Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
Politics

Կրեմլի ցուցակը և նրա ազդեցության սահմանները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

– Պարոն Սարգսյան, ինչո՞ւ հրապարակվեց Կրեմլյան կոչվող ցուցակը, այն ինչ–որ նպատա՞կ էր հետապնդում:

– Իրականում ցուցակը կազմվել է Կոնգրեսի պահանջով: Ընդամենը երեք ամիս առաջ Միացյալ Նահանգներն ընդունեց պատժամիջոցների վերաբերյալ օրենքը, որը նախատեսում էր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Նաև նախատեսվում էր, որ երեք ամսվա ընթացքում վարչակազմը, իսկ ավելի հստակ՝ ֆինանսների նախարարությունը, Կոնգրեսին ներկայացնի Ռուսաստանի ամենաազդեցիկ քաղաքական և տնտեսական գործիչների ցուցակը: Այսինքն՝ ամենահարուստ բիզնեսմենների և ամենաազդեցիկ քաղաքական գործիչների:

Եվ այն, ինչ ներկայացվեց ԱՄՆ Կոնգրեսին, այդ ցուցակն էր:

– Կարելի՞ է ասել, որ ցուցակում ընդգրկված լինելու փաստը այս մարդկանց գլխին կախված սուր է. ցանկացած պահի կարող են հայտնվել պատժամիջոցների տակ:

– Ո՛չ: Չի կարելի ասել, որովհետև նախ և առաջ ցուցակում արդեն իսկ կան մարդիկ, որոնց նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ: Ցուցակի միջոցով ԱՄՆ Կոնգրեսն ընդամենը ցանկանում էր լրացուցիչ տեղեկություններ ունենալ Ռուսաստանի ամենահարուստ և ամենաազդեցիկ գործիչների մասին: Եվ բնավ չի նշանակում, թե ցուցակում ընդգրկված բոլոր մարդկանց նկատմամբ պետք է պատժամիջոցներ կամ սահմանափակումներ կիրառվեն:

Ցուցակում է ՌԴ արտաքին գործերի նախարարը, վարչապետը, նախագահի մամլո քարտուղարը, աշխատակազմի ղեկավարը և այլք: Այսինքն՝ սա ընդամենը ցուցակ է, որն ուղարկվել է ադմինիստրացիայի կողմից՝ Կոնգրեսին, և ըստ էության Կոնգրեսն է որոշելու, թե ցուցակի հետ ինչ պետք է անի: Բայց միանշանակ ասել, որ նրանում ներառված բոլոր գործիչների դեմ կիրառվելու են պատժամիջոցներ, ճիշտ չի լինի:

– Իսկ Ռուսաստանի նախագահի ընտրությունների վրա դա ազդեցություն կունենա՞:

– Չնայած ընդամենը երկու ամիս հետո Ռուսաստանի նախագահական ընտրություններն են, բայց ես չեմ կարծում, որ այդ պրոցեսի վրա ազդեցություն ունենա: Ե՛վ դրական, և՛ բացասական առումներով չի ազդելու գործող նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վարկանիշի վրա: Այս առումով ռուսական կողմն անհանգստանալու ոչինչ չունի:

– Անգամ կա կարծիք, որ ցուցակը կարող է նպաստել, որպեսզի այդ մարդիկ առավել համախմբվեն Պուտինի շուրջ, քանզի հենց վերջինիս մերձավորներն են նրանք:

– Ես չեմ կարծում, որ մինչ այս ցուցակը Պուտինի մերձավորները կամ համախոհները նրա շուրջ համախմբված չէին: Եվ, այո՛, այս ցուցակում, իրոք, ներառված են նրա մտերիմները, ընկերները և ուղղակի ենթակայության տակ աշխատող մարդիկ:

– Նոր աշխարհակարգ կառուցելու ջատագովներին Պուտինի պարագան ձեռնտո՞ւ է: Նրանք կցանկանայի՞ն, որ հենց Պուտինը լիներ ՌԴ նախագահը:

– Թե ով կլինի Ռուսաստանի նախագահը, կարող է որոշել հենց Ռուսաստանի ժողովուրդը: Եվ եթե նա ցանկացավ, որ իր նախագահը Պուտինը լինի, հենց նա էլ կլինի: Նույն հաջողությամբ՝ երբ Միացյալ Նահանգների ժողովուրդը որոշեց, որ իր նախագահը Թրամփն է լինելու, Թրամփը եղավ: Որքան էլ եվրոպական և այլ շրջանակների դուր չգար Թրամփի տեսակը:

– Դրսից միջամտությունները բացառվո՞ւմ են:

– Խիստ հարաբերական է դրսից միջամտություն կոչվածը: Ի՞նչ է այն իրականում նշանակում: Դրսից միջամտությունը կարող է լինել ներքին գործընթացների մեջ խառնվելը, կարող է լինել միջազգային լրատվամիջոցներով դրական կամ բացասական տրամադրություններ ձևավորելը և այլն, և այլն: Այնպես որ, այդ միջոցները շատ տերբեր են: Եվ պետք է հասկանանք, թե ինչպիսի՞ ազդեցությունների վերաբերյալ է խոսքը ընթանում:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում