Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

ԶԼՄ–ների առջև դռները փակելը ցենզուրայի վերադարձ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված «Կառավարության կառուցվածքի և գործունեության վերաբերյալ» օրենքի նոր նախագիծն առաջին հայացքից բազում հարցեր է առաջացնում: Բայց չխորանալով կառուցվածքային ու արարողակարգային հարցերի ու մանրամասների մեջ, անդրադառնանք ընդամենը կառավարության նիստերի լուսաբանմանը, որը զարմանալիորեն նոր չափաբաժնով է մատուցվելու:

Պարզվում է, որ նախագծով առաջարկվում է կառավարության նիստերը դռնփակ ռեժիմով անցկացնել, իսկ նիստերի արձանագրությունները կարող է հանրության սեփականությունը դառնալ, եթե վարչապետը հանձնարարի դրանք հրապարակել:

Ամենազավեշտալին սակայն այն է, որ կառավարության անդամներն այլևս իրավունք չեն ունենալու առանց վարչապետի թույլտվության կառավարությունում որևէ հարցի քննարկման ընթացքի մասին տեղեկություն տալ ԶԼՄ–ներին:

Ստացվում է, որ ներկայացված նախագծով՝ կառավարությունը ձգտելու է մաքսիմում փակ լինել հասարակության համար, իսկ այնտեղից «թողարկվող» լուրերը միայն ու միայն կլինեն լավ զտված: Եվ եթե դրական ֆոն ապահովելու կարիք լինի, ապա դրանք կլինեն լուսավոր, իսկ անցանկալիներին մատ թափ տալու համար կգործեն խաղի այլ կանոններ:

Եվ եթե այս ամենին ավելացնենք Հայաստանի 4–րդ նախագահի թեկնածուի մամուլի աշխատանքի հանդեպ ունեցած նախկին ու ներկա նախասիրությունները, ապա կարող ենք ենթադրել, որ խոսքի ազատության մասով զգալի հետընթաց կարող է գրանցվել: Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը նման մոտեցմանը բավականին սկեպտցիզմով է վերաբերվում: Մյուս կողմից, նրա համար պարզ չէ, թե իրականում ինչ շառավիղ ունի Հայաստանի 4–րդ նախագահի գործառույթների շրջանակը, քանի որ որոշ վերլուծաբանների կարծիքով նախագահը գլոբալ ռեֆորմներ անելու հնարավորություն չունի, իսկ որոշների կարծիքով էլ՝ այնուամենայնիվ կան իրավիճակներ, որ նախագահի ձայնը կարող է որոշիչ լինել:

«Այս հակասությունների մեջտեղում ուրվագծվում է մի հարց, թե առաջարկվող նախագահն այնուամենայնիվ արևմտամետ գործիչ է, թե՝ ոչ: Հայտնի է, որ Արևմուտքում ապրելը դեռ արևմտամետ լինելու ցուցիչ չէ: Այս ամենին եթե ավելացնենք Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի 4–րդ նախագահի քաղաքականությամբ զբաղվելու մասին տեսլականը և մյուս կողմից Ա. Սարգսյանի հայտարարությունը Մոսկվայի և Պետերբուրգի ներքին քաղաքացի լինելու մասին հայտարարությունը, ապա այստեղից հանգում ենք այն եզրակացության, որ առանց թեկնածուի քաղաքական հայտարարություններին ծանոթանալու դժվար է հասկանալ, թե նա այնուամենայնիվ արևմտամետ գործիչ է, թե՝ ոչ»,– ասաց քաղաքագետը:

Ա. Սեդրակյանին հասած տեղեկությունների համաձայն Ա.Սարգսյանը սկսել է հավաքագրել ՀՀ 2–րդ նախագահ Ռ. Քոչարյանի «գրասենյակի աշխատողներին», ովքեր և պատրաստվում են մամուլի հետ աշխատանքն իրականացնել: Քաղաքագետի գնահատմամբ սակայն, այդ տարիներին չափազանց ցածր էր խոսքի ազատության չափաբաժինը: Այդ ժամանակ էր, որ փակվեց «Ա1+» հեռուստաընկերությունը:

«Այդ տարիների համար ցենզուրան բնական վիճակ էր և հիմա փաստորեն դա կապվում է ոչ միայն Արմեն Սարգսյանի, այլ Ռոբերտ Քոչարյանի անձի հետ: Եվ եթե 4–րդ նախագահն ընդունի խաղի այդ ժամանակվա կանոնները, ապա դա նշանակում է, որ որոշումը համատեղ է կայացվել: Ինչ վերաբերում է կառավարության կողմից խոսքի ազատության նման սահմանափակմանը, ապա դա նշանակում է, որ կառավարությունը փորձում է տնտեսական որոշումների հետևանքների քննարկման հնարավորությունը փակել մամուլի համար, ինչը նույնպես իր մեջ բավականին ռիսկեր է պարունակում»,– ասաց Ա.Սեդրակյանը:

Նրա դիտարկմամբ պետք է հիշել մեկ բան, որ Եվրամության հետ համաձայնագրի ստորագրումից հետո պետք է նման տիպի որոշումները շատ զգույշ ընդունել: Հակառակ դեպքում, հերթական անգամ, կարող ենք կորցնել եվրոպական ընտանիքին պատկանելու հնարավորությունը:

«Ես չեմ կարծում, որ Հայաստանը հերթական անգամ անկլավային երկիր դարձնելու փորձն այս անգամ հեշտ կմարսենք: Սա միանշանակ հետընթաց է: Եվ հետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսյանը ցայսօր տնօրինել է բոլոր ոլորտները և մինչ օրս որևէ վախի մթնոլորտի մասին խոսք չի եղել: Նման աշխատաոճը կարող է խոսել միայն այն մասին, որ մամուլի առջև դռները փակվում են, քանի որ փորձ է արվելու Սերժ Սարգսյանին հավատարիմների և հարազատների կառավարություն ձևավորել: Այսինքն, այնպիսի կառավարություն, որտեղից տարակարծություններ չեն լինի և որն անխոցելի կլինի մամուլի համար: Եվ եթե նախկինում Սերժ Սարգսյանը մամուլն իր համար անցանկալի մարդկանց դեմ օգտագործում էր, ապա այս պարագայում այլևս դրա կարիքը չի ունենա»,– ասաց Անուշ Սեդրակյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում