Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Politics

ՃՈ–ն հակառակ կողմից է սկսում գործընթացը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ ոստիկանությունը օրերս հաղորդագրություն տարածեց այն մասին, որ փետրվարի 8–ից կկիրառի շարժական լուսանկարահանող–արագաչափ սարք, պատճառ բերելով, որ 2018 թ. ՀՀ–ում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումներն են:

Ճանապարհային ոստիկանության այս որոշման կապակցությամբ ինչ են կարծում վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Վարորդի ընկեր» ՀԿ–ում, փորձեցինք պարզել կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանից:

– Ոստիկանությունը պատրաստվում է գործարկել շարժական լուսանկարահանող արագաչափեր: Նման անհրաժեշտություն, ըստ Ձեզ, կա՞:

– Կարծում եմ՝ կա, բայց դա լուծում չէ մեր իրադրությունում: Այժմ մենք ունենք մի անկառավարելի երթևեկություն, որի մեղավորության առյուծի բաժինը ՃՈ–ն է, իսկ որպես հետևանք մեղավորությունը փոխանցվում է տարիներ շարունակ անպատասխանատու մնացած և օրենքից դուրս, ինչպես նաև անգիտակցաբար ղեկին հայտնված վարորդներին: Իսկ ՃՈ–ն ինչպես միշտ հակառակ կողմից է սկսում գործընթացը: Ճանապարհները, երթևեկությունը, նշանները, լուսացույցերը, գծանշումները կարգավորելու ու հետո միայն տուգանելու փոխարեն, սկսել է միանգամից տուգանելուց: Սա շատ չնչին չափով զգոնության կոչ է նաև վարորդներին, բայց մեծ հաշվով շատ բան չի փոխվի: Կան շատ քիչ թվով կարգապահ վարորդներ, ի պատիվ որոնց պետք է նշեմ, որ կապ չունի իրենց համար կա տեսախցիկ, թե՝ ոչ, իրենք երթևեկում են օրենքով և կանոններով, բայց մեծամասնության համար կրկին ոչ մի ազդեցություն չի ունենա:

– Ինչ եք կարծում՝ նոր շարժական արագաչափերի կիրառման պատճառը ո՞րն է: Արդյոք արժանահավատ է ՃՈ հայտարարությունը, թե դա արվում է ճանապարհային վթարները կանխելու համար:

– ՃՈ–ն մեխանիզմը սկսել է հակառակ կողմից, և այդ պարագայում միայն վարորդների դժգոհությանն է արժանանում: Ընդհանուր առմամբ տեսա/լուսանկարահանող սարքերի ներդրման ժամանակից անցել է մոտ 8 տարի: Սկզբում որոշակի դրական տեղաշարժ կար այդ առումով, վթարների հետևանքով զոհերի քանակը գնալով նվազում էր, բայց նախորդ տարին և այս տարվա հունվար ամիսն ապացուցեցին, որ ամենևին էլ երթևեկությունը չի կարգավորվում և գնալով ավելի է վատանում:

– Այս լրացուցիչ արագաչափերի կիրառումը ի՞նչ նոր խնդիրներ կարող է ստեղծել վարորդների համար, և մի՞թե արագության սիրահարներին կարող է զգոնացնել:

– Արագության սիրահարներին ոչինչ չի զգոնացնի, բացի վարորդականից զրկումը կամ ավելի կոշտ պատասխանատվությունը, իսկ խնդիրներ չի ստեղծի: Եվրոպական զարգացած քաղաքներում էլ կան խախտումներ անող, բայց տոկոսային առումով աննշան են: 100–ից առավելագույնը 2–5 վարորդ են վատ պահում իրենց երթևեկության մեջ և հեշտ է գտնել և պատժել նրանց: Նրանց պատճառով տեղի ՃՈ–ը բոլոր փողոցներում տեսախցիկներ չի տեղադրում, իսկ մեր մոտ 100–ից 70–ը չգիտակցված են մեքենա վարում, և փաստացի իրենց տուգանելու համար մնացած 30–ն էլ են պարբերաբար տուժում:

Ամեն դեպքում այս լրացուցիչ արագաչափերով ՃՈ–ն որևէ այլ հարց չի լուծում, քան ֆինանսական, քանի որ նույնիսկ զգոնության կոչի դեպքում արձագանքում են այն վարորդները, որոնք մշտապես լինելով կարգապահ վարորդ և քաղաքացի, օրենքների ու կանոնների շրջանակներում են մեքենա վարում:

– Իրականում ճանապարհին տեղի ունեցող վթարների կանխման համար ի՞նչ մեխանիզմ կարելի էր մշակել, որն ավելի արդյունավետ կլիներ և մարդկանց գրպաններից կախված չլիներ:

– Նախ այդ մեխանիզմը պետք է սկսել դպրոցներից՝ երթևեկության և մեքենա վարելու տարրական գիտելիքներ սովորեցնելով, վերջում հնարավորություն տալով աշակերտներին բարձր դասարաններում քննություն հանձնել: Պետք է փոխվի քննական մեթոդը, ավելի խորը և լայնածավալ գիտելիքներ ստուգվեն, բացառվի կոռուպցիան, ինչն անհնարին է թվում, բայց վստահ եմ՝ մեծ ցանկության դեպքում հնարավոր է: Այնուհետև պետք է փոխել տուգանման մեթոդն ու ձևերը, ոստիկանությունը ևս բավականին անելիքներ ունի, ապօրինի տուգանած տեսուչները ևս պետք է պատասխանատվություն կրեն, իսկ հաճախակի խախտումներ իրականացնողները պետք է զրկվեն վարորդականից, կրկին քննություն տան: Երբ խախտում իրականացնողը որևէ վտանգ չի զգում վարորդական իրավունքից զրկվելու համար, անում է այն՝ ինչ ուզում է: Վերջին դեպքերից հետո նաև հասկացանք, որ կարող են նույնիսկ առանց վարորդականի վարել և կրկին մնալ անպատիժ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում