Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Հետաքրքիր փաստեր գողական դաջվածքների ձևերի և իմասնտերի մասին.Ֆոտոշարք

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գողական դաջվածնքերի մասին հետաքրքիր փաստեր, ինչպես նաեւ դրանց նշանակությունը:

Դաջվածքներ՝ ոտքերի վրա

Կալանավորի ծնկների վրա արված աստղաձև դաջվածքները կամքի ու ազատության խորհրդանիշ են։ Ոտքերի վրա դաջվածքներ անելը հին ավանդույթ է ռուսական քրեական աշխարհում։ Նախ, ռեցեդիվիստ հանցագործի ողջ մարմինը կարող է դաջվածքներով պատտվել՝ մի քանի դատվածություններից հետո, ուստի ոտքերը ծառայում են որպես պահուստային գոտի՝ նոր դաջվածքների համար։ Մյուս կողմից, կալանավորների ոտքերին արված դաջվածքները ավելի քիչ են երևում, ուստի դրանք տեսնել կարող են միայն մտերիմները։
Ոտքերին վրա առավել հաճախ հանդիպող դաջվածքը՝ այսպես կոչված «բեսպրեդելի աստղերն են», որոնք շատ են նման օրենքով գողերի կողմից ուսերի շրջանում արվող աստղերին, իսկ դրան իմաստը հետևյալում է. «Երբեք ծնկի չեմ իջնի»։

Այդպիսի աստղեր ծնկներին կրելու իրավունք ունեն միայն ամենահեղինակավոր բանտարկյալները, ովքեր հասցրել են ապաց ուցել, որ իրենք «Ճշտով են» ապրում։ Ժամանակին այսպիսի դաջվածքներ ունեցողներից այնպիսիք, ովքեր սկսում էին համագործակցել ադմինիստրացիայի հետ, կամ էլ գողական օրենքի այլ խախտում էին իրենց թույլ տալիս և «կորցնում էին երեսները», կարող էին զրկվել այս դաջվածքներից. ծնկների վրայի մաշկը կտրվում էր դանակով։
Սրունքների ու ոտնաթաթերի վրա արվող դաջվածքները, որպես կանոն լուրջ իմաստային բովանդակաություն չեն ունենում ու առավել հաճախ այնտեղ արվում են դեկորատիվ, կամ էլ խուլիգանական դաջվածքներ։ Օրինակ՝ ոստիկանական ուսադիրը ծակած դաշույն՝ «Սպանիր մենթերին» մակագրությունով, կամ է թաթերի վրա արվող «Նրանք հոգնել են էտապներից» գրություն, կամ էլ պարզապես պոռնոգրաֆիկ բնույթի դաջվածքներ։

Ըստ էության, ոտքերի վրա արվող դաջվածքների բազմազանությունը սահաամանփակվում է տվյալ կալանավորի երևակայությամբ ու դաջվածքը անողի՝ այդ երևակայությունն ի կատար ածելու ունակությամբ։ Սատանաներ, վիշապներ, կմախքներ, շղթաներ… այս ամենը կարելի է տեսնալ կալանավորների ոտքերին։ Նաև ընդունված է շղթաների ու ամրոցների տեսքով դաջվածքներ անել, որոնք անգամ բանտիից դուրս պետք է ընդգծեն նախկին կալանավորի քրեական պատկանելիություն։ Հանդիպում են նաև կատվի մռթի տեսքով դաջվածքներ, որը ոչ մի կապ չունի կենդանու հետ, պարզապես կատուն՝ ռուսերեն кот-ը հապավում է, որը բացվում է, որպես «Коренной Обитатель Тюрьмы»՝ «Բանտի բնիկ բնակիչ»։

Քրեական աշխարհի արծվի ճանկը

Արծիվ պատկերող դաջվածքները պատկանում են գողականների շարքին, որոնք իրավունք ունեն անել միայն ամենահեղինակավոր ու հարգված կալանավորները։ Գողական սլենգում արծիվ բառով բնութագրում են այն կալանավորներին, ովքեր փախուստ են իրականացրել բանտից։ Գողականների մոտ թռչունների հետ համեմատությունը վիրավորական է, բայց արծիվը բացառություն է, քանի որ բնության մեջ այն դաժան գիշատիչ է։ Դրա համար հաճախ կարելի է հանդիպել ճանկերի մեջ գառ պահող արծվի (գողական սլենգում հանցագործության տուժող կողմին անվանում են գառ), կամ էլ ավելի պրոզայիկ գրառումների, ինչպիսին օրինակ «Այն, ինչ քոնն ու ձերն է, միշտ եղել է իմն ու մերը»։
Թևերը պարզած արծիվ ու նրա գլխավերևում աստղ պատկերող դաջվածքներ անելու իրավունք ունեն միայն օրենքով գողերը։ Հանդիպում են նաև զուտ խուլիգոնական իմաստ ունեցող դաջվածքներ, որտեղ արծիվ կա։ Եթե դաջվածքում արծիվը հարձակվել է մերկ կնոջ վրա, դա խորհրդանշում է հետևյալը. «Стервятник напал на стерву»:
Հատկանշական է, որ արծիվ պատկերող դաջվածքները հարգանք են վայելում նաև կին հանցագործների մոտ ու չնայած նրան, որ գողական տղամարդիկ իրենց այն աստիճան հավասար չեն համարում քրեական աշխարհի կանանց, որպեսզի վերջիններս կարողանան «Օրենքով գող», կամ էլ «Պոլոժենեցի» տիտղոսները կրել, այնուամենայնիվ հեղինակավոր հանցագործ կանանց երբեմն անվանում են «Գողական մամա», կամ էլ «Պախանուհի» և այդ կաստային պատկանող կանայք իրավունք ունեն իրենց որովայնին, կամ էլ ազդրին մերկ կնոջ դաջել, որի ուսերին թագավորված արծիվ է նստած։

Մերժվածների դասը

Քրեական աշխարհի բոլոր ներկայացոուցիչները բաժանված են կաստաների ու դասերի, որոնց մեջ ներառվում են ինչպես լիդերներն ու հեղինակությունները, այնպես էլ բանտային կյանքի ամենահեղինակազուրկ ու անիրավ զանգվածը։ Ու չնայած նրան, որ մերժվածների դասի ներկայացուցիչներին երբեմն բարևելն էլ է «զապադլո», նրանք ևս ունեն իրենց հատուկ դաջվածքները, որոնք արվում են երևացող տեղերում, որպեսզի բանտ նոր ժամանող կալանվորները չիմանալով արատավոր շփումներ չունենա «Չուշկաների» և «Չուխանների» հետ։
Բանտային հիերարխիայում ամենացածր սանդղակը զբաղեցնող կալանավորներին տարբեր կերպ են կոչում՝ կապված նրանց գործած զանցնաքներից և համապատասխանաբար՝ տարբեր ջաջվածքներ են անում (որպես կանոն՝ բռնի ուժով), որոնք սովորաբար կենդանիներ են պատկերում։
Օրինակ՝ այլ կալանավորներից գողացողներին անվանում են «Կռիսյատնիկ» ու համապատասխանաբար՝ առնետ են դաջում նման մարդու վրա։ Եթե հերթական կռիսյատնիկին բռնացնում են, ապա նրա մատներն են կոտրում ու բռնի ուժով առնետ են դաջում՝ երևացող տեղի վրա, որ ուրիշները զգուշանան։

Գաղութի ադմինիստրացիայի հետ համագործակցող կալանավորներին, ինչպես նաև պասիվ արվամոլներին անվանում են այծ՝ «Կազյոլ»։ Արվամոլներին առավել հաճախ աքլոր են կոչում՝ «Պիտուխ»։ Երկու դեպքում էլ, կրկին բռնի ուժով, այսպիսի կալանավորների մարմնի վրա դաջում են այծի, կամ էլ աքլորի պատկեր։
Սակայն առավել հաճախ հանդիպող դաջվածքը մերժված կալանովորների մոտ խոզի պատկերով դաջվածքն է, որոնք հաճախ զուգակկցվումե ն տարատեսակ վիիարվորական գրություններով։ Ի դեպ, կանանց գաղթուներում վիրավորական դաջվածքների առումով իրավահավասարություն է տիրում. վերջնականապես նսեմացված ու ստորացված կին կալանավորներին «չուշկա» և «խրյուշկա» են կոչում և կրկին խոզի պատկերներ են դաջում նրանց մարմիններին։
Ի դեպ, կա ևս մի գողական տերմին, որը հավասարապես վիրավորական է ինչպես տղամարդ, այնպես էլ կին կալանավորների համար՝ «Сука»-ն։ Այսպես են անվանում այն գողականներին, ովքեր հրաժարվել են գողական օրենքներից ու կտրվել են գողական աշխարհից։ Այդպսիններին հենց ճակատների վրա դաջում են «Сука», կամ էլ «Ерш» բառերը։ Երկրորդը անում են այն կալանավորների համար, ովքեր արտաքսվելով գողական աշխարհից, շարունակել են իրենց որպես գողական հեղինակություն ներկայացնել անծանոթ միջավայրերում։