Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ–ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանն անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահի ելույթին՝ նշեց, որ բոլոր ժամանակներում, այդ թվում հատկապես վերջին շրջանի թե՛ նախագահի ելույթները և թե՛ հարց ու պատասխան ձևաչափի ժամանակ հնչեցրած պատասխաններն իրենց հստակ հասցեատերն ունեցել են և ունեն:

«Շատ հստակ էին նաև արցախյան հիմնախնդրին վերաբերող պատասխանները: Հատկապես, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել և որ լուծումն է ամենաճիշտը: Ինչ վերաբերում է Երևանում հնչող քննադատություններին, թե՝ Ալիևի՝ Երևանը Ադրբեջանին պատկանելու մասին անհեթեթ հայտարարությանը ՀՀ նախագահը պետք է համարժեք պատասխաներ, ապա կարծում եմ, որ բոլորն էլ ականատես եղան Ս. Սարգսյանի կոշտ պատասխանին: Եվ կարծում եմ՝ նախագահը շատ ճիշտ գնահատեց պահը և տեղը, թե որտեղ պետք է այդ պատասխանը հնչեցներ: Նախագահի դիտարկումները շատ հստակ էին: Եվ մենք պետք է արձանագրենք մի բան, որ երբեք պետք չէ իրադարձություններից ոչ առաջ, ոչ էլ հետ ընկնել: Պետք է կարողանանք դեպքերին համահունչ գնալ և ամեն ինչ ծառայեցնել ի շահ ու ի նպաստ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների»,– ասաց Գ. Իսագուլյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչու դրսում արձանագրած մեր հաջողությունների արտացոլանքը երկրի ներսում այնքան էլ տեսանելի չէ, նա նշեց, որ դրանք պետք է կամենալ տեսնել: Բերելով սահմանամերձ շրջանների բնակիչների հետ կայացած վերջին շրջանի հանդիպումներից մի օրինակ, նա ասաց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, թե մարդկանց մեջ այնպիսի հոգեբանություն է ձևավորվել, որ նույնիսկ շահ ունենալու առաջարկի դեպքում մարդիկ ինչ–որ բանի չեն վստահում:

«Սահմանամերձ բնակավայրերում վերջին օրերին կայացած հանդիպումների ժամանակ վստահեցնում էինք, որ արտադրություն կազմակերպելու դեպքում արտադրանքի իրացման խնդիրները լուծվելու են պետական ամենաբարձր մակարդակով, աշխատատեղեր բացելու 100%–անոց երաշխիքներ են լինելու, բայց միևնույն է, գյուղացու մոտ կա այնպիսի հոգեբանություն, որ այն, ինչ իրենն է, պետք է իրեն էլ մնա: Այդ հոգեբանական բարդույթը հաղթահարելը բավականին դժվար է: Եվ երբ դիտարկում ես մյուս խնդիրները, պարզ է դառնում, որ բոլոր դեպքերում էլ նույն մոտեցումն է ցուցաբերվում»,– ասաց Գ. Իսագուլյանը:

Նրա կարծիքով հենց դա է պատճառը, որ նույնիսկ լավ նախաձեռնություններին ժողովուրդն անտարբերությամբ է արձագանքում: Եվ քանի որ շատ հարցեր տեսանելի չեն դառնում լայն հասարակության համար, ուստի մարդիկ ամեն ինչին իրենց տեսանկյունից են մոտենում:

«Հարց է ծագում, մեզանից յուրաքանչյուրն իր մասով՝ որպես պետության քաղաքացի, իր ստանձնած պատասխանատվությունն իրացնում է, թե՝ ոչ: Բայց բոլորն ասում են՝ պետությունը պետք է սա անի, նա անի: Շարքային քաղաքացուց մինչև ամենահարուստ անձինք, օլիգարխները, իշխանավորներից շատ–շատերը, իրենց անձնական խնդիրները լուծելու ժամանակ փորձում են առաջնորդվել ինչ–որ սկզբունքներով, որոնց մեջ հայրենասիրությունն իսպառ բացակայում է: Եվ այդ պարագայում ինչպե՞ս են մարդիկ իրենց իրավունք վերապահում և իշխանություններից արդարություն պահանջում: Ինչպե՞ս հասկանալ այն տրամաբանությունը, որ մարդն ինչ ասես կարող է անել, նույնիսկ կարող է վնաս հասցնել պետությանը, բայց պետությունը պարտավոր է այս կամ այն բանն իր համար անել, որովհետև պարտավոր է: Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եվ ժողովուրդն ինքն է իր իշխանությունը ինչ–որ մի ժամանակահատվածով տալիս այս կամ այն քաղաքական ուժին, իր իրավունքն իրացնելու համար: Բայց մեր ժողովուրդը չի ուզում իր իրավունքն իրացնել և բոլոր հարցերի դեպքում միայն իշխանություններին է մեղադրում: Սրանք շատ կարևոր հարցեր են, որոնց վրա ուշադրություն չի դարձվում»,– ասաց Գ. Իսագուլյանը:

Նա նաև նշեց, որ շատ իշխանավորներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ կամ հասարակական կազմակերպություններ պատեհ պահն ընտրում ու լուն ուղտ են դարձնում, բայց երբ անձնապես իրենցից կախված մի փոքրիկ խնդիր է պետք լինում լուծել, որը կնպաստի և՛ պետության զարգացմանը, և՛ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը, իրենք նման նախաձեռնություններին չեն ուզում մասնակցել:

«Երբ ընտրությունների ժամանակ ժողովրդին համոզում ենք, որ իր ձայնը ոչ թե վաճառի, այլ համոզմունքով տա նրան, ում մի քանի տարով կվստահի նաև իր իշխանությունը, այդ ժամանակ արդյո՞ք ժողովուրդն ականջալուր է լինում ասածներին: Եվ դրանից հետո արդյո՞ք մեղավոր չէ, որ իր մոտ ինչ–որ բան այն չէ: Այսինքն, խնդիրներ կան, որոնք մեզանից են կախված, բացի այդ, մարդիկ մի քիչ էլ պետք է նախաձեռնություն ցուցաբերեն: Երբ մարդիկ դառնան այն պատասխանատու քաղաքացիները, ովքեր իրենց վարքով ամեն ինչ ի շահ պետության կանեն, այդ ժամանակ էլ իշխանությունը կփորձի ժողովրդի վստահությունը ստանալ: Պետք է ամեն մեկը հասկանա, որ նման դեպքում իշխանությունները կախված կլինեն ժողովրդի հանդեպ ունեցած վստահությունից: Այդ դեպքում արժեհամակարգ կփոխվի: Իսկ երբ պատեհ առիթի դեպքում մարդիկ փորձում են իրենց անվերապահ նվիրումը ցուցաբերել օրվա իշխանություններին և պատրաստակամություն ցուցաբերել իշխանության ամեն ցանկություն իրականացնելու, դառնում են այն սուբյեկտը, ում նկատմամբ վստահություն այլևս չի կարող լինել: Եվ այդ ժամանակ պատեհ առիթի դեպքում էլ իշխանությունը ոչ թե վստահում է, այլ օգտագործում է մարդկանց: Եվ այդ պարագայում ո՞վ է դառնում մեղավորը»,– ասաց Գ. Իսագուլյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում