Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
uncategorized

Կսահմանվի կամավոր փրկարարների փոխհատուցման կարգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսուհետև կարգավորվելու են օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով ՀՀ արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից կատարվող փոխհատուցման կարգի հետ կապված հարաբերությունները: Այս մասին որոշման նախագիծը ներառվել է հինգշաբթի կայանալիք կառավարության նիստի օրակարգում։

Կամավոր փրկարարներն արտակարգ իրավիճակների վայր մեկնելու ժամանակ հիմնական աշխատավայրում ձևակերպում են պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդ` առանց աշխատավարձի պահպանման:

Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով լիազոր մարմնի հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված կամավոր փրկարարին պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցվում է նրա հիմնական աշխատավայրում վերջինիս համար սահմանված միջին աշխատավարձը՝ հիմք ընդունելով աշխատանքային օրենսգրքի 175–րդ հոդվածի 2–րդ մասով սահմանված հաշվարկը:

Աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողն ազատվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած՝ փրկարարական աշխատանքներում որպես կամավոր փրկարար ներգրավելու մասին տեղեկանքի հիման վրա:

Լիազոր մարմնի հայտով ներկայացած ֆիզիկական անձին կամավոր համարվելու պահից լիազոր մարմինը իրազեկում է կամավոր փրկարարի գործատուին էլեկտրոնային տեղեկատվության միջոցով։

Լիազոր մարմնի կողմից տրամադրվող փրկարարական աշխատանքներում որպես կամավոր փրկարար ներգրավելու մասին տեղեկանքը բաղկացած է երկու մասից` առաջին մասում նշվում են կամավոր փրկարարի ընդհանուր տվյալները և այլ անհրաժեշտ տեղեկություններ, իսկ երկրորդ մասում՝ կամավոր փրկարարի կատարած աշխատանքի փաստը հավաստող տվյալները և աշխատած օրերի քանակը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հայտով օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին փոխհատուցման նպատակով լիազոր մարմինը կազմում է կամավոր փրկարարների ցուցակները: Դրանք կազմելու համար կամավոր փրկարարներն արտակարգ իրավիճակի վայրից վերադառնալուց հետո լիազոր մարմին են ներկայացնում տեղեկանքներ աշխատավայրի և միջին աշխատավարձի չափի վերաբերյալ, անձնագիր, բնակության և էլեկտրոնային հասցեն, գումարը ստացող կամավոր փրկարարի բանկային ռեկվիզիտները:

Ցուցակների և ստացված տեղեկատվության հիման վրա փոխհատուցման ենթակա գումարները հատկացվում են լիազոր մարմնի կողմից` տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով լիազոր մարմնին հատկացված միջոցների հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից` նշված գումարը ստացողի բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ այն բանկի հաշվին փոխանցելու համար, որտեղից կամավոր փրկարարը անձնագիրը ներկայացնելու դեպքում կարող է ստանալ գումարը:

Նախագծի հեղինակները համոզված են, որ դրա ընդունումը կխթանի Հայաստանում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորումը և զարգացումը, կսահմանի սոցիալական երաշխիքներ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում