Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Ներման ինստիտուտը, յուրայիններն ու հումանիզմը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Ներման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքի ընդունումը նոր Սահմանադրության պահանջն է: Նախագծում ընդգծվել է, որ ներման շնորհումը խրախուսական գործընթաց է, որի միջոցով հանցագործության համար դատապարտված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով կամ պատժաչափով: Հանցագործության համար դատապարտված անձն իրավունք ունի գրավոր դիմում ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ ՀՀ նախագահի կողմից ներում շնորհելու նպատակով:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցի խոսքով՝ այս ինստիտուտը կիրառվում է անկախ օրենքներից և օրենսդրական կարգավորումներից:

«Այն պայմաններում, որում մենք ապրում ենք, ներման ինստիտուտը բացառապես միայն քաղաքական իշխանության դիրքորոշմամբ է արտահայտվում: Հումանիզմը մեզ մոտ երբեք ներման ինստիտուտի հիմքում չի եղել: Միակ դրական բանը, որ մենք այս ընթացքում ունեցել ենք՝ մահապատժի արգելումն էր, որը գոնե վերանայելու հնարավորություն է տալիս: Բայց այդ վերանայման մեխանիզմն այնքան բարդ ու չկանոնակարգված է և իրականում շատ դժվար է կիրառվում: Այս համակարգի մեջ այն գրեթե զրոյի է հավասարվում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց ՀԿ նախագահը՝ օրինակ բերելով նաև համաներման ինստիտուտը կիրառելու փորձը, որը նաև մարդու խախտված իրավունքը վերականգնելու համար է:

«Բավականին լուրջ ծավալով մեխանիզմ է: Բայց այն սկզբունքը, որով առաջնորդվում են, այդքան էլ հասկանալի չէ: Հիմնավորումներն ու մեկնաբանությունները ևս հասկանալի չեն: Մինչդեռ՝ դրանք ցանկացած քաղաքացու համար պետք է հասկանալի լինեն: Ակնհայտ է, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, և նրանց վերագրված հոդվածներով կամ այն մասերով, որով որ մեղադրանք է առաջադրվել, հաստատ ոչ համաներում է լինելու, ոչ էլ հնարավորություն է լինելու ներկայիս պայմաններում նրանց հետ կապված որևէ հարց լուծել: Տեսեք՝ դեռ 2016 թվականից խոսում են համաներում կիրառելու մասին, բայց մինչև քաղաքական դատավարությունները չավարտվեն, այդ հարցը չի լուծվելու: Անկախ նրանից, թե ինչ գործողություն են արել, կամ ինչ հիմքեր են ունեցել այդ գործողություններն անելու համար, ներկայիս իշխանությունների համար կան մարդիկ, ովքեր միանշանակ պետք է պատժվեն»,– նշեց իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ բոլոր ոլորտներում կա անհավասարության սկզբունքը:

«Այստեղ ևս յուրայիններ և ոչ յուրայիններ կան: Տեսեք՝ նույն վաղաժամկետ ազատման ինստիտուտի ընթացակարգը փոխվել է: Թվում է, թե իրավիճակը պետք է ավելի թեթևանա, բայց մեր կազմակերպությանը շատ մարդիկ են դիմել, ովքեր դատարաններում այնպիսի խնդիրների են հանդիպում, որ իրավիճակն արդեն աբսուրդի է հասնում: Դատաքննություններն այնքան են ձգձգվում, որ մինչ դատարանի որոշումը, մարդիկ, կրելով իրենց պատիժը, ազատ են արձակվում: Այդ խնդիրը մենք վաղուց ենք ունեցել: Պնդում էին, թե օրենքի մեջ կատարված փոփոխությունը պետք է որոշակիորեն շտկեր իրավիճակը, արդարադատության նախարարը պնդում էր, թե էական տարբերություն կա, և մենք կտեսնենք այն: Բայց բոլորովին վերջերս նման մի դատավարության մասնակցեցի ու հասկացա, որ ոչինչ չի փոխվել: Գործը ձգձգվել էր և սխալ որոշում էր կայացվել, ինչի հետևանքով իմ պաշտպանյալներից մեկը ստիպված է լինելու սպասել այնքան, որ դատավարությունը կրկին ձգձգվի: Նա ևս ավելի շուտ կազատվի, քան դատարանը որոշում կկայացնի: Տրամաբանություն չկա: Այդ մեխանիզմներն աշխատեցնելու համար ցանկություն ևս չկա: Պատճառն այն է, որ պատասխանատվություն չկա: Երբ ձգձգումների, օրենքի սխալ կիրառման համար պաշտոնյաներին պատասխանատվության կենթարկեն, այդ ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկնի: Ոչ ոք ոչ մի պատասխանատվություն չի կրում իր գործողությունների համար և չի կրելու, մինչև որ իրական իշխանափոխություն չլինի, և ինստիտուցիոնալ առումով իրավիճակ չփոխվի»,– եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում