Արցախում Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված զինվորի լուսանկարները
Հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը:
Նշենք, որ 19-ամյա Անդրանիկ Մուսիկյանը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ էր: