Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026
Socity

Ջերմուկի Համո. «Պատերազմի վտանգ կա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

1992 թ. հունվարի 28–ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը՝ դրանով իսկ ազդարարելով Ազգային բանակի ստեղծման մասին: ԼՂՀ և ՀՀ Մարտական խաչերի ասպետ Մուշեղ Բաբայանը (Ջերմուկի Համո) պատերազմական իրադրության առաջին իսկ օրերից առաջնագծում էր: «Փաստ» օրաթերթի հետ զրույցում հրամանատարը նկատեց, որ պատերազմը սկսվել է, բայց չի ավարտվել, պարզապես կան կանոններ, որոնք պետք է հարգել ու պահպանել և՛ խաբուսիկ խաղաղության, և՛ պատերազմի ժամանակ:

«Երբ Արցախի հարցը դարձավ պահի հրամայական ու մեր ժողովուրդը ոտքի կանգնեց, բանակի մասին երազանք էլ չունեինք: Կամավորական ջոկատներով մեկնեցինք Արցախ, ու մեզ միավորողը հայի ոգին էր ու հաղթանակի ձգտումը: Առաջին օրերին մենակ էի, հետո դարձանք 10 հոգի, մի քանի ամսից՝ 100–ից ավելի էինք: Ամեն մեկս մեր տարածքի սահմանին էինք: Մեր գյուղը՝ Հերհերը, նույնպես սահմանային է ու ես իմ ջոկատով պաշտպանում էի մեր գյուղի սահմանները: Մեր ձորերում շատ թուրքեր կային, ու պետք է զբաղվեինք այդ հարցով»,–պատմեց հրամանատարը:

1991 թվականին «Ջերմուկ» ջոկատը Շահումյանում էր:

«Սպարապետը, Ալիկ Պետրոսյանին ուղարկեց Ջերմուկ, ով ինձ բացատրեց՝ բանակ է ձևավորվում ու պետք է համակարգված լինեն մեր գործողությունները: Իմ ջոկատով գնացինք Արցախ: Արաքսի հունով մեկ արյուն թափեցինք, բայց հաղթեցինք...»,– մանրամասնում է Մուշեղ Բաբայանը:

Մուշեղ Բաբայանը ընդգծում է՝ ապրիլյան պատերազմը սպասելի էր ու կրկնությունը չի բացառվում:

Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրը երկու հրամանատարներ՝ Մասիսի Սայադը (գնդապետ Սայեն Հայրապետյան) և Ջերմուկի Համոն (Մուշեղ Բաբայան) կազմավորեցին 250 անդամից բաղկացած նոր ջոկատ, որը «Հայդուկ» անվանումը ստացավ: Ջոկատի անդամները մշտապես պատրաստ են ենթարկվելու հրամանատարների հրահանգին:

«Պատերազմը ընթացքի մեջ է: Այն կվերջանա այն օրը, երբ ամբողջ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը: Այս տարի ընտրական տարի է՝ Հայաստանում, Արցախում ու նաև Ադրբեջանում: Ես չեմ բացառում, որ ռազմական թեժ իրավիճակ ստեղծվի: Դա կարող է լինել Ալիևի հերթական սադրանքը: Գաղտնիք չէ, որ Ալիևին ատում են անգամ իր հայրենակիցները, ու նա գահը պահելու և մարդկանց ուշադրությունը շեղելու համար չի խորշի արյուն թափելուց: Մենք պատրաստ ենք էլի կռվելու ու անպայման կհաղթենք, բայց մեր երեխեքի համար մեր սիրտը բոլորովին ուրիշ կերպ է ցավում: Նրանք պատերազմի դաշտում անօգնական են թողնում իրենց վիրավորներին, իսկ մենք մեր զոհերին ենք դուրս բերում կռվի դաշտից: Այ սա է մեր ու իրենց տարբերությունը: Ես միայն մի բան կասեմ, որ թուրքերը առաջին դասարանից հայատյացություն են մտցնում իրենց երեխեքի մեջ, իսկ մենք՝ մարդասիրություն: Պատերազմի ժամանակ ենք միայն հասկանում, որ փոքր ազգ ենք ու պետք է մի քիչ եսապաշտ լինենք, որ գոյատևենք»:

Մարտական խաչերի ասպետը կիսվեց նաև իր մյուս մտահոգությամբ: Նրա խոսքով՝ հեռուստաեթերը լցված է ցածրակարգ արտադրանքով, որը հոգեբանորեն ճնշում է հայ մարդուն ու սխալ դաստիարակում երեխաներին:

«Սարսափելի զայրանում եմ, երբ մեր ալիքներով հնդկական ու չգիտեմ էլ ինչական էժանագին ֆիլմեր եմ տեսնում: Չի կարելի լացացնել մեր ազգին:Ամեն վայրկյան պետք է մտածենք, որ պատերազմը դռան շեմին է, ու մեզ մեր հայկական ֆիլմերը, երգերը ու մուլտֆիլմերը կարող են ուժեղ պահել»,– նշեց հրամանատարը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում