Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
Politics

«Եթե չենք ուզում կորցնել ինքնիշխանության այս մնացուկներն էլ, Արցախն էլ՝ հետը, պետք է պատրաստվենք օր առաջ ԵՄ և ՆԱՏՕ մտնելու համար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը

– Պարոն Խուրշուդյան, ինչո՞ւ մեր երկրում քաղաքական նոր ուժեր, ասելիք ունեցող ուժեր չեն ձևավորվում: Ի հայտ չեն գալիս նաև քաղաքական նոր դեմքեր:

– Հայաստանի քաղաքական դաշտը, լինելով խիստ աղավաղված քաղաքական հանրակարգերի (ինստիտուտների) թերզարգացվածության պատճառով, ունի որոշ առանձնահատկություններ, որոնցով տարբերվում է ժողովրդավարական երկրներից: Այսպես, օրինակ, մեզանում քաղաքական գործընթացները աշխուժանում են գրեթե բացառապես ընտրություններից անմիջապես առաջ և հետո:

Կուսակցությունների ֆինանսավորման բացակայությունը (խոսքս հենց քաղաքական կուսակցությունների մասին է և ոչ թե օլիգարխիկ կամ ադմինիստրատիվ–քրեածին խմբավորումների, որոնք իրենց կուսակցություն են հորջորջում) բերում է առկա սակավ ռեսուրսները ընտրությունների համար խնայելու անհրաժեշտության: Իսկ ընտրությունների միջև կուսակցությունների քաղաքական գործունեությունը սահմանափակվում է հայտարարություններ տարածելով և հարցազրույցներ տալով: Երբեմն էլ, երբ արտառոց իրադարձություններ են տեղի ունենում (ինչպիսիք էին, օրինակ, հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումը կամ Սասնա Ծռերի գործողությունը), դրանք աշխուժանում են հասարակական պահանջի առկայության շնորհիվ:

Այսպիսով, մեզանում քաղաքական ակտիվությունը ցիկլային բնույթ ունի և այժմ՝ 2017–ի ընտրություններից հետո, ամպլիտուդայի կորը գտնվում է ստորին հատվածում: Իսկ քանի դեռ բացակայում է քաղաքական ակտիվությունը, քաղաքան դաշտը չի կարող դրսևորվել, զարգանալ, նոր ուժեր ձևավորել, հին ուժերին թարմացման մղել, նոր դեմքեր տալ:

– Այդ երևույթը կարծես բնորոշ է հետխորհրդային շատ երկրների: Ունի՞ ընդհանուր հենք:

– Այդ երկրները պետք է բաժանել երկու մասի: Երկրները, որոք ընտրել են եվրաինտեգրման ուղին, ընթանում են քաղաքական դաշտի զարգացման ճանապարհով: Ուկրաինայում, Վրաստանում, անգամ Մոլդովայում մշտապես բուռն քաղաքական գործընթացներ են տեղի ունենում: Էլ չեմ խոսում Մերձբալթյան երկրների մասին, որոնց քաղաքական համակարգերը բնականոն զարգացում են ապրում:

Ավտորիտար համակարգերում՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ադրբեջան, Տաջիկստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, քաղաքական համակարգերի թերզարգացվածությունը գրեթե նույն հիմքերն ունի: Քրեա–վարչական խմբավորումները հետևողականորեն ոչնչացնում են քաղաքական համակարգերը, կուսակցությունների զարգացման հնարավորությունները, քանի որ դրանցից վտանգ են զգում:

Տեսե՛ք, Հայաստանում հենց այդ պատճառով ոչ միայն վերացվեց համապետական երկու ընտրություններից մեկը՝ նախագահականը, այլև պառլամենտարիզմի զարգացման քողի ներքո տեղի ունեցավ իշխանության գերկենտրոնացում մեկ անձի՝ վարչապետի ձեռքում: Շա՛տ ավելի մեծ ծավալներով, քան անգամ նախագահն ուներ ՀՀ առաջին Սահմանադրությամբ:

– Այս երևույթը նաև մի բան պետք է նշանակի՝ մեր երկրում չի զարգանում քաղաքական նոր միտք: Այդպես ո՞ւր կհասնենք:

– Քաղաքական դիսկուրսը, քաղաքական քննարկումը, քաղաքական միտքը քրեաօլիգարխիայի գլխավոր հակառակորդներն են: Դա է պատճառը, որ դրանց ծավալման հանրային դաշտը հետևողականորեն սահմանափակվում է:

Տեսեք, մեկ–երկու հեռուստաընկերությունից բացի, մնացածում չկան քաղաքական լուրջ հաղորդումներ, ուր կլինեն իրական, ոչ կառավարվող քաղաքական գործիչների մասնակցությամբ քննարկումներ: Նման քննարկումները ինքնին կբերեն իշխող ուժերի մեկուսացմանը, քանի որ վերջիններս մրցունակ չեն քաղաքական դաշտում: Պատահական չէ, որ ընտրություններից առաջ գրեթե բոլոր հեռուստաբանավեճերում ՀՀԿ–ի ներկայացուցիչները բացակա են: Քանզի նրանք բարձր դիրքի են հասել կեղծարարության, քծնանքի, կոռուպցիայի, բայց ոչ երբեք քաղաքական խորաթափանցության, գիտելիքների շնորհիվ:

Եվ իրենց այդ որակներով էլ “պաշտպանում” են Հայաստանի շահերը տարատեսակ միջազգային խորհրդարանական և միջկուսակցական ձևաչափերում: Իրականում սա ազգային ողբերգություն է:

– Հարցը կապված չէ՞ նաև հասարակության կամ որ նույնն է՝ ժողովրդի որակների հետ: Ի վերջո նա թույլ է տալիս, որ լինի այն, ինչ կա իրականում:

– Համամիտ եմ ձեզ, որ ժողովրդի մտածողությունից, արժեհամակարգից շատ բան է կախված: Եվ այստեղ խոսքը միայն թույլ տալ–չտալու մեջ չէ: Մենք ականատես ենք եղել, որ երբ ժողովուրդը տեսել է այլընտրանք, պատրաստ է եղել ամենակոշտ գործողությունների: Բայց հարցն այն է, որ մեր ժողովուրդը, ընդունակ լինելով սպրինտային ամենակոշտ պայքարի, ամենօրյա կյանքում այլ կերպ է ապրում: Նա չի կարողանում ամենօրյա պայքար մղել սեփական և հանրային իրավունքների համար:

Բանն այն է, որ մարդու իրավունքը, ազատությունը և պետության արժեքը նախևառաջ պետք է գիտակցվի, արժևորվի մարդկանց մեծամասնության կողմից: Մարդիկ հասկանան, որ իրենք են դրանց գլխավոր երաշխավորը:

Մինչդեռ կրկին ընտանիքն է մեր ժողովրդի թերևս միակ ու բացարձակ արժեքը: Կարծես մենք ոչ թե անկախ պետությունում ենք ապրում, այլ շարունակում ենք գտնվել օտարի լծի տակ, որտեղ պետությունը սպառնալիք էր և կեղեքիչ էր:

Ժողովրդի՝ նման մտածողության առկայությամբ է, որ իշխանության մեջ գտնվողներն իրենց հակապետական արարքներն իրականացնելիս (թալան, կոռուպցիա, կլանային շահերի սպասարկում), շատ հարմարավետ են զգում՝ ազգային ավանդական մտածողությանը լիովին համապատասխանող: Ի վերջո, ընտանիք են պահում, չէ՞:

– Քաղաքական ինչպիսի՞ պրոցեսների ընթացքում կկանխվի քաղաքական դաշտի ամլությունը:

– Ես ցավով պետք է նշեմ, որ նորանկախ Հայաստանի գրեթե 30–ամյա պատմությունը ցույց է տալիս, որ սեփական քաղաքական ռեսուրսներով, առկա դոմինանտ արժեքային համակարգով մենք ի վիճակի չենք առնվազն տեսանելի ապագայում լուծել այս համակարգային՝ մտածողության փոփոխության խնդիրը:

Իմ միակ հույսը եվրաինտեգրման սրընթաց գործընթացն է: Որի արդյունքում կհայտնվենք քաղաքակիրթ ազգերի միության մեջ՝ արժեքային համապատասխան համակարգով և խաղի միևնույն կանոններով: Եվ հարկ կլինի երբեմն դրանք բառացիորեն պարտադրանքի ուժով կիրառել տալ, ներդնել և սերմանել հասարակության մեջ:

Որքան էլ զավեշտալի թվա, ասեմ, որ անկախ այն բանից, թե ինչպես էր այլ ազգերի համար, հայ ժողովրդի դեպքում, բոլոր տարածքային և մարդկային կորուստներով հանդերձ, Հայաստանի խորհրդայնացումը հսկայական դրական նշանակություն ունեցավ: Հայաստանը հասավ տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, գիտական, մեծ հաշվով՝ քաղաքակրթական՝ 1920–ի դիտանկյունից անհասանելի թվացող բարձունքների:

Մինչդեռ երբ ուսումնասիրում ենք Առաջին հանրապետության վերջին օրերին տիրող քաղաքական–պետական փտախտը, բոլոր հիմքերը կան պնդելու, որ եթե այն շարունակեր իր անկախ գոյությունը, արդեն 1948–ին կորցրած կլիներ բնակչության կեսին, մարդիկ համակված կլինեին համատարած հուսալքությամբ և կսկսեին կարոտախտ զգալ նախկին կայսրություններում առկա կարգերի հանդեպ:

Ուրեմն, եթե մենք շահեցինք անգամ խորհրդային հակաժողովրդավարական կայսրության մեջ մտնելով, հենց թեկուզ միայն այն բանի շնորհիվ, որ նրանում քիչ թե շատ գործում էին պետական հանրակարգերը, բոլորի համար սահմանված կարգուկանոնը, գոնե կար պաշտոնապես հռչակված պետական գաղափարախոսություն, վստահ եմ, որ մենք նաև մեծապես կշահենք մերօրյա եվրոպական ժողովրդավարական «կայսրության» մեջ մտնելով: Ուր հարգվում և պաշտպանվում են ոչ միայն իրենց քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, այլև հարգվում և պաշտպանվում են նրանում ընդգրկված ազգերի և պետությունների շահերը: Փաստացի չկա որևէ դոմինանտ, այլոց հանդեպ գերիշխող համարվող ազգ կամ պետություն:

Մենք հաճախ ենք խոսում տեխնոլոգիական մոդեռնիզացման անհրաժեշտության մասին: Բայց պետք է հասկանալ, որ քաղաքական տեխնոլոգիաները ևս սրընթաց զարգացում են ապրում: Ու մեր բարեբախտությունն է, որ դա տեղի է ունենում մեր քթի տակ, մեր անմիջական հարևանությամբ՝ Եվրոպայում, ուր ապրում են մեզ հոգեհարազատ, քաղաքակրթական առումով մեզ ամենամոտը կանգնած ժողովուրդներ: Եվ ամենակարևորը՝ մենք սպասված ենք այդ համայնքում, անգամ այնտեղ չմտնելով, արդեն հսկայական նյութական և տեխնոլոգիական աջակցություն ենք ստանում նրանից:

Այո, Եվրամիություն մտնելը ենթադրում է ինքնիշխանության մի մասի զիջում վերպետական մարմիններին: Սակայն, որքան էլ որ տարօրինակ հնչի, եթե չենք ուզում կորցնել ինքնիշխանության այս մնացուկներն էլ, Արցախն էլ՝ հետը, ավելին՝ եթե ուզում ենք ստանալ տնտեսական և ռազմական սրընթաց զարգացման, նաև տարածաշրջանում որոշակի գործընթացների արդյունքում մեր պետության սահմանները ընդլայնելու հնարավորություն (առնվազն՝ մինչև Ղարս և Ալաշկերտի հովիտ), պետք է օր առաջ անցնենք ԵՄ–ի և ՆԱՏՕ–ի հետ ինտեգրման համար անհրաժեշտ բոլոր փուլերը և պատրաստ լինենք Ռուսաստանի թուլացման X պահին պոկվել նրանից ու մտնել ՆԱՏՕ, ապաև՝ ԵՄ:

Եվ եթե անգամ սա այն ապագան չէ, որի մասին ազգային իրական վերնախավը, որն այժմ մարգինալ կարգավիճակում է կամ գտնվում է բանտերում, երազել է, այդուհանդերձ, այն ապագան է, որը իրատեսական է և հասանելի:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում