն ունենում է իր հետևանքները: Բայց պետությունն ունի համապատասխան կառույց, որը պետք է այնպես անի, որ այդ բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմի: Եթե երկրաշարժի ժամանակ կամա թե ակամա պետք է բացասական հետևանքներ ունենանք, ապա պետությունն առնվազն պետք է այնպես անի, որ խուճապը չդառնա բնական պրոցեսն էլ ավելի խորացնելու պատճառ: Ցիվիլ հասարակություններում, երբ պետությունն իր գործառույթը լավ է իրականացնում, նմանատիպ աղետը բացասական շատ ավելի քիչ ազդեցություն է ունենում, քան այն երկրներում, երբ պետությունն իր գործը վատ է անում ու խուճապ է ստեղծում»:

Այս պարագայում, որպեսզի առողջապահության համակարգում օրենքի պատճառով խուճապ չստեղծվի, պատասխանատուն ՀՀ առողջապահության նախարարությունն է:

«Իսկ այս դեպքում ՀՀ առողջապահության նախարարությունն ինքն իրենով խուճապ ստեղծեց, որը համար մեկ պրոբլեմն էր: Ըստ էության, մենք էինք իրենց գործն անում ու ասում՝ մի խառնվեք իրար, օրենքը չի աշխատի ու չի կարող գործել: Ավելին՝ շատ վատ բաներ չէինք ասում, որ, օրինակ, փաստաթուղթը թերի է: Շատ քիչ էինք խոսում բացասականի մասին, որ խուճապն ավելի չխորացնենք: Հիմա բնական բան է տեղի ունենում՝ հակառակ էֆեկտով: Բնականաբար, այն մարդը, ով խուճապի էր մատնվել և դրա հետևանքով ոչ ճիշտ գործողություն էր իրականացրել, այսօր հայտնվելու է վատ վիճակում: Ունենք անպատասխանատվության մեծ ինստիտուտ, և այդ ինստիտուտը բերում է նրան, որ մենք նման բաներ ենք ունենում»,– ասաց Բ. Պիպոյանը:

Նա նշեց, որ եթե անգամ այս նախագիծն օրակարգում չներառվեր, և եթե որոշ դեղեր պայմանականորեն պետք է սեպտեմբերին կամ հունիսին նոր միայն դեղատոմսով վաճառվեին, միևնույն է, դեմ կլիներ պրոցեսին:

«Միևնույն է, պետք է բոլորը հորդորեին, որ մարդիկ դեղերը չգնեն ու տանը պահեն, որովհետև դեղերն ունեն պահպանման պայման, ունեն պիտանիության ժամկետ: Ի վերջո՝ մարդիկ անիմաստ չէին տանելու ու ասեին՝ լավ, շատ դեղ ունենք՝ խմենք: Դեղը պահեստավորելը լավ բան չէ: Դեռևս նախորդ կառավարության օրոք ընդունված ու որևէ լուրջ դիմադրության չարժանացած օրենքի նախագիծը երկու տարի պահեցին բարձի տակ: Դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը սիրողական արեցին, և ուժի մեջ մտնելուց հինգ օր առաջ հիշեցին, որ երկու տարի առաջ ստեղծված բան կա, ինչի մասին պետք է խոսել: Իսկ ո՞վ պետք է հասարակությանը պատրաստեր, ո՞վ պետք է ռիսկերը հաշվարկեր ու գնահատեր հետևանքները: Սա մոտավորապես նման է այն երևույթին, երբ, օրինակ, մենք չունենք մեքենա, բայց ընկած վարորդ ենք ման գալիս: Հարց է առաջանում՝ լա՞վ կլինի, որ լավ վարորդներ ունենանք: Այո, իհարկե, լավ կլինի, բայց լավ վարորդ լինելու համար առաջին հերթին գոնե մեքենա է պետք»:

Հարցին, թե արդյո՞ք օրենքը նման ձևով ընդունելը զուտ գերշահույթ ստանալու նպատակ չէր հետապնդում, Բաբկեն Պիպոյանը նշեց. «Մտավախություն, տեսական հնարավորություն կա, բայց եկեք մինչև վերջ արդար լինենք: Դեղատներն իրենք էլ բողոքեցին: Նրանք ոչ թե ուրախացել էին, այլ իրենք էլ էին դժգոհություն հայտնել»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում