Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

«Սփայսի» չարաշահման դեպքերն ու օրենսդրության անկատարությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, որը վերաբերում է ՀՀ–ում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկին:

Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՄԱԿ–ի 2017 թ. մարտին տեղի ունեցած 60–րդ նստաշրջանի ընթացքում կայացված որոշումը:

Մասնավորապես՝ ցանկից «ազաֆեն», «էրգոտալ», «թիորիդազին», «տոֆիզոպամ», «մեբիկար» «տրիֆլութպերազին», «ալիմեմազին» նյութերի հանելը պայմանավորվել է հետևյալ գործոններով. «Այդ նյութերն ընդգրկված չեն ՄԱԿ–ի թմրամիջոցների հսկման միջազգային կոմիտեի 1961 թ. «Թմրամիջոցների մասին» և 1972 թ.«Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիայի համապատասխան ցանկերում, ինչպես նաև ընդգրկված չեն այլ երկրների՝ հսկման ենթակա նյութերի ցանկերում: Բացի այդ, նշված նյութերը նաև ընդգրկված չեն ՀՀ «Քրեական օրենսգրքի» և ՀՀ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը» հավելվածներում»:

Նախագծում ընդգծվում է, որ դեղաբանական տեսանկյունից այս նյութերն իրենցից ներկայացնում են հակադեպրեսանտներ, և նշված նյութերից կախյալության առաջացման և չարաշահման դեպքեր չեն արձանագրվել:

Ներկայացնելով ընթացիկ իրավիճակը ու խնդիրները, նախարարությունն ընդգծել է, որ ցանկում ընդգրկման համար առաջադրված նյութերը հանդիսանում են սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներ, կամ նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար. «Թմրամիջոցներ օգտագործող անձանց կողմից օգտագործվում են հիմնականում ծխելու միջոցով: Կաննաբինոիդային խմբի սինթետիկ թմրամիջոցները սովորաբար արտադրվում և տարածվում են տարբեր բուսական խառնուրդների ձևով, որոնց հաճախ անվանում են նաև «Սփայս» («Spice»): Այս նյութերը մարդու օրգանիզմի վրա ցուցաբերում են հոգեակտիվ ներգործություն, դրանց բնորոշ է հաճախ գործածող անձի մոտ ծանր հոգեկան խանգարում առաջացնելը: Համապատասխան հսկողության բացակայության դեպքում դրանք չարաշահվում են՝ շրջանցելով թմրաբիզնեսի զարգացման դեմ ուղղված օրենքով նախատեսված արգելքները: Հաշվի առնելով, որ ՀՀ–ում արդեն իսկ գրանցվել են «սփայսի» չարաշահման դեպքեր, ինչպես նաև միջազգային փորձը՝ կաննաբինոիդների խմբի սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով անհրաժեշտ է նշված նյութերի շրջանառության նկատմամբ սահմանափակումներ կիրառել: Ցանկից հանելու համար ներկայացված «ազաֆեն», «թիորիդազին», «տոֆիզոպամ», «մեբիկար» նյութերը հանդիսանում են հակադեպրեսանտներ, իսկ «էրգոտալը»՝ արգանդի մկանների կծկումները ուժեղացնող միջոց է, և դեղատներից ենթակա են բաց թողնման դեղատոմսով: Մինչև այժմ մեր հանրապետությունում օրենսդրության անկատարության պատճառով դեղատոմսով բաց թողնվող դեղերը ազատորեն իրացվել են առանց դեղատոմսի, որի պատճառով էլ, հաշվի առնելով այդ խմբի դեղերի առանց հսկողության կիրառման վտանգը, ընդգրկվել են հսկման ենթակա հավելվածում»:

Հաշվի առնելով դեղերի վաճառքի վերաբերյալ մարտի 1–ից գործող սահմանափակումը՝ նախարարությունը նշել է, որ այս դեպքում նշված նյութերը պարունակող դեղերի կիրառումը կդառնա վերահսկելի, քանի որ առանց բժշկի նշանակման չեն բաց թողնվի դեղատներից:

Նախագծի 2–րդ կետով նշված նյութերը հսկման ենթակա ցանկից հանելուց հետո հսկողությունը այդ դեղերի նկատմամբ կպահպանվի, սակայն հաշվետվություններ ներկայացնելու, ինչպես նաև ներմուծման ժամանակ լրացուցիչ հավաստագրեր տրամադրելու անհրաժեշտություն չի առաջանա, ավելի մեծ թվով տնտեսվարող սուբյեկտներ կընդգրկվեն այդ դեղերի շրջանառության մեջ մրցակցային դաշտի ապահովմամբ, ինչպես նաև հիվանդների համար կաճի այդ նյութերը պարունակող դեղերի մատչելիությունը և հասանելիությունը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում