Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Զառա Բաթոյան. «Մատչելի կրթությունը միայն թեքահարթակը չէ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նախագիծն ուղարկել է Ազգային ժողով՝ այնտեղ չընդգրկելով ու հաշվի չառնելով հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած խմբի առաջարկները:

Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ Զառա Բաթոյանը «Փաստ»–ի հետ զրույցում մանրամասնեց, որ իրենց առաջարկներն ուղղված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար բարձրագույն կրթությունը մատչելի դարձնելուն, ինչպես նաև՝ ներառական սկզբունքներն օրենքով ամրագրելուն:

«Գիտենք, որ ՀՀ–ն որդեգրել է ներառական կրթության քաղաքականությունը: Բնական է, որ Բարձրագույն կրթության մասին օրենքը ևս նման տրամաբանություն պետք է ունենա: Այսինքն՝ օրենքը ևս պետք է ամրագրի հաշմանդամություն ունեցող անձի բարձրագույն կրթության իրավունքը: Դրա համար պետք է ստեղծվեն անհրաժեշտ բոլոր պայմանները, որ ով ցանկանում է կրթությունը շարունակել բուհում, բոլոր հնարավորություններն ունենա, ստանա կրթության հավասար իրավունքը: Ոչ միայն ներառական կրթության քաղաքականությունն է սա պահանջում, այլև ՀՀ–ի՝ միջազգային պարտավորությունները, քանի որ մենք վավերացրել ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան: Բայց բուհական կրթությունը մատչելի դարձնելու համար մինչ օրս որևէ քայլ չի արվել»,–ասաց նա:

Զառա Բաթոյանը նշեց, որ առաջարկների մեջ խելամիտ հարմարությունների ստեղծման մասին են նշել, որ յուրաքանչյուր ուսանողի համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծվեն:

Հարցին, թե ինչպիսի՞ իրավիճակ է բուհերում, որևէ ուսումնասիրություն կա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ուսումնասիրություններ կան: Ֆիզիկական դժվարություններ ունեցող անձանց համար որոշ չափով հավասար հնարավորություններ է ստեղծել Ամերիկյան համալսարանը, որը ֆինանսական տեսանկյունից ոչ բոլորի համար է մատչելի: Մյուս բուհերը որևէ հարմարություն չունեն: Միայն ԵՊՀ–ի բանասիրական ֆակուլտետի շենքի դիմաց է թեքահարթակ կառուցվել: Մատչելի կրթության անվան տակ դրանից ավելին չեն հասկանում: Իսկ մատչելի կրթությունը միայն թեքահարթակը չէ, այլև ծրագրերի մատչելիությունը, սանհանգույցները, ֆիզիկական միջավայրը, դասասենյակները, տեխնիկական աջակցությունը, դասախոսական կազմի իրազեկվածությունը և այլն: Այս ամենը որևէ բուհում չկա»:

Նա նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց մի խումբ է ստեղծվել, որը նախաձեռնությամբ է հանդես գալու, հանրային քննարկումներ են լինելու. «Խմբում հաշմանդամություն ունեցող մարդիկ են, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, սովորել են և՛ ՀՀ–ում, և՛ ՀՀ–ից դուրս: Այսինքն՝ կարող են իրենց սեփական փորձով փաստել բոլոր խնդիրների մասին և ցույց տալ լուծման ուղիները: Իսկ այս դեպքում նաև արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի խախտում, որովհետև կրթությունն առանցքային դեր ունի հաշմանդամություն ունեցող մարդու անձի կայացման համար»:

Զարուհի Բաթոյանը ԿԳՆ–ի հիմնավորումները ծիծաղելի է համարում. «Նշել են, որ հաշմանդամություն ունեցող անձի բարձրագույն կրթության իրավունքն այս օրենքով չպետք է ամրագրվի: Հղում են տալիս Հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանության նախագծին, որը նույնիսկ դեռ օրենք չէ: Հիմնավորումը շատ ծիծաղելի է, քանի որ եթե մենք կրթության մասին ենք խոսում, ապա կրթությանը վերաբերող բոլոր հարաբերությունները պետք է ամրագրվեն հենց այս օրենքով: Այդ դեպքում հարց՝ ինչո՞ւ է, օրինակ, սփյուռքահայ կամ տեղահանված ուսանողների կրթության հարցը որոշվում Բարձրագույն կրթության մասին օրենքով: Թող հարցն ամրագրվեր, օրինակ՝ Փախստականների մասին օրենքում: Հիմնավորումն անտրամաբանական է»:

Նա հայտնեց, որ նամակ են հղել ԿԳ նախարարին և հանդիպում խնդրել՝ հայտնելու իրենց մտահոգությունների ու լուծման ուղիների մասին. «Դեռ արձագանք չկա, ու այդ ընթացքում նախագիծն ուղարկել են ԱԺ»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում