Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
Politics

Արմեն Բադալյան. «Օրենքների էությունը համապատասխանեցված է վարչապետի հնարավոր թեկնածուին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում ներկայացված մի շարք օրենքներ ու նախագծեր խնդրահարույց որակվեցին: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքների նախագծերում տեղ գտած որոշ դրույթներ մի կողմում որպես սահմանադրական պահանջ են դիտարկվում, իսկ մյուս կողմում՝ սուբյեկտիվ գործոնի արդյունք:

Կառավարության նիստերը դռնփակ են լինելու, ներդվելու է փոխվարչապետի պաշտոնը, ԱԽ կազմում ընդգրկված չեն ԱԺ նախագահն ու ՀՀ նախագահը: Սրանք օրենքներում տեղ գտած ամենավառ օրինակներն են:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ վերջին շրջանում ներկայացվող օրենքների նախագծերն ու ընդունված օրենքները չեն գրվել այն բանի համար, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է դարձել, և դրանք պետք է ավելի ժողովրդավարական դարձնեն Հայաստանը:

«Օրենքները մեկ սկզբունքով են ընդունվում և այդ սկզբունքի հիմքում անձն է: Այսինքն՝ հաշվի են առնում, թե ով է ապագա վարչապետի ամենահնարավոր թեկնածուն և ըստ այդմ էլ գրում են օրենքները: Եթե ուշադրություն դարձնենք, այդ օրենքների էությունը համապատասխանեցված է հաջորդ վարչապետի հնարավոր թեկնածուին: Գաղտնիք չէ, որ գործող նախագահը վարչապետ դառնալու ցանկություն ունի: Օրենքները գրվում են այդ սկզբունքից ելնելով: Օրինակ է կառավարության նիստերի դռնփակ լինելու դրույթը: Մենք գիտենք, որ գործող նախագահն իր աշխատաոճով փակ գործիչ է: Բացի այդ, երբ նա առանց նախօրոք պատրաստված տեքստի է խոսում, միշտ որոշակի բացթողումներ է թույլ տալիս, նրա արտահայտություններն անգամ քննարկման առարկա են դառնում: Կառավարության նիստի ժամանակ ևս բաց խոսակցություն է լինում, որը պատրաստված խոսելու համար խնդիր կարող է ստեղծել: Օրենքում տեղ գտած դրույթի նպատակն այն է, որ նրա խոսքում հնչած բացթողումները հանրության կամ լրատվամիջոցների դաշտում չհայտնվեն»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Անդրադառնալով «ԱԽ կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծին, նա նշեց. «ԱԽ–ն ղեկավարելու է վարչապետը: Հիմա, եթե ԱԺ նախագահը և ՀՀ նախագահը կցվեն ԱԽ–ին, կստացվի, որ նրանք, ըստ էության, դառնում են վարչապետի ենթակաները: Ստացվում է, որ ապագա վարչապետը լինելու է ԱԺ ղեկավարի և ՀՀ նախագահի ղեկավարը: Այդպես նաև ընկալվելու է: Այդ պատճառով էլ նրանք չեն ընդգրկվել ԱԽ–ի կազմում: Իսկ եթե ԱԽ–ի ղեկավարը վաչապետը չլիներ և ԱԽ–ի ղեկավարի պաշտոնն առանձին պաշտոն ենթադրեր, ԱԺ նախագահն ու ՀՀ նախագահը կընդգրկվեին այդ կազմում: Ավելին՝ ԱԽ–ի ղեկավարը կարող էր ՀՀ 4–րդ նախագահը լինել: Այս պարագայում, սակայն, ապագա վարչապետը չէր կարող ԱԽ–ի ղեկավարի պաշտոնում որպես առանձին պաշտոն մեկ ուրիշի նշանակել, որովհետև այդ անձն ապագայում կարող էր պետական կառավարման համակարգում իր մրցակիցը հանդիսանալ: Դրա համար բոլոր օրենքները գրվում են կոնկրետ մեկ անձի՝ գործող նախագահի համար, ով ապագա վարչապետի ամենահավանական թեկնածուն է»:

Թեև նշվածին, քախտեխնոլոգը կարծում է, որ այս նախագծերով վարչապետի պաշտոնի շուրջ ստեղծված ինտրիգը չի նվազում. «Գործող նախագահն ուղղակի ամեն ինչ անում է, որ պետական կառավարման համակարգում այդ ինտրիգը չլինի, որ բոլորի համար պարզ լինի, որ նա պատրաստվում է վարչապետ լինել: Նա ցանկանում է վարչապետ դառնալ, բայց ինտրիգը չի վերանում, որովհետև դեռ պարզ չէ, թե ով է լինելու վարչապետը: Այս ժամանակահատվածում վարչապետի հարցը քննարկվում է թե՛ Մոսկվայում, թե՛ Եվրամիությունում: Այս պահի դրությամբ գործող նախագահն ամենահավանական թեկնածուն է, բայց նա՞ կլինի արդյոք, թե մեկ այլ թեկնածու, ոչ ոք չի կարող ասել մինչ այն պահը, երբ կլինեն առաջադրումներ: Մինչ այդ անկախ օրենքներից ինտրիգը մնալու է: Օրենքները չեն հաստատում, որ գործող նախագահը հարյուր տոկոսով առաջադրվելու է վարչապետի պաշտոնում: Միաժամանակ նաև չեն մերժում այն տեսակետը, որ ապագա վարչապետը նա է լինելու»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում