Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Երվանդ Բոզոյան. «ԱՄՆ–ի նամակը վերջնագիր չէ՝ ըստ էության, «զոնդաժ» են անում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ դեսպանատունը նաև ՀՀ կառավարությանն է ծանուցել հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու մասին: Ըստ ծանուցման՝ պատժամիջոցներ կարող են կիրառվել մասնավորապես Ռուսաստանի ռազմա–արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ նշանակալի գործարքների կնքման պարագայում:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Փաստի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս ամենը կապված է ռուս–ամերիկյան հարաբերությունների վատթարացման հետ:

«Մենք տեսանք, որ ԱՄՆ–ի ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հանդես եկավ ցուցակով, որտեղ ներառել էր Ռուսաստանի ողջ տնտեսական ու քաղաքական վերնախավին («Կրեմլյան ցուցակ»): Բացի այդ՝ հայտարարեց նաև, որ պատրաստվում է հանդես գալ նոր ցուցակով, որի համաձայն արդեն պատժամիջոցների կենթարկվեն կոնկրետ կորպորացիաներ: Իմ կարծիքով վերոնշյալը նախապատրաստական քայլ է, որով փորձում են ճնշում գործադրել այն երկրների վրա, որոնք զենք և զինամթերք են գնում Ռուսաստանից: Սա գլոբալ նպատակ է հետապնդում. ցանկանում են փոքրացնել Ռուսաստանի կողմից զենք վաճառելու «քարտեզը», և զուգահեռ ուժեղացնեն իրենց դիրքը զենքի շուկայի առևտրում: Ընդհանրապես ցանկանում են թուլացնել Ռուսաստանի տնտեսական պոտենցիալը»,–ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է հայկական կողմի անելիքներին, նա նշեց, որ բավականին բարդ իրավիճակի մեջ ենք հայտնվում. «Ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք բավականին լուրջ կախվածություն ունենք հենց Ռուսաստանի ռազմա–արդյունաբերական համալիրից: Ադրբեջանն, ի տարբերություն մեզ, զենք է գնում նաև Թուրքիայից, Պակիստանից ու մասնավորապես Իսրայելից: Եվ այս համատեքստում կարծում եմ, որ Հայաստանը պետք է փորձի բավականին դժվարին բանակցություններ վարել ամերիկյան կողմի հետ, որպեսզի կարողանա չեզոքացնել այս վտանգը:

Մենք նման փորձ ունենք Իրանի հետ հարաբերություններում: Երբ Իրանը միջազգային պատժամիջոցների տակ էր գտնվում, Հայաստանը Իրանի հետ հատուկ ռեժիմով առևտուր անելու հնարավորություններ ուներ: Հայաստանը վերոնշյալ պարագայում ևս պետք է բավականին դժվար և ճիշտ լուծումներ գտնի, որպեսզի թե՛ ԱՄՆ–ի և թե՛ ՌԴ–ի հետ չվտանգի փոխհարաբերությունները»:

Անդրադառնալով հայկական կողմի՝ զենք ձեռք բերելու կարևորության փաստին, Երվանդ Բոզոյանը նշեց, որ ԱՄՆ–ի համար տարածաշրջանային խնդիրներն այնքան էլ կարևոր չեն:

«Իրենք ավելի շատ գլոբալ խնդիր են լուծում՝ փորձում են ճնշել Ռուսաստանին, խոչընդոտել ՌԴ–ի ռազմա–արդյունաբերական ոլորտի գործունեությանը, որպեսզի ՌԴ–ն չկարողանա ընդլայնել իր ազդեցության ոլորտները: Սա, ըստ էության, ընդգրկում է և՛ քաղաքականությունը, և՛ բիզնեսը, և՛ տնտեսությունը: Իսկ օրինակ այն, որ մենք կարող ենք խնդիրներ ունենալ, իրենց համար երկրորդական է: Այլ խնդիր է, որ մենք պետք է կարողանանք միաժամանակ ապահովել մեր անվտանգության համակարգը, բարիդրացիական հարաբերություններ պահպանենք բոլորի հետ ու նաև սանկցիաների տակ չընկնենք»,–նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է հայկական կողմից տարվող բանակցություններից:

«Երբ ԱՄՆ–ն նամակ է ուղարկում, չի նշանակում, որ վերջնագիր են ուղարկում: Նրանք, ըստ էության, «զոնդաժ» են անում: Պարզ է, որ Ռուսաստանը ռազմա–արդյունաբերական ոլորտում շատ երկրների հետ է համագործակցում: Եթե ԱՄՆ–ն բոլորին միանգամից սանկցիաների տակ դնի, ապա աշխարհի կեսի հետ պետք է փչացնի իր հարաբերությունները: Այս պարագայում ԱՄՆ–ը ճնշման քաղաքականություն է տանում, փորձում է հասկանալ՝ որտեղ կա թույլ, և որտեղ կա ուժեղ կողմ: Այստեղ աստվածաշնչյան ճշմարտություններ պետք չէ փնտրել:

Հայաստանն Իրանի հետ ունեցած փորձն օգտագործելով՝ կարող է խնդիրներ լուծել նաև այս հարցում: Եթե ճիշտ որոշումներ չկայացնենք, կարող ենք պատժամիջոցների տակ հայտնվել, կամ խնդիրներ ունենալ անվտանգության ոլորտում»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում