Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
Politics

«Այստեղ ավելի շուտ ԱՄՆ–Ռուսաստան հակասությունների երանգ կա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հրապարակել է «Համաշխարհային սպառնալիքների գնահատականը» խորագրով զեկույցը, որտեղ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ևս անդրադարձ կա: Մասնավորապես ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել, որը կարող է ներգրավել Ռուսաստանին իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար:

Անդրադառնալով զեկույցին, «Փաստի» հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ նման հայտարարություններ լինում են պարբերաբար և ամեն տարի. «Գաղտնիք չէ, որ մենք պետք է միշտ պատրաստ լինենք յուրաքանչյուր պահի կասեցնելու Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն: Ինչ վերաբերում է վերոնշյալին, ապա այստեղ ավելի շուտ ԱՄՆ–Ռուսաստան հակասությունների երանգ կա: Սա պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից:

Իհարկե, կան հակասություններ և, ըստ ամենայնի, դրանք խորանալու են: Այդուհանդերձ, ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այն միակ հարթակն է, որտեղ այդ երկու գերտերությունները միասնական ինչ–որ մոտեցում և շահեր ունեն, որ կայունությունն ու խաղաղությունն այստեղ պահպանեն: Ե՛վ ԱՄՆ–ն, և՛ ՌԴ–ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ են և այդ շրջանակում իրար հետ համագործակցում են: Կարծում եմ՝ միասին պետք է ամեն ինչ անեն, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը պահպանվի: Այդպես էլ անում են, բայց խաղաղության և կայունության պահպանումը մի հարթություն է, մյուսն էլ մեր զինված ուժերի՝ Հայոց բանակի մարտունակության բարձր մակարդակի ապահովումն է»:

Ղարաբաղին նվիրված հատվածում նշվում է, որ «երկու կողմերի՝ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը, այլ կողմերից ճնշման ավելացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և 2018 թ. Հայաստանի կողմից նոր ռուսական զենքի ձեռքբերումը կարող են լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնել:

Դիտարկմանը, թե այստե՞ղ ևս կարելի է փաստել, որ հստակ հասցեականություն չկա, Դավիթ Բաբայանը նշեց. «Մի խնդիր կա՝ Ադրբեջանը չի ուզում գնալ որևէ նորմալ քայլերի: Խոսքը միայն փոխզիջումների մասին չէ: Ադրբեջանը որևէ ողջամիտ քայլ չի ուզում կատարել: Չի կատարում սկսած 1918 թվականից, երբ արհեստածին ձևով ստեղծված այդ երկիրը հավակնություններ ներկայացրեց նաև հայ ժողովրդի տարածքների նկատմամբ: Հետևաբար՝ այս մոտեցումը պահանջում է, որ և՛ ԱՄՆ–ն, և՛ Ռուսաստանն աշխատեն նաև այդ ուղղությամբ, որովհետև մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք տարբեր հարցեր քննարկել, բայց այդ երկիրը նույնիսկ չի ուզում քննարկել այդ հարցերը: Իհարկե՝ դա չի նշանակում, որ մեզ համար կա վերադարձ անցյալ, բայց մենք չենք հրաժարվում բանակցություններից, խոսելուց և ինչ–որ հարցեր քննարկելուց: Հիմա հարցը միայն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելը չէ, որ ինչ–որ քայլերի գնա: Խնդիրն այն է, որ Ադրբեջանն արդեն վաղուց ահաբեկչական երկիր է դարձել՝ ահաբեկչության տարածման կենտրոններից մեկը: Նաև միջազգային հանրության այդ պասիվությունն է բերել այս վիճակին, որովհետև աչք է փակել բոլոր չարաշահումների վրա, աչք է փակել ժողովրդավարական ինստիտուտների կործանման վրա: Եվ ոչ միայն աչք են փակել, այլև Ադրբեջանում անցկացնում էին Եվրոպական ամառային օլիմպիական խաղերը: Այս ամենը դրա հետևանքն է»:

Դավիթ Բաբայանը շեշտեց, որ միջազգային հանրությունը մշտապես պետք է ճնշում գործադրի այդ երկրի վրա, որ գոնե ժողովրդավարական դառնա. «Եթե Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չդառնա, որևէ կարգավորում ակնկալելն անիմաստ է»:

Նրա խոսքով՝ հասցեականությունը պետք է լինի, բայց այդ հասցեականությունը չպետք է կենտրոնանա զուտ հակամարտության վրա. «Հակամարտությունն այստեղ ինչ–որ տեղ նաև ածանցյալ է Ադրբեջանի պետականաշինության փիլիսոփայությանը: Ֆաշիզմի ու նացիզմի գաղափարներով օժտված երկիրն ինչպե՞ս կարող է ճկուն քաղաքականություն վարել կամ պատրաստ լինել ողջամիտ քայլերի: Այսօրվա դրությամբ հենց այս հարցերի շուրջ պետք է քննարկումներ լինեն»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում