Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
uncategorized

«Ռեսո»–ի գործակալը պատրաստվում է ջրամբար կառուցել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 6–ին Արմավիրի մարզի Դալարիկի և Լեռնագոգի համայնքապետարանների շենքում տեղի կունենան «Մոդուլ 2015» ընկերության կողմից ներկայացված Մաստարայի ջրամբարի շինարարության և շահագործման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

«Մոդուլ 2015» ՍՊԸ–ի համահիմնադիրներն են Արմեն Վալերիկի Հարությունյանն ու Սամսոն Արազու Գասպարյանը, ով նաև ընկերության տնօրենն է: Համացանցից տեղեկանում ենք, որ ընկերության տնօրենը բացի ձեռնարկատիրությունը նաև այլ աշխատանք ունի. նա «Ռեսո» ապահովագրական ընկերության՝ Արմավիրի մարզի Կաքավաձոր համայնքի գործակալն է:

Մյուս հիմնադրի վերաբերյալ տեղեկության համաձայն՝ նա Երևանի ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման» ամբիոնի դասախոսներից է: Ընկերությունը հիմնադրվել է երեք տարի առաջ՝ 2015 թ. հունվարին: Հավանաբար ստեղծման տարեթվով էլ պայմանավորված է ընկերության անվանման մի մասը:

Նախագծի համաձայն՝ ջրամբարի կառուցումը թույլ կտա Արմավիրի մայր ջրանցքի 27–րդ կիլոմետրից հետո գտնվող համայնքներին մատակարարել ոռոգման ջուր ինքնահոս եղանակով, շահագործումից հանելով խորքային հորերը, իսկ Արարատյան ստորգետնյա ավազանից ջրառը պակասեցնել տարեկան շուրջ 5,3 միլիոն խորանարդ մետրով:

«Ցածր ինքնարժեքով ոռոգման ջրի երաշխավորված ծավալների մատչելիությունը էական նշանակություն ունի գյուղատնտեսության ամրապնդման և զարգացման համար: Այն կապահովի գյուղմթերքների արտադրության և գյուղական ազգաբնակչության եկամուտների ավելացումը»,– կարդում ենք այնտեղ:

Մաստարայի Սելավի ջրամբարը գտնվում է Արմավիրի մարզում, Արագած լեռան հարավ–արևմտյան ստորոտում, Մյասնիկյան և Դալարիկ գյուղերի միջև: Ամբարտակը նախատեսվում է կառուցել Մյասնիկյան գյուղի հյուսիս–արևմտյան սահմանագծում, ջրամբարի ջրի հայելին հասնելու է մինչև Դալարիկ գյուղի մատույցները: Մաստարայի Սելավ գետի վրա կառուցվող ջրամբարի համար հայցվող տարածքի հողատարածքները գտնվում են Դալարիկ և Լեռնագոգ համայնքների վարչական սահմաններում: 958մ պատվարի կատարի նիշով ջրամբարի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի օտարել Դալարիկ և Լեռնագոգ համայնքների շուրջ 98,2 հա գյուղատնտեսական նշանակության համայնքային և մասնավոր սեփականություն հանդիսացող հողակտորներ, որից 34.08 հա–ը Դալարիկ համայնքից, իսկ 64,11–ը՝ Լեռնագոգ:

1971 թ. «Հայջրնախագիծ» ինստիտուտի ուսումնասիրությունների հաշվետվության փաստաթղթերի համաձայն՝ նախատեսվում է կառուցել պատվարի 30 մ բարձրությամբ և 10,2 միլիոն խմ ընդհանուր ծավալով Մաստարայի ջրամբարը Մաստարա գետի վրա, որը գտնվում է Արմավիրի մարզում՝ Սելավ Մաստարա գետահովտում: Ապագա ջրամբարի ջրածածկ տարածքը կազմելու է 80 հա: Ջրամբարը նախատեսվում է լցնել Սելավ, Մաստարա և Ախուրյան գետերի գարնան վարարային հոսքով:

Մաստարա ջրամբարի ծրագրով նախատեսվում է 4384 հա հողատարածքների ոռոգման բարելավում: Ոռոգվող տարածքները տեղաբաշխված են Հացիկ, Մյասնիկյան, Խանջյան, Լուկաշին, Նորապատ և Նորավան համայնքներում, որից ոռոգվում է 3794 հա, իսկ 590 հա–ը լրացուցիչ, ներկայում չմշակվող ոռոգելի տարածքներ են: Բոլոր հողատարածքները, որոնք կոռոգվեն ապագա ջրամբարից, գտնվում են «Արմավիր» և «Շենիկ» ՋՕԸ–ների կազմում:

Ըստ նախագծի՝ նախատեսվում է կառուցել գեոմեմբրանե ծածկով քարալիցք պատվար, ինչպես նաև ջրամբարի անջրանցիկության ապահովման գեոմեմբրանային տեսակը՝ հաշվի առնելով վերջինիս տեխնիկա–տնտեսական բնութագիրը: Ջրամբարը նախատեսվում է կառուցել Մաստարա–Սելավ հոսքի վրա, որը չի հանդիսանում բնական ջրային ռեսուրս: Սակայն, բոլոր դեպքերում, ջրամբարի շահագործումը կազդի հոսքի ջրային բալանսի վրա:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում