Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
uncategorized

«Ոչ մի թիզ հողից» դեպի քաղաքական հայեցակարգ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 5–ից տրվում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, որը կավարտվի մարտի 31–ին։ Սակայն ըստ էության պետք է փաստել, որ ոչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը վաղուց արդեն տրված է, ընդ որում՝ այդ քարոզարշավը ներկայում գտնվում է ամենաակտիվ ու միաժամանակ ստվերային փուլում, որի մասին վկայում են ներկայում ներքաղաքական դաշտում ընթացող գործընթացները։
Բնականաբար մինչ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը և մեկնարկից հետո էլ, հայաստանյան հասարակական–քաղաքական դաշտը լցված է լինելու քաղաքական քարոզչության հնարավոր ու անհնար տարատեսակ ձևերով ու մեխանիզմներով, ինչպես և, ըստ էության, եղել է մինչ օրս։ Բնականաբար այդ քարոզչությունը առավել ինտենսիվ բնույթ է կրելու՝ կապված խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու և համամասնական ընտրակարգի հետ։ Այս բոլոր գործընթացներում, սակայն, կցանկանայինք առանձնացնել մի կարևոր խնդիր, որն առկա է գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունների մոտ։ Խոսքը վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում քաղաքական ուժերի հստակ վերաբերմունքի պակասին։ Ըստ էության, արցախյան հիմնահարցը ոչ միայն իշխանության, այլև ընդհանրապես Հայաստան պետության առաջնային հիմնախնդիրներից է, որի նկատմամբ, կարծես թե, պետք է ցանկացած քաղաքական ուժ, կուսակցություն կամ միավորում ունենա հստակ մոտեցում, սկզբունքներ և, այսպես ասած, ճանապարհային քարտեզ։ Սակայն, ինչպես կարող ենք ներկայում էլ տեսնել, այս խնդիրը մեծապես փորձ են անում շրջանցել գրեթե բոլոր ուժերը։
Այս տեսանկյունից պատահական չէր, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարում Լևոն Տեր–Պետրոսյանի հայտնի ելույթը ենթարկվեց տարատեսակ քննադատությունների, սակայն այդպես էլ ղարաբաղյան հիմնահարցի լուծմանը Տեր–Պետրոսյանի ներկայացրած մոդելին հակակշիռ կամ համարժեք հայեցակարգ ասպարեզում չհայտնվեց։ Այստեղ հստակ պետք է շեշտել, որ խնդիրը առաջին նախագահի ներկայացրած սկզբունքների ընդունելի կամ չընդունելի, իրատեսական կամ ոչ իրատեսական լինելը չէ, այլ այն, որ, ըստ էության, Տեր–Պետրոսյանը սկսեց խոսել մի խնդրի մասին, որը փորձ է արվում մշտապես շրջանցել։
Ղարաբաղյան հիմնահարցը ինքնին չափազանց նուրբ թեմա է, որի շուրջ քաղաքական հստակ մոտեցում ունենալը ցանկացած քաղաքական կուսակցության համար միաժամանակ և՛ լուրջ դիվիդենտ է, և՛ լուրջ սպառնալիք, սակայն սա այն հարցն է, որի շուրջ հայաստանյան քաղաքական կուսակցությունների մոտեցումները պետք է առավելագույնս թափանցիկ լինեն հանրության համար։
Սակայն այս խնդիրը քաղաքական կուսակցությունների կողմից փորձ է արվում շրջանցել, և քաղաքական հայեցակարգի փոխարեն պարփակվում է պաթոսային և ռազմահայրենասիրական ձևակերպումների մեջ, որը, բնականաբար, չի կարող կառուցողական լինել։ Այս տեսանկյունից պարզ չի դառնում, թե «ոչ մի թիզ հող» կարգախոսով շարժվող քաղաքական ուժը իշխանություն կամ իշխանության ազդեցիկ մաս դառնալու պարագայում ինչ քայլերով է շարժվելու, ինչ է անելու բանակցային գործընթացում, ինչպիսի սկզբունքներ է որդեգրելու։ Վերջիվերջո ակնհայտ է, որ բանակցային ցանկացած գործընթաց հիմնված է որևէ տիպի փոխզիջումային տարբերակի քննարկման կամ առկայության վրա։ Վերջիվերջո, գործող իշխանությունը, Սերժ Սարգսյանը, արտաքին քաղաքական գերատեսչությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը և մնացած բոլոր միջնորդ երկրներն ու կազմակերպությունները լծված են փոխզիջումային տարբերակների որոնման գործին։ Նման պայմաններում առավել քան հրատապ է դառնում հայաստանյան քաղաքական կուսակցությունների քաղաքական կամքն ու ազնվությունը, որը պետք է հստակ ներկայացնի ինչպիսի սկզբունքներ է որդեգրել այս հիմնախնդրում, ինչպիսի զիջումների է պատրաստ գնալ և ինչպիսի զիջումներն են կտրականապես մերժելի։
Այս խնդիրների շրջանցում ցանկացած քաղաքական կուսակցության կողմից ինքնին ենթադրում է հասարակության մանիպուլյացիա, որը պարզապես անթույլատրելի է՝ հաշվի առնելով խնդրի լրջությունը, բացի այս հենց նման հայեցակարգային մոտեցումների առկայությունը պետք է բերի հիմնախնդրի շուրջ լայն հասարակական ու քաղաքական դիսկուսիայի և դիսկուրսի, որն իր հերթին պետք է ձևավորի հանրային գիտակցված, զգացմունքային տարրերից ազատ հասարակական վերաբերմունքի և մոտեցումների կայացումը։
Ամփոփելով, պետք է նշել, որ այս խնդիրը բավական լայն ընդգրկում ունի և մեկ դիտարկմամբ հնարավոր չէ վեր հանել խնդրի բոլոր նրբերանգները, սակայն առաջիկայում մենք պարբերաբար կանդրադառնանք խնդրին և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: