Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

«Սումգայիթը ցեղասպանության մոդել էր». չլուծված հարցեր՝ 30 տարիների խորքից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանական ԽՍՀ–ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը պատասխանել է «Փաստ»–ի հարցերին

– Տիկին Ավագյան, 30 տարի առաջ՝ 1988 թվականին, Սումգայիթում հայերը ցեղասպանության ենթարկվեցին: Աշխարհի տարբեր երկրներում հայերը բողոքի ակցիաներ են կազմակերպել, նաև հայտարարություններ են հնչում: 30 տարիների ընթացքում աշխարհին լսելի դառնալու, ստեղծված խնդիրները լուծելու համար ի՞նչ արեցինք:

– Սումգայիթը ցեղասպանության մոդել էր, որն Ադրբեջանը հետո շատ կազմակերպված օգտագործեց թե՛ Գանձակում, թե՛ Բաքվում և թե՛ Գարդմանքում: Ադրբեջանի իշխանությունները երեք խոշոր քաղաքներում ցեղասպանություն իրականացրեցին: Այսօր ոչ մի հարց լուծված չէ: Լինելով արտաքին կառավարման, արտաքին վերահսկողության դաշտում՝ մեր իշխանությունները չեն կարողանում կամք ցուցաբերել և ուղիղ խոսել ցեղասպանության մասին: 1990 թ. փետրվարի 13–ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց՝ Ադրբեջանական ԽՍՀ–ի և Բաքվի տարածքում կատարվածը որակելով որպես ցեղասպանության շարունակություն: Բայց 3–րդ հանրապետությունը 2–րդ հանրապետության այդ հզոր քայլն այսօր չի օգտագործում:

Չի խոսվում ցեղասպանության մասին: Խոսվում է ջարդերի, տուժածների, մահացածների մասին: Չի խոսվում նաև փախստականների մասին: 660 հազարից ավելի հայ փախստականների իրավունքների մասին իշխանությունները բացառապես քար լռություն են պահպանում: Ի դեպ՝ մենք միշտ խոսում ենք 660 հազար հայերի մասին: Անցած տարվա նոյեմբերին Մութալիբովն իր հարցազրույցում ճշտում է մտցնում մեր թվի մեջ՝ նա փաստում է, որ 1988 թվականի նախօրեին Բաքվում ապրում էին 500 հազար հայեր: Այսինքն՝ ճիշտ կլինի, որ խոսենք ոչ թե 660, այլ 860 հազարից ավելի հայ փախստականների իրավունքներից:

– Ազգային ժողովը պատրաստվում է «Սումգայիթյան ոճրագործությունների 30–րդ տարելիցի մասին» հայտարարություն ընդունել: Չլուծված հարցերի համատեքստում հայտարարությունը որքանո՞վ է բավարարում:

– Թեև ունենք 1990 թ. փետրվարի 13–ի Գերագույն խորհրդի որոշման փաստը, բայց այսօր նման «անատամ» փաստաթուղթ է ներկայացվում: Հայտարարության նախագիծը խայտառակություն է: Ասեմ ինչու: Հիմնավորումների մեջ մի քանի անգամ նշվում է ցեղասպանություն բառը, բայց դատապարտման մեջ պարզապես ոճրագործությունների մասին է խոսվում: Իսկ փախստական եզրույթը որևէ ձևով չի օգտագործվում: Ավելին՝ մեր քաղաքական իշխանության ներկայացուցիչներից ոմանք շատ մեծամտորեն ԱԺ–ում հայտարարեցին, որ չի կարելի Ադրբեջանի փաթեթը խառնել Թուրքիայի փաթեթի հետ: Սա ի՞նչ կարճամտություն է: Պարզ չէ, որ այն, ինչ սկսել են 1915 թվականից, նույնը 1988–1992 թ. շարունակեց Թուրքիայի քույր պետություն Ադրբեջանը: Ինչպես կարելի է պրոբլեմն այդքան նեղացնել և հայությանը կրկին դնել հարվածի տակ: Կներեք, բայց իրենք չեն հասկանում, որ այդ «լոպազ» հայտարարություններով վտանգում են հայության գոյությունը տարածաշրջանում: Պատահական չէ, որ այսօր Ալիևը հոխորտում ու ասում է, որ պետք է վերադառնան Երևան և դա իրենց ռազմավարությունն է: Իրենք այդ փաստաթղթով վկայում են, որ երկրի քաղաքական իշխանությունը գտնվում է բացառապես արտաքին կառավարման տակ:

– Ձեր գործընկերները քննարկումներից մեկի ժամանակ հարց բարձրացրեցին՝ նշելով, որ ՀՀ–ն պետք է միջազգային հետախուզում հայտարարի ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք իրենց գործունեությամբ վարել ու վարում են հայատյաց քաղաքականություն: Այդ հնարավորությունը տեսնո՞ւմ եք:

– Ես տեսնում եմ բոլոր հնարավորությունները, եթե, իհարկե, մեր քաղաքական դաշտը փորձի աշխատել: Մեզ մոտ անընդհատ տարատեսակ հարցեր են ծագում, թե ինչու ենք այս դաշտում անընդհատ տանուլ տալիս: Մենք տեսնում ենք անսկզբունքային, հատվածային կամ էլ ընդամենը ռեֆլեքսիվ պատասխաններ Ադրբեջանի որոշակի պահվածքի մասին: Մենք իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ հայտարարել ենք, որ մշակված ռազմավարություն չկա: Եթե լիներ ռազմավարություն՝ իշխանությունը կիմանար, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել: Ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ ռազմավարություն չեն մշակել և չունեն, դրա համար էլ ԱԺ–ի բարձր ամբիոնից մեկը կարող է կանգնել ու որպես քաղաքական վերնախավ հայտարարել, թե Ադրբեջանի փաթեթը պետք չէ խառնել Թուրքիայի փաթեթի հետ: Նրանք երբեմն հայտարարում են, թե «դրսերում» ամեն ինչ գիտեն, բայց քանի որ խավիար շատ են սիրում, հակահայ գործունեություն են ծավալում: Այդպես չէ, դրսում մեր մասին ոչինչ չգիտեն

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում