Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Արամ Մանուկյան. «Թող բոլորը գան ու պարծենան, որ եղել են մեր երկրի անկախության շարժման ակունքներում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 20–ը համարվում է Հայաստանի անկախության շարժման սկիզբը: Դա այն օրն էր, երբ Ազատության հրապարակում ամենամարդաշատ հավաքը կայացավ: «Փաստ»–ը ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանից փորձեց պարզել, թե այս օրերին ինչով է զբաղված կուսակցությունը:

«Այն անեկդոտը լսել եք, որ ասում է՝ իմ գործ թողած, քո գործն եմ անում: Հիմա մենք մեր գործը թողած՝ իշխանության գործն ենք անում»,– ասաց Ա. Մանուկյանը:

Իշխանության թողած հատկապես ո՞ր գործն են որոշել ավարտին հասցնել հարցին, քաղաքական գործիչը պատասխանեց, որ այս օրերին լրանում է 88–ի անկախության շարժման 30–ամյակը, որը ոչ միայն զարթոնք էր, այլև՝ լուսավոր պատմական շրջան, իսկ ժողովրդի կյանքում՝ լավագույն տարիներ:

«Եվ դա ունի թե՛ դաստիարակչական իմաստ, թե՛ մարդկանց ոգևորելու իմաստ: Այն նաև հազար ու մի դրական միտք է իր մեջ պարունակում: Այդ ընթացքում ողջ ժողովուրդը հաղթահարեց դարավոր վախի զգացողությունը, բարդույթավորվածությունը, որ պետք է անպայման ուրիշի ենթակայությամբ կամ հովանավորությամբ ապրի: Այսինքն, արժանապատվության մեծագույն տոնահանդես էր շարժումը: Այս արժեքի մասսայականացնելն ու ժողովրդին մատուցելը իշխանությունների թիվ մեկ գործը պետք է լիներ: Ժողովրդին հպարտության զգացում պետք է մատուցվեր, բայց կա՛մ իշխանության խելքը չի հասնում, որ դա մեծագույն արժեք է, կա՛մ դիտավորյալ չեն ցանկանում ոգևորել, որպեսզի ժողովուրդն ընկճված մնա, քանի որ ընկճված ժողովուրդն ավելի հեշտ է կառավարվում»,– ասաց Ա. Մանուկյանը:

Քաղաքական գործչի կարծիքով իշխանությունները իր նշած արժեքներով չեն ապրում: Ավելին, դեմ են ըմբոստ և ինքնիշխան քաղաքացի ունենալուն: Եվ դա է պատճառը, որ այդ գործը մնացել է իրենց, ինչն իրենք հաճույքով են անում: Դա ոչ միայն քաղաքական գործընթաց են համարում, այլ՝ պայքարի ու սեփական ժողովրդի ոգին բարձր պահելու միջոց:

«Ինձ համար շատ կարևոր է, որ քաղաքացին զգա, որ ինքը կարող է ինչ–որ բան անել: Որ ինքն է այն հերոսը, որը 88–ին հաղթեց իմպերիային, անկախություն ձեռք բերեց: Դրա արդյունքում Արցախում հաջողություն ձեռք բերեց, բայց հետո հայտնվեց այն մարդկանց ձեռքին, որոնց ձեռնտու է խավար սիրել, ոչ թե ազատությունը»,– ասաց Ա. Մանուկյանը:

Շարժման 30–ամյակի կապակցությամբ ՀԱԿ–ը մեծ ցուցահանդես է կազմակերպել և բոլորին, առանց բացառությունների, հրավիրում է մասնակցել, որտեղ կներկայացվեն շարժման օրերին լուսանկարիչների կողմից ֆիքսած մոտ 200 կադր:

«Դրանք արխիվային և պատմական կադրեր են: Այդ օրը կցուցադրվեն նաև շարժման պաստառները, որոնք պահպանվել են Երևանի պատմության թանգարանում: Շեփորները 3–ն են եղել, որոնցից մեկը Պատմության թանգարանում է, մեկը մեզ մոտ է, մյուսը շեփորահար Աշոտ Միրզոյանի մոտ է, ով ի դեպ, նույնպես մասնակցելու է միջոցառմանը»,– ասաց Ա. Մանուկյանը:

Կլինեն նաև դրոշներ ու լոզունգներ, որոնք օգտագործվել են շարժման ընթացքում: Քաղաքական գործիչը շնորհակալություն հայտնեց նաև Երևանի պատմության թանգարանի տնօրենին շարժման դրոշներն ու լոզունգները տրամադրելու համար: Ա. Մանուկյանը նշեց նաև, որ փորձելու են Ազատության հրապարակում այն միջավայրը ստեղծել, որը եղել է 30 տարի առաջ:

«Սա ոչ թե կուսակցական միջոցառում է, այլ ներկայացվելու է մեր շարժման պատմությունը, որի նպատակը, իմաստը և խորագիրը հետևյալն է՝ «Արի և քեզ գտիր շարժման ու պատմության մեջ»: Դա մարդուն կօգնի կրկին հպարտության զգացում ապրել, որ ինքը այս անկախ երկրի քաղաքացին է»,– ասաց Ա. Մանուկյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ միջոցառումը կսկսվի փետրվարի 20–ին ժամը 13:00–ին, բայց պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 17:00–ին: Միջոցառումը կտևի 3 օր: Իսկ դրան կմասնակցի, թե չի մասնակցի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը, Ա. Մանուկյանը չգիտեր: Նա նաև նշեց, որ միջոցառմանը մասնակցելու անձնական հրավերներ չեն լինելու, քանի որ դա բոլորի տոնն է:

«Թող բոլորը գան ու պարծենան, որ եղել են մեր երկրի անկախության շարժման ակունքներում»,– խոսքը եզրափակեց Ա. Մանուկյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում