Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
uncategorized

Թե ինչպե՞ս և ինչո՞ւ Արևելքի քաղաքակրթական հարստությունը լցրեցին եվրոպական թանգարաններն ու կեղծեցին ժողովուրդների պատմությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը

– Պարոն Մելքոնյան, շատերն ասում են, որ մեր ժողովրդի պատմությունը եվրոպական երկրների և Ռուսաստանի կողմից միտումնավոր խեղաթյուրվել է: Հատկապես՝ սկսած 19–րդ դարի կեսերից: Ինչպե՞ս եք վերաբերվում այս տեսակետին:

– Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ. աշխարհի մեծերը, որոնք ստեղծեցին գաղութային համակարգ, Մեծ Բրիտանիան էր, Ֆրանսիան էր, Իսպանիան էր, Բելգիան էր, Ռուսաստանն էր, մասամբ Գերմանիան էր, դարձան հզոր տերություններ և աշխարհը բաժանեցին: Երկրների մի մասն էլ դժգոհ մնաց, ու այդ պատճառով սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Տիրելով աշխարհին՝ միաժամանակ արդեն հնարավորություն ունեցան պեղելու նաև Արևելքի քաղաքակիրթ աշխարհը: Անշուշտ, դա արվում էր նաև դեռևս Նապոլեոն Բոնապարտի կողմից, երբ պեղումներ էին կատարում Եգիպտոսում, Միջին Արևելքում:

Այս ամենի արդյունքում արդեն երևան էին գալիս Արևելքի քաղաքակրթության շերտերը:

Եվ կարծես մեծ տերությունները չկարողացան հանդուրժել այն իրողությունը, որ իրենք լինելով աշխարհի տերերը, քաղաքակիրթ հնագույն պատմություն ունեցող ժողովուրդները դեռևս շարունակում են ապրել:

Ինչպես, ասենք, ղպտիները: Կամ դեռևս ասորիները կային, որ Ասորեստանյան կայսրություն էին ունեցել: Հայերը կային, որ ունեցել էին Ուրարտական իրենց թագավորությունը: Ուստի պետք էր մի տեսություն ստեղծել, թե այդ քաղաքակրթության, մշակույթի ու պատմության էթնիկ կրողներն այլևս գոյություն չունեն, հեռացել են ասպարեզից:

Բանը հասավ այնտեղ, որ նույնիսկ խոսվեց, թե ներկայիս հույները որևէ կապ չունեն հելենների հետ, որոնք ստեղծել էին այն հզոր մշակույթը: Նույնը եղավ իտալացիների պարագայում. ասում էին, որ լատինները, այսինքն՝ հռոմեական կայսրությունը նրանց հետ որևէ կապ չունի: Նմանապես՝ Բյուզանդիան էլ կապ չունի հույների հետ: Հետևապես, ստեղծված այդ մշակույթի էթնիկ կրողները չկան, ուստի և քաղաքակրթական այդ ողջ դաշտի տերն աշխարհն է՝ իրենց գլխավորությամբ: Եվ այս ճանապարհով էլ դրվեց նաև Ուրարտուի խնդիրը:

Իսկ Խորենացու նման մեծությունն ինչպե՞ս կարող էր չիմանալ Ուրարտուի մասին: Խորենացին գիտեր Արարատի երկիրը, գիտեր Այրարատ աշխարհը, դրանք էին իր համար հասկանալի: Մինչդեռ «ուրարտու» բառի հիման վրա, որն «արարատի» ասորեստանյան աղավաղված տարբերակն էր, հանկարծ մի նոր գիտություն հանդես եկավ, այսպես կոչված՝ ուրարտագիտությունը: Եվ… հայոց պատմության կոնտեքստից կտրվեց Քրիստոսից առաջ 9–6–րդ դարերի պատմությունը: Եվ ո՛չ միայն դա:

– Եվ այդ տեսությունն իր շարունակությունը գտա՞վ նաև հետագայում:

– Իհարկե, գտավ: Անգամ մեզանում էլ մասնագետներ կան, որոնք ահազանգում են, թե ուրարտագիտությունը Հայաստանում մեռնում է: Իսկ իմ պատասխանը նրանց հետևյալն է՝ եթե կա ուրարտագիտություն, ապա պետք է լինի նաև վասպուրականագիտություն, տարոնագիտություն, աղձնիքագիտություն և այսպես՝ շարունակ: Բայց, հասկանալի է, նման բան գոյություն ունենալ չի կարող: Կա ընդամենը մեկ բան՝ հայագիտություն: Եվ ասել, թե Ուրարտուն մեզանից անկախ մի պետություն էր կամ կայսրություն էր, որտեղ լավագույն դեպքում իբր հայերը եղանակ էին ստեղծում, չի կարելի: Դա այդպես չէ: Այդ ժամանակահատվածը հայոց պատմության անբաժան մասն է, որը մեզանից «խլեցին», այո՛, 19–րդ դարի երկրորդ կեսերին, երբ մեջտեղ եկան նման տեսությունները: Նույն կերպ, երբ հին քաղաքակիրթ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը խլեցին ու դարձրեցին համաշխարհային պատմության ու քաղաքակրթության մաս: Եվ տերերն էլ դարձան իրենք՝ աշխարհի մեծերը:

– Գուցե այդ տեսությունը պահպանվում է նաև մեզ մոտ, որովհետև ժամանակին շատերը գիտնական են դարձել ա՞յդ տեսության հիման վրա, դոկտորներ և ակադեմիկոսներ են դարձել ա՞յդ թեզերի հրապարակումներով: Եվ անձնական գործոնն էլ դեր է խաղում, բացի գիտականը:

– Անշուշտ, այդպես է: Որովհետև, եթե մարդն իր ողջ կյանքը նվիրել է մի խնդրի, բայց հետո պարզվում է, որ այդ խնդիրը պարզապես գոյություն չունի, կարող է հոգեբանորեն ծանր տանել այդ փաստը:

Բայց այն էլ ասեմ, որ աստղագետները, ֆիզիկոսները կարող են մի պրոբլեմով զբաղվել, ու հետո պարզվի, որ այդ պրոբլեմը գոյություն չունի: Եվ նրանք շատ նորմալ են դա ընդունում: Ուստի մեր ոլորտի գիտնականները ևս պետք է այդպես անեն, պետք է ընդունեն, որ ուրարտագիտություն գոյություն չունի պարզապես:

– Իսկ աշխարհում ինչպե՞ս է այսօր վիճակը: Ընդունվո՞ւմ է ճշմարտությունը:

– Անգամ 19–րդ դարի կեսերին կային նաև ազնիվ գիտնականներ, որոնք շարունակեցին պատմությունը գրել այնպես, ինչպես կար: Սակայն այսօր կան մարդիկ, որոնք այն կեղծ դպրոցների ներկայացուցիչներն են և, ֆինանսական խոշոր միջոցներ ձեռքներին ունենալով, իրենց հսկողության տակ են պահում անգամ հայկական որոշ կառույցներ, այդ թվում նաև սփյուռքյան կառույցներ: Նաև զանազան խոշոր համալսարանների հայագիտական ամբիոններ են գտնվում նրանց անմիջական հսկողության ներքո:

Ուստի, մեկ էլ տեսնում ես, որ այսպիսիների «ուսումնասիրությունների» արդյունքում Խորենացին դարձավ 9–րդ դարի հեղինակ: Կասկածի տակ առնվեց, որ Խորենացին կարող էր 5–րդ դարում նման լայն մտահորիզոն դրսևորել: Եվ զարմանալին այն է, որ մտածում են, թե Ք. ա. 5–րդ դարում Հերոդոտոսը կարող էր ունենալ նման մտահորիզոն, իսկ նրանից 1000 տարի հետո եկած Խորենացին չէր կարող:

– Այս տեսությունների ֆինանսավորման տակ հնարավոր չէ՞, որ լինի քաղաքական պատվեր:

– Չի բացառվում: Հնարավոր է: Եթե այդպես եղել է 19–րդ դարի կեսերին, կարող է լինել նաև ներկա ժամանակներում: Միշտ էլ ֆինանսներն իրենց գործն անում են:

Եվ ամենակարևորը՝ աշխարհի այդ նույն մեծերն իմ ասած ժամանակաշրջանում չէ՞ր, որ հավաքեցին Արևելքի ողջ հարստությունը և տարան իրենց թանգարանները: Դա կլինի Փարիզի Լուվրը, Լոնդոնի Բրիտանական թանգարնը, Մադրիդի թանգարանը, Բեռլինի Պերգամոնը, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը, թե ուրիշ մեկ այլ եվրոպական երկրի թանգարան: Մի խոսուն փաստ ներկայացնեմ՝ Վիլհելմ Երկրորդը, գործարքի մեջ մտնելով Իրաքում նախ Սուլթան Համիդ Երկրորդի, ապա երիտթուրքերի հետ (այն ժամանակ Իրաքը Օսմանյան կայսրության մեջ էր), Բեռլին–Բաղդադ երկաթուղով տեղափոխեց հին աշխարհի մի քանի բերդաքաղաքների բերդապարիսպներ: Հիմա դրանք ցուցադրվում են Բեռլինում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում