Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
Politics

Լավրենտի Միրզոյան. «Լեզվական քաղաքականության պետական ծրագիր չունենք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ Կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը կվերակազմակերպվի պետական կոմիտեի կամ կստեղծվի պետական կոմիտե: Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը թեև խնդիրներ է տեսնում, բայց քայլն առաջընթաց է համարում:

Հիշեց՝ երբ տեսչության պետ էր, բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահին, վարչապետին, ԿԳՆ նախարարին:

«Նշել էր, որ լեզվի պետական տեսչությունն այս կարգավիճակով չի կարող գործել՝ օրենքի բացեր կան: Ինձ ցանկանում էին նկատողություն տալ. ի՞նչ իրավունք ունես, որ լեզվի տեսչության կարգավիճակի համար դիմում ես նախագահին: 2007 թ. մասին է խոսքը: Ես տարիներ շարունակ պայքարում էի, որ լեզվի պետական տեսչության կարգավիճակը փոխվի:

Բայց խնդիրներ կան: Մասնավորապես՝ չգիտենք, թե ինչո՞վ պետք է զբաղվի տեսչությունը, որը կոմիտեի պետք է վերածվի: Տեսչության կարգավիճակով իրավունք ուներ տեսչական ստուգումներ կազմակերպել, ակտ–արձանագրություններ կազմել, պայքարել օտարագիր ցուցանակների դեմ: Հիմա կոմիտեի կարգավիճակում պետք է պետական քաղաքականություն իրականացնի, բայց դեռ հստակ չէ, թե ո՞վ է իրականացնելու տեսչական գործառույթները: Այլ խնդիրներ էլ կան, որոնցով պետք է զբաղվել: Օրինակ՝ նախկինում մենք ոչ հայախոսների ծրագիր ունեինք: Մարդիկ, ովքեր ՀՀ–ից արտագաղթել էին ու հետ վերադարձել, մայրենիին չէին տիրապետում: Պետությունը ծրագիր ուներ և անվճար ուսուցում էր կազմակերպում»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց լեզվաբանը:

Նրա խոսքով՝ կոմիտեն չպետք է միայն ցուցանակների հսկողությամբ զբաղվի. «Լեզվի պետական կոմիտեն հայապահպանության, լեզվական քաղաքականության, տերմինաշինության և այլ հարցերով պետք է զբաղվի: Բացի այդ՝ պետք է վերահսկի եթերի, գրահրատարակչության, պետական պաշտոնատար այրերի լեզուն: Տերմինաբանական կոմիտեն 1956–2002 թթ. եղել է կառավարությանն առընթեր պետական մարմին: Հիմա ո՞վ է զբաղվում նոր տերմինների հարցով: Ոչ ոք: Ով պատահի՝ նոր բառեր է ստեղծում ու դնում շրջանառության մեջ: Լինում են պահեր, երբ մեր լեզուն զավեշտի են վերածում»:

Լավրենտի Միրզոյանը կարևորեց նաև լրատվամիջոցների ու լեզվաբանների համագործակցությունը. «Ժուռնալիստների միությունը ևս խնդիր ունի: Եթերի լեզուն լավը չէ, ուրեմն ամեն մեկն իր գործառույթը պետք է իրականացնի: Իհարկե, առաջնահերթ խնդիրը ստեղծվելիք կոմիտեինն է: Շատ կոմիտեներ այս կամ այն նախարարության աշխատակազմում են գտնվում: Ստեղծվելիք մարմնի դեպքում ևս որևէ խնդիր չկա: Սա միայն կաջակցի և կօգնի, որ ՀՀ–ում լեզվական քաղաքականություն իրականացվի: Հիմա մինչև 2025–2030 թթ. կրթության ծրագիր ունենք, բայց լեզվական քաղաքականության պետական ծրագիր չունենք: Կոմիտեի առաջնահերթ խնդիրն այդ ծրագրի մշակումը պետք է լինի: Մենք ունեցել ենք 2002–2005 թթ. լեզվական քաղաքականության պետական ծրագիր: Իմ պաշտոնավարման ժամանակ այդ ծրագրով աշխատեցինք: 2005 թ. հետո մի քանի անգամ քաղաքականության ծրագիր մշակվեց, բայց այն չէր ընդունվում, որովհետև փոխվում էին նախարարները: Մի շրջանում «Օրինաց երկրի» ներկայացուցիչ էր, մեկ գալիս էր դաշնակցական նախարարը՝ ասում էր պետք չէ, հետո նրան փոխարինում էր ՀՀԿ–ն ու կրկին ասում, որ պետք չէ: Այսինքն՝ կուսակցական շահերն էին խանգարում, որ մենք պետական ծրագիր ունենանք: Բայց լեզուն բոլորինն է, համենայն դեպս, պետք է լեզվական քաղաքականության ծրագիր ունենալ»:

Լեզվաբանն ընդգծեց, որ լեզվի պետական տեսչությունն այսօր իրավունք չունի ստուգումներ անել տնտեսվարող մարմիններում. «Տեսչական գործառույթներ տրվելո՞ւ են ստեղծվելիք կառույցին: Անպայման պետք է տրվի, հակառակ դեպքում ով պետք է վերահսկողություն իրականացնի լեզվին առնչվող ոլորտներում: Այսօր դասագրքերի վիճակն էլ է ահավոր, ոչ մի փորձաքննության չեն ենթարկվում: Բացի այդ՝ կոմիտեում պետք է աշխատեն լեզվաբանները: Այսօրվա տեսչությունում լեզվաբան չկա՝ բոլորը բանասերներ են»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում