Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Հայկական ավիաընկերությունները դեռ չծնված՝ օրորոցում խեղդվում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ին հասած տեղեկությունների համաձայն «Տարոն ավիա» ընկերությունը բավականին ծանր ֆինանսական դրության մեջ է: Ու չնայած ընկերությունն այդ մասին լռում է, սակայն անցյալ տարվա դեկտեմբերի 31–ից մինչ օրս որևէ թռիչք չիրականացնելու պատճառն այն է, որ հայկական ընկերության կազմակերպած թռիչքները շահավետ չեն և այդ պատճառով էլ ավիաընկերությունը որոշել է կոմերցիոն դադար վերցնել:

Հանրային խորհրդի տրանսպորտի քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» հկ նախագահ Դմիտրի Աթբաշյանը «Փաստ»–ի հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով ավիաընկերությունը որոշել է Դուբայում բազավորվել և այնտեղից է սկսելու թռիչքներ կազմակերպել:

«Ցավն այն է, որ երբ «Տարոն ավիան» սկսեց Գյումրիի օդանավակայանից թռիչքներ իրականացնել, Գյումրիում հայտնվեց «Պոբեդա» ավիաընկերությունը և մինչ օրս էլ թռիչքներ է իրականացնում: Բայց խնդիրն այն է, որ ռուսական բոլոր ավիաընկերությունները, որոնք գրանցված են Ռուսաստանի Դաշնությունում, շատ մեծ արտոնություններից են օգտվում»,– ասաց Դ. Աթբաշյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ռուսաստանյան օդանավակայանների սպասարկման գները մոտ երկու անգամ ավելի էժան են «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման գներից: Բացի այդ, ռուսաստանում գրանցված ընկերությունները վճարում են ծառայության կես գինը: Ստացվում է, որ ի սկզբանե ավիաընկերությունների մեկնարկային մրցակցային պայմաններն անհավասար են և այս պայմաններում, բնական է, որ Հայաստանում գրանցված որևէ ընկերություն չի կարող մրցակցությանը դիմանալ:

«Եթե «Պոբեդան» դեպի Գյումրի 20–30 չվերթ է կատարում, որից միայն մեկն էր Գյումրիից մեկնարկում, ապա «Տարոն ավիայի» դեպքում բոլոր թռիչքները սկսվում և ավարտվում էին Գյումրիում: Այդ պատճառով էլ հայկական ավիաընկերության ծախսերը բավականին թանկ էին ստացվում»,– ասաց Դ. Աթբաշյանը:

Մասնագետի կարծիքով, այս ամենին վերջ տալու և հայկական ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար Հայաստանը պետք է վերջակետ դնի իր կողմից հայտարարած բաց երկնքի քաղաքականության վրա: Առավել ևս, որ մեր երկիրը ոչ թե նման պայմանագիր է ստորագրել, այլ ընդամենը հայտարարել է այդ մասին:

«Մեր երկիրն ընդամենը հայտարարել է, որ մեզ մոտ բաց երկինք է: Հիմա էլ պետք է հայտարարեն, որ բաց երկնքի քաղաքականությունը շարունակվում է, բայց քանի որ կա անառողջ մրցակցություն տեղական և միջազգային կազմակերպությունների ավիաընկերությունների միջև, ուստի Հայաստանն օտարերկրյա ընկերությունների աշխատանքը սահմանափակելու մասին որոշում է ցանկանում ընդունել»,– ասաց Դ. Աթբաշյանը:

Տեղական ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու երկրորդ տարբերակը օդանավակայանների կողմից սպասարկման գների վերանայումը պետք է լինի, որով կրկին պետք է կառավարությունը զբաղվի:

Թե ինչու կառավարությունը քայլեր չի ձեռնարկում հայկական ավիացիայի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, պարզ չէ: Դրա փոխարեն, որպես բաց երկնքի քաղաքականության հաղթանակ ներկայացվում է, թե այս ընթացքում ինչ նոր ավիաընկերություններ են մուտք գործել հայկական ավիացիոն շուկա և որքանով են կարողանում ընդլայնել իրենց կանոնավոր չվերթների աշխարհագրությունը: Եվ բնական է, որ նման պայմաններում հայկական որևէ ընկերություն ոչ միայն չի կարող զարգանալ, այլ դեռ չծնված կարող է օրորոցում խեղդվել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում