Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Հայրենաճանաչ մարդը չի գաղթում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ապագայի հետ կապված իր մտահոգություններով «Փաստի» հետ կիսվեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

– Պարոն Կարապետյան, տպավորություն է, թե մեր ժողովուրդը առաջիկա ընտրություններով չի հետաքրքրվում, փոփոխություններ չի ակնկալում:

– Ժողովրդի վիճակն արդեն քառորդ դարից ավելի է լի է հիասթափություններով: Ժողովրդի անտարբեր կեցվածքն արդեն հասկանալի է, հասկանալի է՝ ինչի է անտարբերությունն այդքան խորացած:

– Հնարավո՞ր էր այնպես անել, որ հիասթափություններ այդքան շատ չլինեին, գուցե մարդկային արժեքներն այլ կերպ գնահատվեին ու նման վերաբերմունք չլիներ:

– Իհարկե, պետք էր այդպես չանել: Այն մարդիկ, ովքեր երկրի ղեկի վրա ազդեցություն ունեցան, չարեցին դա: Միայն երկու տարի առաջ տեղի ունեցած հարցումների համաձայն բնակչության 40%–ը ցանկանում էր լքել երկիրը: Միայն անցյալ տարի 25 հազար քաղաքացի ՌԴ քաղաքացիություն ընդունեցին: Դա միայն Ռուսաստանն էր, բայց միայն Ռուսաստան չեն գաղթում մեր հայրենակիցները: Եթե մյուս երկրների տվյալներն էլ գումարենք, երևի մի 40–50 հազարի կհասնի: Մեկ տարվա մեջ այդքան մարդ օտար երկրների քաղաքացիություն է ընդունել:

Եթե մենք պետականություն չունենայինք, ինչ–որ տեղ կարելի էր մտածել՝ դե երկրի վիճակն է պատճառը, բայց սեփական պետականություն ունեցող երկրի բնակչությունը նման ծավալներով արտագաղթի կդիմի՞:

Բնական աճի ցուցանիշները անկումային են, վտանգավորության սահմանն են հատել, ծնելիության և մահացության մակարդակները հավասարվում են, և արտագաղթը եթե գումարենք, երկրի ազգաբնակչությունը տարեցտարի նվազում է: Սա ավելի քան մտահոգիչ է և հուսահատեցնող:

– Այս ամենը ի վերջո ինչի՞ կարող է հանգեցնել:

– Պետականության կորստի:

– Դուք որպես մտավորական կամ Ձեր ընկեր մտավորականները չեն կարծո՞ւմ, որ կարող են խնդիրները բարձրաձայնել, լսելի դարձնել:

– Ես ազգերի, նաև մեր պատմության շատ էջեր, դրվագներ հաշվի առնելով՝ իմ էությամբ ու տեսակով հեղափոխությունների կողմնակից չեմ: Հեղափոխությունները եղածը զրոյականացնում են և նորից են սկսում: Ես ավելի կողմնակից եմ ինքնանբուժությանը՝ հազար ճանապարհների մեջ ընտրել համեմատաբար ավելի ճիշտը, ինքնազորացման ճանապարհով տիրություն անել: Ես մտածել եմ, որ այն մասնագիտությունը, որ ես եմ ընտրել, հնարավորություն է տալիս հայ մարդուն օգնել ճանաչելու սեփական հայրենիքը, որովհետև համոզված եմ՝ ճանաչողությունն իր հետ բերում է սեր, նվիրվածություն՝ առանց քարոզի: Հերիք է մարդուն ճանաչել տաս իր հայրենիքը և ինքն իրեն, հնարավոր է կապվածությունը, արմատները ավելի շատ զգա: Նման օրինակ ես ունեմ: Մի երիտասարդ ինձ ասաց, որ իմ պատճառով կռվել է, որի համար հպարտ եմ: Ի՞նչ էի արել: Ընդամենը 1983 թ. համալսարանի դահլիճում Արցախի սլայդներն էի ցույց տվել:

Հայրենաճանաչ մարդը չի գաղթում: Դժվարություններ բոլորի համար կան: Գաղթում են, գնում Գերմանիայի ճամբարներում ապրելու, դա կեցության ավելի բարձր մակարդա՞կ է: Դա ստրուկի, հայրենիք չճանաչած, անարմատ մարդու վախճան է:

Յուրաքանչյուր ազգ իր հավատքի, գաղափարաբանության պտուղն է՝ իր լավ ու վատ կողմերով: Հայ մարդը իր աշխարհընկալումով, երևույթներին իր արձագանքով ու վերաբերմունքով Հայ առաքելական եկեղեցու ցանած սերմերի պտուղն է: «Մեր» եկեղեցին, չակերտավոր, որովհետև գոնե իմը չէ, դաստիարակել ու աճեցրել է ոչ պետականամետ, եկեղեցասեր, հանուն խաչի նահատակվելու պատրաստ ժողովուրդ: Հայ առաքելական եկեղեցու բաղադրատոմսով հունցած խմորից թխված ժողովուրդ ենք մենք: Պետականամետ, պետականապաշտ չենք, որովհետև այդ սերմերը չեն ցանվել: Արդյունքում մենք հիմա ողբերգական վիճակում ենք, եթե հայրենիքը գերագույն արժեք չէ և պաշտամունքի աստիճան չէ:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում