Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Հանցագործությունը կատարեցին, բայց հետո տեսան, որ ճահճի մեջ են լողում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վալլեքս» գրուպն օրեր առաջ հայտարարություն տարածեց Թեղուտի հանքի շահագործումն անժամկետ դադարեցնելու մասին:

«Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն ընկերության որոշման մեջ երկու պատճառ է տեսնում:

«Առաջինն, ըստ իս, այն է, որ հանքանյութում իրենց ուզած նյութերից քիչ կա: Որքա՞ն շատ պետք է շահագործեն, որ կարողանան խոշոր շահույթներ ստանալ: Երկրորդ խնդիրը պոչամբարն է, որն անկայուն վիճակում է: Ծանր մետաղները լցվել են մարդկանց այգիներն ու բանջարանոցները: Հիմա իրենք ասում են, որ տարեկան 7 մլն տոննա հանքաքար են մշակել, բայց իրականում 8–ից ավել են մշակել: Բացի այդ՝ հաշվեք, որ յուրաքանչյուր տոննայի համար նրանք մոտ չորս տոննա ջուր են խառնում, իսկ առանձին տեղերում՝ հինգ: Այդ ամենը լցվում է պոչամբարը, որ պաշտպանիչ պատվար չունի: Իսկ այն պատվարը, որը կա, ուղղակի հողից պատրաստված մի թումբ է: Եթե պոչամբարի պայթյունի հետևանքով խոշոր աղետ և զոհեր լինեն, որքան էլ պաշտպանողներ լինեն, անպայման դատարանի առաջ կկանգնեն»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Հ.Սանասարյանը:

Նա ընդգծեց, որ իր հեղինակած «Աղետաբեր Թեղուտ» գրքում մանրամասն անդրադարձել է բոլոր խնդիրներին. «Անգամ «Համաշխարհային բանկը», որը մարդասիրական մղումներ ու լավ համբավ չունի, 2016 թվականին հայտարարեց, որ պոչամբարի շահագործումը վտանգավոր է: Հիշենք նաև, որ 2017 թ. հոկտեմբերին դանիական «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) Pension Denmark կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցրեց դեռևս 2013 թ. Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը: Իրենք («Վալլեքս»,– խմբ.) համարձակորեն այդ հանցագործությունը կատարեցին, բայց հետո տեսան, որ ճահճի մեջ են լողում: Իրենք չէին պատկերացնում, որ այսպիսի փաստերի առաջ պետք է կանգնեն: Տեղի բնակիչները նաև պատմում են, որ կենդանիների կղանքը սպիտակ գույն ունի: Կենդանիները ջուր են խմում Շնող գետից և պոչհանքը այդպիսի ազդեցություն է ունենում նրանց վրա: Իսկ մարդիկ իրենց այգիները ջրում են, հետո առավոտը գալիս ու տեսնում, որ իրենց դաշտում պոչհանքը նստած է: Այսինքն՝ ջուրը ներծծվել է հողի մեջ, իսկ պոչհանքը նստել հողի մակերեսին»:

Հակոբ Սանասարյանը նշեց, որ ընկերության կողմից ներկայացված նախագծի մեջ բազմաթիվ թերություններ կան, որոնց մասին ևս մատնանշված է գրքում. «Անտառային տարածքը ձևակերպել են որպես ամայի տարածք և կոպեկներով գնել են: «Վալեքս»–ը հսկայական հողատարածք է գնել: Ընկերությունն իր հովանավորների շնորհիվ հասավ նաև նրան, որ այդ ծրագիրը, ինչը բնությունն ավերող և տնտեսությունը քայքայող էր, ստացավ հանրային գերակա շահի կարգավիճակ: Քանի տարի է շահագործվում է հանքը, Բնապահպանական տեսչությունը մեկ օր մտե՞լ է այդ տարածք: Այս հարցում ամեն ինչ փոխկապակցված է, իսկ կոռուպցիան՝ ցցուն: Բացի այդ՝ Վալերի Մեջլումյանն («Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ,– խմբ.) ալավերդցիների նկատմամբ շատ դաժան վերաբերմունք ունի: Տարեկան մոտ 27–30 տոննա միայն ծծմբի օքսիդ է լցնում ալավերդցիների թոքերի մեջ, մինչդեռ նորմատիվային առումով միայն 1000 տոննա արտանետելու իրավունք կա: Արդեն քանի տարի է, Ալավերդու պղնձաձուլարանն աշխատում է, և ամեն տարի այս ընկերությունը կառավարությունից ոչ նորմատիվային արտանետումների թույլտվություն է ստանում»:

Ինչ վերաբերում է Թեղուտին ու նաև վերոնշյալ հայտարարությունից հետո իրավական գործընթաց սկսելու հնարավորությանը, մեր զրուցակիցը նշեց. «ՀՀ գլխավոր դատախազն իր ձեռքով պետք է ներկայացնի այդ հայցը: Մենք ժամանակին երկու անգամ դիմեցինք դատական գործ հարուցելու համար, բայց ընթացք չտրվեց: Հիմա ճիշտ ժամանակն է»:

Նա հավելեց, որ Շնող գետում որևէ կենդանի էլ չկա. «Ձկները, գորտերն ու մնացած կենդանիները վերացել են: Իսկ ջուրը ոչ միայն խմելու, այլև ոռոգման համար խիստ արգելված է, քանի որ թունավորված է: Գյուղացիներից մեկը վարկ է վերցրել, այգի է հիմնել, և հիմա հինգ տարեկան արդեն բերքատու ծառերը չորանում են, քանի որ այգու մեջ պոչհանք է լցված: Սա դատական գործ հարուցելու հի՞մք չէ: Բայց այստեղ արդեն ոչ թե առանձին ընտանիքների, այլ Հայաստանի մի հատվածի ավերման հարցն է»:

Հակոբ Սանասարյանի խոսքով՝ մինչ շահագործման դադարեցումը, գիշեր ու ցերեկ պոչհանքը լցվում էր, իսկ հիմա՝ ոչ. «Կարող է նստեցում գնալ, ջրի անջատում լինել և իրավիճակի կայունացում կլինի»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում