Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Վիգեն Հակոբյան. «Ռուսաստանի ամբողջ վերնախավին պատերազմ է հայտարարվել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն օրերս մի զեկույց հրապարակեց: Զեկույցում ընդգրկված էին Ռուսաստանի գործարար ու քաղաքական դաշտի այն ներկայացուցիչները, որոնք կարող են ապագայում հայտնվել հնարավոր պատժամիջոցների տակ: «Կրեմլյան զեկույցում» 210 անձ է ներառվել՝ այդ թվում հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը և Սերգեյ Գալիցկին:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ցանկը նախազգուշական է:

«Այն հոգեբանական որոշակի պրեսինգի նպատակ ունի: Այսինքն՝ ցույց տալ, որ բոլոր մարդիկ, ովքեր ընդգրկված են այդ ցուցակում, ուղղակիորեն կապված լինելով Վ. Պուտինի վարչախմբի հետ, փորձեն հնարավորինս վերանայել իրենց գործունեությունն ու մոտեցումները: Այդ մարդիկ այժմ նման են շարժվող թիրախների: Թեև նրանց նկատմամբ սանկցիաներ չեն կիրառվում, բայց ցանկացած պահի կարող են վերածվել թիրախի, որոնց հանդեպ կարող են կիրառվել այդ սանկցիաները՝ սկսած ԱՄՆ մուտքի արգելքից, վերջացրած ակտիվների սառեցմամբ: Այդ թվում կարող են խնդիրներ լինել արևմտյան բանկային և վարկային ռեսուրսների մատչելիության առումով: Կարող են արգելել իրենց հետ առհասարակ գործարքներ կնքել: Իսկ եթե սանկցիաներից հետո գործընկեր կազմակերպությունները նրանց հետ գործ ունենան, իրենք ևս պատժամիջոցների կենթարկվեն»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ դեռ վաղ է ասել, թե վերոնշյալը որքանով կազդի ՀՀ–ի վրա. «Բայց պարզ է, որ ՀՀ–ի տնտեսությունը, իշխանությունները բավականին սերտաճած են ՌԴ–ի որոշ տնտեսական շրջանակների հետ: Այդ ցուցակում գտնվող որոշ տնտեսվարողների, օլիգարխների գործունեության նկատմամբ ևս հետաքրքրություններ ունեն: Կան մարդիկ, ովքեր ծրագրում են ՀՀ–ում ներդրումներ իրականացնել: Եթե սանկցիաներ և կապիտալի սառեցում լինի, և նրանք ֆինանսական ռեսուրսների պակաս զգան, բնականաբար, այդ փաստն իր ազդեցությունը կունենա:

Մյուս կողմից էլ նոր հնարավորություններ կարող են առաջանալ, ինչի մասին խոսել էր նաև Սերժ Սարգսյանը: Չի բացառվում, որ ՀՀ–ն կարող է կապիտալի համեմատաբար ավելի հուսալի հանգրվան դառնալ: Սանկցիան կամ ճգնաժամը վատ երևույթ են, բայց նաև նոր հնարավորություններ են ենթադրում: Նորմալ քաղաքականություն վարելը, բարենպաստ ռեժիմներ ստեղծելը կտան այդ հնարավորությունները: Օրինակ՝ սեփական երկրում կարելի է ներդրումների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծել: Այլ երկրների հաշիվներում կապիտալները կարող են սառեցվել, իսկ դրանք փրկելու համար կարելի է ՀՀ–ում ներդրում անել: Նման պրոցեսներ մեզ մոտ նախկինում էլ են եղել»:

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ զեկույցը բավականին լուրջ քաղաքական ակցիա է, որի նպատակը նաև Պուտինին մոտ կանգնած շրջանակներում դժգոհություններ առաջացնելն է. «Խոսքը թե՛ վարչական և թե՛ տնտեսական շրջանակների մասին է: Փորձում են որոշակի ճաքեր առաջացնել էլիտայում: Բայց քաղաքական տեսակետից այն կարելի է պատերազմ համարել: Ըստ էության՝ ամբողջ վերնախավին պատերազմ է հայտարարվել: Երբ ամբողջ վերնախավը, առայժմ բացառությամբ Պուտինի, հայտնվում է այդ ցուցակում, նշանակում է, որ ԱՄՆ–ն այդ մարդկանց իր հակառակորդն է համարում: Բայց այդ պատերազմը ՌԴ–ի համար կարող է հակառակ էֆեկտն ունենալ: Ռուսական մենթալիտետը մի առանձնահատկություն ունի. երբ զգում են, որ «դերժավա»–ին ճնշում են, շատ դեպքերում կոնսոլիդացվում են: Այսինքն՝ ՌԴ–ի էլիտան կկարողանա՞ վերոնշյալը որպես երկրի, ժողովրդի նկատմամբ ոտնձգություն ներկայացնել: Այս պարագայում Պուտինի համար կարևոր կլինեն առաջիկա նախագահական ընտրությունները, և հնարավորինս անցնցում ու համոզիչ արդյունքներ ունենալը: Այսինքն՝ դեմոկրատական ֆոնը պահպանելով, մի արդյունք լինի, ըստ որի հնարավոր կլինի միջազգային հանրությանը ցույց տալ, որ ժողովուրդը հավանություն է տալիս պուտինյան վարչակազմի քաղաքականությանը: 2014 թվականից հետո կիրառված բոլոր սանկցիաներն ուղղված են եղել նրան, որ Պուտինի շրջապատում այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ նույն շրջապատը փորձի ազդել Պուտինի վրա, և նա վերանայի իր քաղաքականությունը: Առայժմ շոշափելի արդյունքներ այդ առումով չեն գրանցվել, և հիմա ամբողջ էլիտայի վրա են հոգեբանական ճնշում գործադրել»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում