Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
uncategorized

Քաղաքացիական հասարակությո՞ւն, թե իշխանական էլիտա. ո՞ւմն է երկրի զարգացումն ապահովելու մարտահրավերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը

– Տիկին Ալավերդյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ–ի նիստում:

– Եթե՝ ընդհանուր առմամբ, ապա տեղին ելույթ էր: Հատկապես որոշ շեշտադրումների առումով:

– Մասնավորապես որո՞նք էին դրանք:

– Այն հարցերի պատասխանները, որ վերաբերվում էին Ադրբեջանին:

Իսկ ընդհանրապես դրական էր երկու տարբեր միությունների՝ եվրոպական և եվրասիական միությունների հետ համագործակցելու պատրաստակամությունը, որն արտահայտեց ՀՀ նախագահը:

– Իսկ մեզ համար, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, արժանահավա՞տ էին այն խոսքերը , թե ժողովրդավարության առումով մեր երկիրը բավականին առաջընթաց է գրանցել:

– Ես կցանկանայի, որ այն ամենը, ինչ ասվեց այդ ելույթի մեջ, ամբողջությամբ իրականություն դառնային Հայաստանում: Բայց այն, որ մեր իշխանությունները գիտեն, թե ի՞նչ է անհրաժեշտ մեր երկրին և ինչն ինչպե՞ս պետք է լինի, լավ երևաց:

– Եվրոպացիները տեղյակ չե՞ն իրականությանը, չգիտե՞ն, թե ինչ կա մեր երկրում և ինչ չափով է այն ուռճացված ներկայացվում:

– Շատ լավ տեղյակ են: Պարզապես մեզ համեմատում են մեր հարևանների հետ: Եվ այս առումով մենք պետք է նկատենք, որ մեր հանդեպ առկա է բավականին հանդուրժողականություն: Մեզանից պարզապես կորզում են խոստումներ, որպեսզի հետագայում կարողանան պահանջել դրանց իրականացումը կամ գոնե փորձեն նաև նպաստել այդ ամենին:

– Դա կարո՞ղ ենք ասել Սերժ Սարգսյանի հայտն էր Եվրոպայի առաջ, որ ցանկանում է լինել Հայաստանի ապագա վարչապետ:

– Եթե նման հավակնություններ էլ կան, ես դրանք այս ելույթում չեմ տեսել: Եվ այն հավակնոտությունը, որ առկա էր այս ելույթի մեջ, բնական է, որ պետք է լիներ: Իսկ վարչապետ լինելու նրա հավակնությունների վերաբերյալ ես գիտեմ այնքան, ինչքան՝ դուք:

– Իսկ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելու պարագան օգտակա՞ր կլինի մեր երկրի համար, թե՝ հակառակը:

– Ես ռոտացիայի կողմնակից եմ: Նույն կարծիքին եմ նաև Անգելա Մերկելի վերաբերյալ: Նույն պաշտոնում նույն անձի գտնվելը միշտ չէ, որ բերում է երկրի զարգացմանը: Կրկին կառավարումը դառնում է անգամ սովորույթի հարց:

Մինչդեռ կառավարումը պետք է լինի մարտահրավեր: Ներառվեն նոր խնդիրներ, նոր տեսակետներ, և դրանք իրականություն դարձվեն քաղաքական նոր թիմի կողմից:

– Իսկ ո՞ր պարագայում մեր երկրի կառավարման համակարգը որակական փոփոխություն կկրի: Ինչպիսի՞ վարչապետի պարագայում:

– Երբ քաղաքացիական հասարակությունը կդառնա ուժեղ կողմ: Եվ հնարավորություն կունենա ազդել իշխանության եկած ցանկացած ուժի վրա, լինի անձ, խմբավորում, թե քաղաքական կուսակցություն: Ընդհանրապես, բոլոր պետություններում հաջողությունները կապված են քաղաքացիական հասարակության նախաձեռնողականության, պահանջատիրության և ունեցած հմտությունների հետ: Ինչքան էլ ասվում է, որ քաղաքական էլիտայի պարագան ավելի մեծ նշանակություն ունի, ես համոզված եմ, որ նաև քաղաքական էլիտայի որակն է մեծապես կախված քաղաքացիական հասարակության մակարդակից, նրա հմտություններից, ի վերջո՝ ուժից: Եվ քաղաքացիական հասարակությունը, ունենալով նման անվանում, պետք է հասկանա, որ ապագայի հանդեպ պատասխանատվությունն իշխանությունների հետ հավասարապես է կիսում:

Այո, իշխանություններն ունեն պատասխանատվություն և պարտականություններ հասարակության առաջ, բայց քաղաքացիական հասարակությունը, եթե իրեն ավելի ուժեղ ու կարող չզգաց, ապա կմնանք նույն աստիճանի վրա:

– Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած համաձայնագիրը դերակատարություն կունենա՞, որպեսզի արթնացնենք մեր քաղհասարակությանը:

– Համաձայնագրում կան լավ դրույթներ քաղաքացիական հասարակության համար: Եվ արդեն մեզանից, տվյալ դեպքում՝ քաղաքացիական հասարակությունից է շատ բան կախված: Բանն այն է, որ միշտ չէ, որ քաղաքացիական հասարակության սուբյեկտները համերաշխ են և կարողանում են նույն ուղղությամբ աշխատել:

Բայց բոլոր դեպքերում, այս համաձայնագրով հնարավորությունները տրված են: Իսկ թե ինչքանո՞վ կկարողանան դրանք իրականություն դարձնել, կամ կկարողանա՞ արդյոք քաղաքացիական մեր հասարակությունը մտնել այդ ակտիվ գործընթացների մեջ, արդեն նրա մարտահրավերն է: Եվ առավել ի՛ր մարտահրավերն է, քան՝ իշխանությունների:

Բանն այն է նաև, որ մենք գիտենք իշխանության, այսպես ասած, իներցիոն սովորությունները: Ուստի քաղաքացիական հասարակությունը պետք է կարողանա ազդել իշխանությունների վրա: Այն պետք է յուրացնի նաև նոր հմտություններ, նոր գաղափարներ, աշխատանքի նոր ձևեր ու մեթոդներ: Եվ փոփոխություններն էլ կգան միայն այդ ճանապարհով:

Անշուշտ, լավ կլիներ, եթե իշխանությունները փոխեին իրենց որակները: Բայց ես այս հարցում քիչ սպասելիքներ ունեմ: Չեմ կարծում, որ նրանք կարող են ինքնուրույն թռիչքային փոփոխություն ապրել:

Այնպես որ, խոսքը միանշանակ քաղաքացիական հասարակությանն է:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում