Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
uncategorized

Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում «Մաքդոնալդս» արագ սննդի խոշորագույն ցանցի հնարավոր բացման մասին է խոսվում: Թեև լուրերը պաշտոնապես հերքվում են, ժամանակ առ ժամանակ այն կրկին շրջանառվում է: Այս առումով բացառություն չէ նաև 2018 թվականը: Հունվարից նորից շրջանառվում է արագ սննդի բացման հնարավորությունը: Իսկ օրեր առաջ վրացի գործարար Թեմուր Չկոնիան Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» հաղորդաշարին տեղեկացրել է, որ բացումն արդեն ծրագրված է:

Այդուհանդերձ, պաշտոնապես այս լուրը չի հաստատվում:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից «Փաստ»–ը փորձեց ճշտել՝ ընկերության հետ այս փուլում ի՞նչ բանակցություններ են ընթանում:

Ի պատասխան՝ նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը նշեց. «Քանի որ նախորդ տարի կրկին նման շշուկներ էին բարձրացել ԶԼՄ–ների կողմից, նախարարության ներդրումային վարչությունը կապ էր հաստատել «Մաքդոնալդս»–ի հետ: Մենք պատասխան էինք ստացել, որ առաջիկայում ՀՀ–ում արագ սննդի իրենց ցանցը բացելու ծրագրեր չունեն»:

Դիտարկմանը, թե նոր հարցում ուղարկվելո՞ւ է, թե ոչ, նա պատասխանեց. «Չեմ կարծում: Նպատակահարմար չենք գտնում, որովհետև կարծում եմ, որ իրենք առաջիկայի համար սպառիչ պատասխան էին տրամադրել»:

Նշենք, որ զուգահեռ լուրերի, մի շարք փորձագետներ «Մաքդոնալդս»–ի մուտքը սննդի անվտանգության տեսանկյունից խնդրահարույց են համարում:

Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը, սակայն, չի կարծում, որ ցանցի մուտքն արգելելը ճիշտ մոտեցում կլինի:

«Քաղաքակիրթ աշխարհում նման բան չկա: Դա կարելի է անել այն դեպքում, երբ տեսնենք, որ վտանգ կա: «Մաքդոնալդս»–ն ամբողջ աշխարհում տարածված ցանց է: Բացի այդ՝ մեզ մոտ սննդի ոլորտում կան շատ կառույցներ, որոնց սպասարկումն ավելի վատ մակարդակի է: Այնպես որ՝ չեմ գտնում, որ պետք է արգելել, ուղղակի պետք է վերահսկել, որ նորմալ և անվտանգ ծառայություն մատուցվի: Առավել ևս՝ որ այդ կառույցն ամբողջ աշխարհում հայտնի է»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը:

ՀԿ նախագահը շեշտեց. «Իհարկե, եղել են խնդիրներ, բայց երբ օգտվում ես այդ արտադրանքից, տեսնում ես, որ, համենայն դեպս, սանիտարահիգիենիկ նորմերի առումով ավելի բարձր մակարդակում են, քան Հայաստանում գործող շատ սննդի օբյեկտներ: Այլ հարց է, թե «Մաքդոնալդս»–ում ինչ մթերքներ կօգտագործվեն, որովհետև խոսակցություններ են գնացել նաև, որ ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ) է օգտագործվում: Թեև եղել են հայտարարություններ, բայց այս առումով ևս պետք է վերահսկվի: Եթե վերահսկողություն չեղավ, «Մաքդոնալդս»–ը չեղավ, ով ուզում է լինի, խնդիրներ կլինեն: KFC–ին էլ է համաշխարհային ցանց, բայց ինչպես ամբողջ աշխարհում այստեղ ևս նորմալ գործում է ցանցը»:

Իսկ «Մաքդոնալդս»–ն ի՞նչ վերահսկողություն է ենթադրում: Այսինքն՝ բոլոր ցանցերը ենթարկվում են մեկ ընդհանուր կանոնակարգի, թե այն երկրի կանոններին, որտեղ որ գործում են:

Հարցին ի պատասխան՝ Կ. Չիլինգարյանը նշեց. «Թեև հանձն է առնում իր աշխատանքն իրականացնել միջազգային ընդհանուր կանոնադրության համաձայն, բայց միևնույն է, որտեղ բացվում է, նախևառաջ պետք է ենթարկվի տեղական օրենքներին: Եթե մեզ մոտ Սննդի անվտանգության պետական ծառայությունը նորմալ վերահսկվի՝ խնդիր չի լինի: Արդեն տասը տարուց ավելի է՝ Վրաստանում գործում է «Մաքդոնալդս»–ը: Եվ սա այն դեպքում, երբ վրացական խոհանոցը բավականին ճանաչված է աշխարհում»:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ թեև հստակ օրինակներ չունի, թե որ երկրներում են արգելել «Մաքդոնալդս»–ը, բայց եթե անգամ նման օրինակներ կան, մեզ համար դա չափանիշ չպետք է լինի:

«Մենք մանրամասն պետք է ուսումնասիրենք պատճառները, համաձայն որոնց նման արգելանք է եղել: Այդ ուսումնասիրությունից ելնելով էլ նոր կարելի է մտածել, թո՞ւյլ տալ «Մաքդոնալդս»–ի մուտքը Հայաստան, թե ոչ»,– եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում