Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
uncategorized

Ինչպես են աշխատում ԱԺ պատգամավորները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստն» այսօր կանդրադառնա ԲՀԿ–ական Արշակ Մխիթարյանի (Բրիլիանտի Արշակ), ՀՀԿ–ականներ Վահրամ Մկրտչյանի, Մնացական Մնացականյանի և Առաքել Մովսիսյանի(Շմայս) պատգամավորական գործունեությանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արշակ Մխիթարյանի՝ պատգամավոր դառնալուց հետո ԱԺ–ում կատարած քվեարկություները հետևյալ պատկերն ունեն. նա հօգուտ օրենսդրական նախաձեռնությունների քվեարկել է 490 անգամ, իսկ դեմ՝ 35: Ձեռնպահ է մնացել 85 անգամ, իսկ 183 անգամ էլ ընդհանրապես չի քվեարկել: Ըստ www.parliamentmonitoring.am կայքի՝ Մխիթարյանը բավական մեծ թվով բացակայություններ ունի՝ ԱԺ նիստերն առանց իր մասնակցության են անցել ավելի քան 170 անգամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը անցած 4,5 տարիների ընթացքում միայն 5 անգամ է հարց հնչեցրել և 1 անգամ էլ ելույթ ունեցել: Վերջինս որևէ օրենսդրական նախաձեռնության ստեղծմանը չի մասնակցել: Նրա դրամական միջոցները 2015 թ. դրությամբ կազմել են 729 միլիոն 625 հազար դրամ: Արշակ Մխիթարյանը Բրիլիանտի Արշակ մականունը ստացել է, քանի որ ոսկու և ադամանդի բիզնեսներ ունի:
«Հանրապետական» կուսակցության անդամներ Վահրամ Մկրտչյանից, Առաքել Մովիսյանից և Մնացական Մնացականյանից ամենից շատ կողմ քվեարկած պատգամավորը վերջինն է, ով կողմ է քվեարկել 923 անգամ, իսկ Մկրտչյանն ու Մովսիսյանը կողմ են քվեարկել՝ համապատասխանաբար 622 և 769 անգամ: Հանրապետականները երբևէ աչքի չեն ընկնում ԱԺ–ում քվեարկության դրված նախաձեռնություններին դեմ քվեարկելու ակտիվությամբ: Այդպիսիք են նաև այս համարում տեղ գտած պատգամավորները: Նրանք պատգամավորական մանդատը ստանձնելուց հետ միայն 3–10 անգամ են դեմ քվեարկել: Վահրամ Մկրտչյանն ու Մնացական Մնացականյանը այնքան էլ շատ չեն բացակայել՝ ընդամենը 14–23 անգամ: Ի դեպ Մկրտչյանը 57 անգամ հարցուպատասխանի է մասնակցել և 11 ելույթ ունեցել: Իսկ Մնացականյանը միայն երեք անգամ հարց է հնչեցրել:
Այս երկուսի համեմատ իրենց երրորդ կուսակիցը՝ Շմայսը, ով որևէ նախաձեռնություն, հարց և ելույթներ չունի, 126 նիստ է բաց թողել: Ըստ իր 2015 թ. հայտարարագրի՝ նաև դրամական միջոցներ չունի: Առաքել Մովսիսյանը հայտնի է իր ոչ «բարվոք» խոսելաոճով՝ մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում լրագրողներին ուղղված հայհոյախառն արտահայտություններ պարունակող պատասխանների վերաբերյալ:
Ի տարբերություն վերջինի՝ Վահրամ Մկրտչյանը երկու օրենսդրական նախաձեռնության համահեղինակ է՝ պետաիրավական ոլորտների վերաբերյալ: Մի ուշագրավ փաստ, պատգամավոր դառնալու ժամանակ՝ 2012թ. Մկրտչյանը ոչ դրամական միջոցներ է ունեցել, ոչ էլ՝ եկամուտներ: Իսկ այ արդեն 2015 թ. նա հայտարարագրել է 128 միլիոն 375 հազար դրամ և 7 միլիոն դրամից ավելի եկամուտ:
ԱԺ քվեարկությունների 95 տոկոսից ավելիին կողմ քվեարկած Մնացական Մնացականյանը նույնպես նախաձեռնություններ ստեղծելու աշխատանքների է մասնակցել: Նա թվով 9–ը օրենսդրական նախաձեռնության համահեղինակ է՝ հարկային, բյուջետային և առողջապահական ոլորտների վերաբերյալ: 2015 թ. հայտարարագրել է 50 միլիոն 870 հազար դրամ:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: