Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Սպառնալի՞ք, թե պատասխան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի անարդյունավետության մասին: Նա ընդգծել է, որ երկու զինված բանակները շփման գծում կանգնած են իրար դիմաց և չի բացառվում, որ պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել:

Սա մյունխենյան համաժողովում Սերժ Սարգսյանի կողմից հնչեցրած գնահատականների պատասխա՞նն էր, ուժի կիրառման հերթական սպառնալի՞ք, թե պարզապես Ադրբեջանում սպասվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ ներքին սպառմանն ուղղված հայտարարություն:

«Ես նշված տարբերակները ոչ թե «թե»–երով, այլ «և»–երով կբաժանեի, որովհետև բացի նշված երեք հանգամանքներից, այլ փաստ էլ է առկա: Ադրբեջանն այսպիսով նաև պատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին: Այնուամենայնիվ, այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր պատկերացմամբ բանակցային ճանապարհը դիտարկում է որպես ճնշման գործիք՝ Հայաստանի վրա, որ, այսպես ասած, թղթով ստանա այն, ինչը պատերազմի ժամանակ տանուլ է տվել: Մի պատերազմի, որը ժամանակին սանձազերծել է հենց ինքը: Ադրբեջանի պատկերացրածն ընդամենը սա է, ընդ որում՝ ուզում է միանգամից և ամեն ինչ»,– «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հնարավորությանը, քաղաքագետը նշեց. «Այդ իմաստով Ադրբեջանի պաշտպանության նախարարը միանգամայն բաց դիտարկել է Ադրբեջանի մտադրությունները: Այո, տեսականորեն ցանկացած պահի պատերազմը կարող է վերսկսվել, սակայն պետք է լավ պատկերացնել այն, որ պատերազմի սանձազերծումն ունի քաղաքական գին: Ներկայումս այդ քաղաքական գինն Ադրբեջանի համար շատ բարձր է, և վնասները, որոնք Ադրբեջանն այդ պարագայում քաղաքական իմաստով կարող է կրել, ակնհայտ են: Հետևապես, առաջիկայում՝ մինչև այս նախընտրական թոհուբոհի ավարտը, Ադրբեջանը դժվար թե նման քայլի դիմի, մանավանդ, երբ հիմա բանակցային գործընթաց է ընթանում, որն ինչ–որ տեղ զսպող դեր է կատարում: Այս շրջափուլի ավարտից հետո արդեն կերևա, թե ինչ կլինի»:

Իսկ թե ո՞րն է այս շրջափուլում առկա բարձր քաղաքական գինը, Ռուբեն Մեհրաբյանը մանրամասնեց. «Այսպես, թե այնպես Ադրբեջանը խնդիր է ունենալու միջազգային հանրության հետ: Մանավանդ, երբ միջազգային հանրության դիրքորոշումն այստեղ ակնհայտ է և բաց. հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցություններով և փոխզիջման հիման վրա: Ընդ որում՝ սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ Ռուսաստանի և Արևմուտքի մոտեցումները համահունչ են»:

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները ևս միջազգային հանրությանը լռության մեջ են մեղադրում, քաղաքագետը շեշտեց. «Այո, միջազգային հանրությունը պարիտետային մոտեցում ցուցաբերելով՝ փորձում է իրավիճակը հանդարտ հունի մեջ պահել: Թեև ակնհայտ է, թե ով է այս ամենը հրահրողը, չի կարելի հայկական և ադրբեջանական կողմերին դնել նույն հարթության վրա: Երբ ակնհայտորեն պարզ է, թե ով ինչով է զբաղված կոնֆլիկտի գոտում, ճիշտ չէ նույն հարթության վրա դնելն ու կոչերը հասցեագրել երկու կողմերին: Այդ իմաստով, այո, Հայաստանի դիրքորոշումը միանգամայն արդարացված է: Նույն դիրքորոշումն ունի նաև Ստեփանակերտը»:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանն այս հայտարարություններով ցուցադրում է իր ոչ ադեկվատ լինելը:

«Սա մի «նվեր» է հայկական կողմին, որից, բնականաբար, պետք է օգտվի: Պետք է ցույց տա ու ասի՝ «տեսե՛ք, թե ինչ հայտարարություններ է անում Ադրբեջանը, և այդքանից հետո ինչ եք ուզում մեզնից: Ադրբեջանի ցանկությունները ես ինչպե՞ս կատարեմ»»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ հայկական կողմը կարողանում է ցույց տալ նշվածը, որովհետև այս ամենին զուգահեռ տեսնում ենք նաև միջազգային արձագանքներ. «Ճիշտ է՝ պաշտոնական շրջանակներն ամեն ինչ հասկանում են, իրենց հետևություններն են անում, բայց մամուլը միանշանակորեն նշում է, որ ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները ցնդաբանություններ են, իսկ կոռումպացված դիկտատուրան հիմնվում է միայն ու բացառապես թշնամու կերպարի ձևավորման վրա, որովհետև դա լեգիտիմության վերջին խարիսխն է»,– եզրափակեց քաղաքագետը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում