Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Ապրիլյան պատերազմը հարց չլուծեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել: Ընտրությունները կանցկացվեն 2018 թ. ապրիլի 11–ին, մինչդեռ պետք է կայանային 2018 թ. հոկտեմբերի 17–ին:

Արտահերթ ընտրությունները ներքի՞ն, թե արտաքին պատճառներ են ենթադրում: Քաղաքագետ Լևոն Շիրինյանն ավելի շատ ներքին գործոն է տեսնում:

«Ինչո՞ւ: Ավտորիտար և չկայացած պետության ռեժիմը քաղաքական պայքարի իմաստով ուզում է քաղաքական հակառակորդին հանկարծակի բերելու քայլ անել: Այս դեպքում ընտրությունները հեշտ կանցնեն: Պատկերացնո՞ւմ եք, մինչև աշուն ձգձգվեին, իրար հայհոյեին, աղմուկ, աղաղակ... Հետո ինչ–ինչ իրադարձություններ ևս կարող էին լինել: Այդ պատճառով էլ Ալիևն իր պետական կլաններով և կազմակերպված գնում է ընտրությունների, իսկ իր քաղաքական հակառակորդները միանշանակ դժվար թե այս ընթացքում կարողանան կազմակերպվել: Խնդիրը ներքին է՝ առանց ցնցումների ու կազմակերպված ընտրություններ անցկացնել, ինչը և լինելու է: Հետո, իհարկե, ոչ դեմոկրատական ռեժիմի մասին արտահայտություններ կհնչեն, աղմուկ կլինի և վերջ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանը, սակայն, խնդիր է տեսնում. «Եթե ընտրություններն անցկացվեին հոկտեմբերին, մենք կարող էին հանգիստ լինել, որ մինչև աշուն շփման գծում հանգիստ կլիներ՝ իրենք զբաղված կլինեին ներքաղաքական «ռազբորկաներով»: Բայց այս հանգամանքը վերանում է, և ինձ թույլ եմ տալիս ենթադրելու, որ աշնանը մենք շփման գծում Ադրբեջանի կողմից էսկալացիա կունենանք: Նույնիսկ պատերազմի հավանականությունը չեմ բացառում: Տեսեք՝ ապրիլից հետո՝ մայիս–հունիս ամիսների ընթացքում, Ալիևն ընդդիմությունը կքշի այն անկյունը, որտեղ որ նախատեսել է: Երկիրն իր հասկացածով կկայունանա: Եվ այստեղ հատկանշական է ուշադրություն դարձնել դեպի Ադրբեջան ներկրվող ու այնտեղ կուտակվող ռուսական զենքի ահռելի քանակության վրա: Կարող է կրկնվել 2016 թ. ապրիլի իրավիճակը: Սարսափ տարածել պետք չէ, բայց պետությունը պետք է կազմակերպվի առավելագույն չափով»:

Քաղաքագետը նշեց, որ տարօրինակ է իրանական կողմի պահվածքը՝ կապված մասնավորապես ռուսական զենքի մատակարարման հետ. «Եթե սա անմիջական սպառնալիք է Արցախի և Հայաստանի համար, նույն չափով սպառնալիք է նաև Իրանի համար: Իրանը դիվանագիտական, ռազմական, քաղաքական, տեղեկատվական այլ հարթակներում պետք է անդրադառնա այս հանգամանքին, իսկ առաջին հերթին՝ ՌԴ–ի հետ պարզի հարաբերություններն ու հարցնի, թե ո՞ւմ դեմ են զինում Ադրբեջանին: Ադրբեջանի համար երկու թշնամի կա՝ Իրանն ու հայ ժողովուրդը: Ադրբեջանն ուրիշ թշնամի չունի: Իրանն անընդհատ խուսանավելու, սուր կետերը հարթելու քաղաքականություն է վարում, բայց ինչպես Իրանի, այնպես էլ մեզ համար անտարբերությունը մահաբեր կարող է լինել: Մահաբեր է հույսը դնել կոմերցիոն դաշնակցի վրա»:

Դիտարկմանը, թե Ալիևի որոշումը որևէ ձևով զուգահեռվում է այն փաստին, որ ՀՀ–ում ապրիլին ևս քաղաքական վերադասավորումներ են սպասվում, Լևոն Շիրինյանը պատասխանեց. «Կապվում է, և տեսեք, թե որ համատեքստում: Պարզ է, որ Հայաստանն ապրիլից հետո ամբողջապես անցում է կատարում խորհրդարանական համակարգի: Մեզ մոտ ընտրություն չի լինելու, մեզ մոտ ցնցումներ առանձնապես չեն լինի: Այս ամենից հետո հունիսին Հայաստանում բացարձակ կայուն վիճակ կարող է լինել: Պարզ է, որ Ադրբեջանին դա ձեռնտու չէ. եթե Ադրբեջանի նախագահի ընտրությունները հոկտեմբերին լինեին, զուգահեռ հայաստանյան կայուն վիճակի, իրենց մոտ այդ ամբողջ ժամանակահատվածում աղմուկ ու հայհոյանքներ կլինեին: Դրա համար էլ շտապեցին, որպեսզի ելման դիրքերում կայուն ու մոբիլիզացիոն վիճակ ունենան: Այստեղ կրկին նույն հարցն է՝ ՌԴ–ն ո՞ւմ դեմ է զինում Ադրբեջանին: Ապրիլյան պատերազմը ՌԴ–ի ու Ադրբեջանի համար որևէ հարց չլուծեց: Մեր բանակը կռվեց, շատ պրոֆեսիոնալ ու նվիրումով առաջ շարժվեց: Իսկ չլուծված հարցերը մնացել են: Չի բացառվում նաև, որ ընտրություններից հետո էսկալացիայի գնան՝ շփման գծում շիկացնեն իրավիճակը, ներսում ընդդիմությանը դավաճանության մեջ մեղադրելու համար: Ադրբեջանը նման շատ սխեմաներով է առաջնորդվել և սա նորություն չէ»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում