Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
Politics

Տարեկան մեկ, երկու դատավոր է տույժ–տուգանք կրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դատական օրենսգրքից հանվեցին փաստաբանների նկատմամբ կիրառվող տուգանքները՝ դրանք տեղափոխելով Դատավարական օրենսգիրք: Ըստ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ դատախազների ու փաստաբանների նկատմամբ տուգանքի կիրառման փորձ չկար, և լրացուցիչ պաշտպանիչ մեխանիզմներ մտցնելու համար անհրաժեշտ էր լինում լրացուցիչ ժամկետների բողոքարկում և այլն, ինչը սահմանադրական օրենքի մակարդակով փոփոխություն կատարելու համար դժվարություններ էր ստեղծում: Այժմ այդ ամենից խուսափելու ու փոփոխություններ կատարելու համար նորմերը տեղափոխել են Դատավարական օրենսգիրք:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքով՝ այդ առաջարկը միջանկյալ լուծում է, ժամանակ փաստարկները ներկայացնելու համար:

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության մշակած նախագծի՝ տուգանքի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Փաստաբան Արմեն Ադամյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ այս դեպքում նույն բանը մի դաշտից տեղափոխվում է մեկ այլ դաշտ, ընդ որում այն արդեն իսկ դատավարական իմաստով կարգավորվում է: Վերջինս այս տեղափոխության իմաստը չի հասկանում՝ պատճառաբանելով, որ մեխանիզմներ չկան, բացի այդ դեռ չգիտեն, թե ինչ փոփոխություններ կլինեն ի վերջո:

«Դատավորի կողմից համապատասխան սանկցիայի, մասնավորապես՝ տուգանքի կիրառման առումով փաստաբանի նկատմամբ կարգ, որպես այդպիսին, սահմանված է ներկայի Քրեական դատավարական օրենսգրքով: Որևէ կերպ հիմնավորվածությունը չեմ կարողանում ընկալել: Ավելին՝ կրկին չկա նախագիծ, որտեղ հստակ լինի, թե ինչ մեխանիզմ է մշակվում և ինչն է նպատակը: Եթե նպատակը տուգանքն է, ապա նույն տուգանքը կա: Դա նշանակում է, որ իրենք էլի անում են այն, ինչ ուզում են, ուղղակի դատավորներին այդքան լիազորություններ չեն տալիս: Իսկ դատավարության ընթացակարգը հստակ սահմանված է, ընդ որում նշվում է, թե որ դեպքերում է դատավորը իրավասու համապատասխան սանկցիաների կիրառման միջնորդությամբ հանդես գալու դատարանում»,– նշեց նա:

Հարցին, թե հետագա ի՞նչ քայլեր են ձեռնարկելու, եթե վերջնական որոշումը կրկին ոտնահարի իրենց իրավունքները՝ փաստաբանը պատասխանեց, թե երբ կներկայացնեն փոփոխությունները, այն ժամանակ էլ կորոշեն: Սա իրենց իրավունքների հարցն է: Կա մրցակցության հավասարություն: Ասում է՝ թող բարի լինեն այդ ամենը ապահովել:

«Ինձ համար ցավալի, է, որ մեր երկիրը եվրադատարաններում անընդհատ պարտություն է կրում: Մենք այդքան հարուստ չենք, որ դատական սխալի կամ մի այլ միջադեպի պատճառով նման կորուստներ ունենանք:

2016–17 թթ. վերլուծություններն եմ նայել, որտեղ նշված է, թե դատավորների նկատմամբ ինչ կարգապահական վարույթ կամ ինչ տույժ–տուգանքներ են սահմանվել: Ուղղակի զավեշտ է: 2017 թ. միայն մեկ դատավորի նկատմամբ աշխատավարձի 20%–ի պահում և մեկի նկատմամբ էլ վարույթ կարճելու որոշում է եղել: Եթե դատական իշխանությունը փորձում ենք հզորացնել և դատավորին դարձնել առավել ինքնուրույն, ամեն դեպքում այսօր երաշխիք էլ չկա, որ նրանք կամայականությունից կարող են զրկվել»,– եզրափակեց Ադամյանը:

Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կարող էր կիրառվել մինչև 100 հազար դրամի չափով տուգանք:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում