Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Որպես փաստաբանների հանդեպ ցուցաբերվող արհամարհանքի վերջին ակորդ՝ օրենքը զոռով–շառով ընդունվեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը և կից նախագծերի փաթեթը, որում ներառված է նաև դատական նիստի ընթացքում փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու դրույթը:

Նախագծին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 10 պատգամավոր:

Փաստաբանների նկատմամբ մինչև 100 հազար դրամ սանկցիա կիրառելու դրույթը ներառված էր «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, սակայն հետագայում Դատական օրենսգրքից այն հանվեց և ներառվեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքում:

Ու թեև այս ընթացքում փաստաբանները տարբեր ձևաչափերով, այդ թվում լրատվական դաշտի օգնությամբ փորձում էին բացատրել, թե ինչու չի կարելի նման դրույթ ներառել և ոչ մի օրենսգրքում, սակայն, փաստորեն, գործադիր և օրենսդիր մարմիններն ավելի կոշտ քայլի գնացին, և առանց երկխոսելու փաստաբանների հետ՝ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նշված դրույթը պարունակող նախագիծը:

Նշենք նաև, որ երեկ ԱԺ–ում սրանից բացի ընդունվեցին մի շարք այլ օրինագծեր նույնպես, սակայն Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը միակն է, որն այդքան քիչ ձայներով ընդունվեց: Ամենայն հավանականությամբ, նախագծին դեմ են նաև իշխանական կուսակցության ներկայացուցիչները, սակայն, քանի որ պատվեր կար այն անցկացնելու, մի կերպ անցկացվեց, ավելի սրելով իրավիճակը:

Փաստաբանների նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենք բազմիցս փորձել են բանակցություններ սկսել օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, սակայն այդպես էլ ոչինչ չի ստացվել:

«Հիմա նախաձեռնող խումբը երկուշաբթի կհավաքվի, որպեսզի հասկանանք, թե որն է լինելու մեր հետագա անելիքը: Չեմ կարող ասել, թե ինչն էր պատճառը, որ չստացվեց երկխոսել: Այդ հարցը պետք է տալ օրենքի հեղինակներին: Մեկ հանգամանք էլ նշեմ, որ օրենքը ուժի մեջ է մտնելու 2019 թվականի հունվարի 1–ից, և մենք դեռ ժամանակ ունենք, որպեսզի կարողանանք տարբեր միջոցառումներ կազմակերպել»,– ասաց Գ. Մկրտչյանը:

Նա նաև նշեց, որ, այնուամենայնիվ, փաստաբանների համար սպասելի էր, որ իշխանություններն ամեն կերպ փորձելու են ցույց տալ, թե օրենքի հետ կապված որևէ խնդիր չի կարող առաջանալ, բայց մի հանգամանք, որն ամենակարևորն էր, նա առանձնացրեց:

«Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր որոշ գործընկերներ սկսել են հայտարարություններ տարածել՝ քանի որ պալատի նախաձեռնությամբ են ակցիաներ կազմակերպվում, ապա իրենք չեն մասնակցի կազմակերպվող ակցիաներին: Ես չեմ ուզում անուններ նշել, թե ովքեր են նման ձևով արտահայտվել: Թող իրենք իրենց քայլերը ներկայացնեն: Բայց ունենք այն, ինչ ունենք՝ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենք, բայց բոլոր դեպքերում նախաձեռնող խումբը և բոլոր մյուս փաստաբանները կփորձեն միջոցներ ձեռնարկել օրենքի հետագա գործողությունը կանխելու կամ որևէ կերպ ներազդելու փաստաբանների համար ընդունելի առաջարկներ ներկայացնելու համար»,– ասաց Գ. Մկրտչյանը:

Նա նաև նշեց, որ նման օրենքը միանշանակ կաշկանդելու է փաստաբանին, իսկ կաշկանդված փաստաբանը չի կարողանալու լիարժեք կատարել իր լիազորությունները: Ընդունված օրենքում ամենազավեշտալին նաև այն է, որ որևէ մեկի համար հասկանալի չէ, թե, օրինակ՝ փաստաբանի որ խոսքից, վերաբերմունքից կարող է վիրավորվել դատավորը և համարել, որ հարկավոր է սանկցիա կիրառել:

«Իհարկե հնարավոր չէ պարզել, թե դատարանը փաստաբանի կոնկրետ ո՞ր վարքագիծը կարող է գնահատել որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբեմունքի դրսևորում: Եվ այստեղ դատավորներն ազատ են գործելու: Կարծում եմ, որ այդ մեխանիզմները նույնպես պետք է ներդրվեն, բայց ամեն դեպքում, փաստաբաններս կարծում ենք, որ այս իրավակարգավորումն ընդհանրապես ընդունելի չէ: Պատկերացրեք, որ մեկ տարվա ընթացքում քննված 130 հազար քաղաքացիական գործերից ընդամենը երկու փաստաբանի հանդեպ է դատարանի կողմից պատասխանատվության միջոց կիրառվել: Տեսեք, թե դա քանի տոկոսն է կազմում: Եվ կարծում եմ, որ այս դրույթն ընդունվեց ոչ թե անհրաժեշտությունից ելնելով, այլ ընդամենը որպես պարտադրված քայլ»,– ասաց Գ. Մկրտչյանը:

Խոսելով օրենսդիր և գործադիր մարմինների կողմից վկայակոչվող միջազգային պրակտիկայի մասին, նա նշեց, որ հնարավոր չէ իրար հետ որևէ նմանություն չունեցող երկու տարբեր բաներ համեմատել, քանի որ համեմատությունները, որոնց հղում են անում իշխանությունները, որևէ աղերս չունեն մեր իրավական համակարգի հետ:

«Մենք դավանում ենք ռոմանոգերմանական դատական համակարգին, իսկ օրինակները բերվում են անգլոսաքսոնական իրավական համակարգից, որտեղ գործում է երդվյալ ատենակալների ինստիտուտը: Բացի այդ, անգլոսաքսոնական համակարգերին դավանող երկրների իրավական համակարգն ընդհանրապես տարբերվում է մեր իրավական համակարգից: Դրանից բացի մեզ հետ կապ չունեցող համակարգից մի կտոր վերցնում են և փորձում ցույց տալ, որ այսինչ պետությունում այս հարցն այսպես է լուծվում: Բայց հաշվի չեն առնվում, որ ներկայացվող պետություններում համակարգերը տարբեր են և, բնականաբար, լուծումներն էլ չեն կարող իրար նման լինել: Մենք խոսում ենք նաև երաշխիքների մասին: Փաստաբանները պաշտպանական միջոցներ չունեն իրենց պաշտպանելու համար: Բացի այդ, փաստաբանից վիրավորված դատարանը կարո՞ղ է արդյոք անաչառ լինել իրեն վիրավորած փաստաբանի կողմից ներկայացված գործի քննության ժամանակ»,– ասաց Գ. Մկրտչյանը:

Նա նաև նշեց, որ փաստաբանների համար հասկանալի չէ նաև, թե ինչու են իշխանությունները նման կեցվածք ընդունել և չեն արձագանքել պալատի անդամների հրավերներին: Փաստորեն, փաստաբանների երկխոսելու բոլոր փորձերը տապալվել են իշխանությունների ՝գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների կողմից, իսկ երեկ էլ, որպես փաստաբանական ինստիտուտի հանդեպ ցուցաբերվող արհամարհանքի եզրափակիչ դրվագ, քվեարկությամբ անցկացրեցին բազում չպարզաբանված հարցեր պարունակող դրույթը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում