Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Տիգրան Քեյան. «Շարժական սարքերի ներդրմամբ ՃՈ–ն ապացուցում է, որ արագաչափ սարքերը նպատակին չեն ծառայում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 8–ից շարժական լուսանկարահանող–արագաչափ սարք կկիրառվի: Այս մասին հայտարարել է Ճանապարհային ոստիկանությունը: Հայտարարության մեջ ընդգծվել է, որ սարքը կկիրառվի պատահարների նախականխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում: Բացի այդ՝ հաշվի է առնվել այն, որ 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած ծանր հետևանքներով պատահարների հիմնական պատճառներից մեկն արագության ռեժիմի խախտումներն են:

«Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրանը Քեյանի կարծիքով, եթե շարժական սարքեր նպատակային կիրառվեն, ապա այդ փաստը քաղաքացիներին որոշակի առումով կստիպի օրենքի պահանջներին համապատասխան երթևեկել:

«ՃՈ–ն այս ուղղությամբ ի սկզբանե պետք է մտածեր: Շուրջ 6 տարի անց իրենք նոր հասկացան, որ արագաչափերն անիմաստ էին և նպատակին չծառայեցին: Մենք բազմիցս ենք ասել, որ թե՛ Երևանում, թե՛ մարզերի որոշ հատվածներում տեղադրված արագաչափ սարքերն անիմաստ են: Արագաչափերը վարորդին չեն ստիպում երթևեկել կանոններով և զուտ խախտումներ արձանագրելու և գումարներ հավաքագրելու միջոց են: Առհասարակ ՃՈ ոստիկաններն իրենց աշխատանքը կատարելուց պետք է շարժման մեջ լինեն, և ոչ թե կանգնած ծառայություն կատարեն: Վարորդները նրանց կանգնած տեղերն անգիր գիտեն: Բացի այդ՝ գիտեն, թե որտեղ են թաքնվում: Գալիս ու անցնում են այդ հատվածները և կրկին գերազանցում արագությունը: Իսկ եթե ծառայությունը շարժման մեջ իրականացվեր, դա վարորդներին կստիպեր չգերազանցել արագությունը, և վթարները կկանխվեին: Բայց եթե մեքենաները շարժման մեջ չեն կատարելու իրենց աշխատանքը, ոչինչ չի փոխվելու»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Տիգրանը Քեյանը:

Նրա խոսքով՝ ՃՈ–ի վերոնշյալ հայտարարությունը փաստում է՝ հենց իրենք են ասում, որ արագաչափերը նպատակին չեն ծառայել և վթարները չեն կանխվել:

«Նախկինում ասում էին՝ արագաչափ սարքերը տեղադրվում են, որ վարորդներին ստիպեն չգերազանցել արագությունը և վթարներ չլինեն: Բազմիցս հայտարարել են, որ տեսանկարահանող սարքերի արդյունքում վթարների քանակը նվազել է, մահացու դեպքերը՝ ևս: Բայց շարժական համակարգի ներդրմամբ ՃՈ–ն ապացուցում է, որ իրենց տեղադրած արագաչափ սարքերը նպատակին չեն ծառայում: Նոր են իրենք փորձում հոգ տանել անվտանգության մասին և այդ նպատակով նոր համակարգ են ներդնում: Եթե այն իրապես գործի, ես շատ գոհ կլինեմ»,– նշեց նա՝ ընդգծելով, որ շարժական սարքերը եվրոպական շատ երկրներում են կիրառվում, թեպետ արդյունքների մասին հստակ տվյալներ չունի:

«Ի սկզբանե ճիշտ կլիներ, որ ՃՈ–ն շրջիկ ծառայություն մատուցեր: Արագաչափ սարքերի դեպքում անձի հետ անմիջական շփում չկա: Շատ դեպքեր են եղել, երբ մարդը վատ վիճակում գտնվող ուղևոր է տեղափոխել բուժհաստատություն: Տվյալ դեպքում, եթե ՃՈ–ն նորմալ շրջիկ ծառայություն մատուցի, կտեսնի, որ անձը թեև գերազանցում է արագությունը, բայց դրա համար պատճառ ունի: Կհասկանա իրավիճակը և կկարողանա նաև օգնել: Մենք նման շատ դեպքերի ենք ականատես եղել: Իսկ տվյալ պարագայում արագաչափերը չեն կարողանում գնահատել, թե անձն ինչու է գերազանցում արագությունը: Վարորդը ստիպված է լինելու տուգանք վճարել, կամ էլ բուժօգնությունից հետո վազվզել բուժհաստատություններով, որ տեղեկանք բերի ու ներկայացնի վարչական մարմին: Այստեղ նաև կոռուպցիոն ռիսկերն են շատանում: Այսինքն՝ շատ անձինք արագությունը գերազանցելուց կարող են չարաշահել այդ մոտեցումը: Հիմա ի՞նչ տարբերություն՝ ոստիկանական մեքենա՞ն է շարժի մեջ ֆիքսում արագությունը, թե այդ շարժական սարքերը: ՃՈ համակարգն այսօր բավականին մեծ ռեսուրս ունի: ՃՈ տեսուչների թիվը բավական է, որ բոլոր ճանապարհները վերահսկեն: Ցանկացած անձ, ով տեսնում է իր դիմաց ոստիկանական մեքենա է երթևեկում, երբեք չի գերազանցի արագությունը»,– եզրափակեց մեր զրուցակիցը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում