Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

ՖՈՏՈ. Ինչպիսի տեսք ունեն Երևանում շահագործվելիք 18 մետրանոց նոր ավտոբուսները

Երեւանի քաղաքապետի տեղակալ, հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը Մեդիամաքսի հետ զրույցում հույս է հայտնել, որ տարեվերջին Երեւանում հնարավոր կլինի օգտվել նոր, ժամանակակից երթուղային ցանցից։

Վերջերս WYG խորհրդատու կազմակերպությունը ներկայացրել է Երեւանի երթուղային նոր ցանցի նախագիծը, որն ամբողջությամբ տարբերվում է գործողից։

Նոր նախագծով՝ շուրջ երեք անգամ կրճատվելու է առկա տրանսպորտային միջոցները։ Դրանք գործելու են փոխլրացման սկզբունքով։ Բացառվելու է գործող միկրոավտոբուսների շահագործումը, որոնք փոխարինվելու են ավտոբուսներով, տրոլեյբուսներով։

Վահե Նիկոյանի խոսքով՝ բարձր հաճախականությամբ երթուղային ցանց է նախագծվել՝ 7 րոպե 55 վայրկյան պարբերականությամբ։ Նոր ցանցը նախատեսում է, որ հասարակական տրանսպորտի շահագործումը կսկսվի առավոտյան 06:45-ից՝ շարունակվելով մինչեւ 00:00-ն:

11 հիմնական երթուղիներ

Լինելու են 11 հիմնական երթուղիներ, որոնք սպասարկվելու են մեծ՝ 18 մետր երկարությամբ, 150 ուղեւոր սպասարկող միակցված ավտոբուսներով: Մնացած երթուղիները սպասարկվելու են մեծ եւ միջին ավտոբուսներով։

Եթե այսօր ուղեւորների շուրջ 96 %-ը մի կետից մյուսը հասնում է առանց տրանսպորտային միջոցը փոխելու, ապա նոր ցանցի նախագծով, ուղեւորների գրեթե կեսը ստիպված կլինի կատարել մեկ կամ երկու տեղփոխ։ Միջին սպասելաժամանակը կլինի մոտ 3 րոպե։

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

«Մեզ տրամադրված հաշվարկների համաձայն՝ բնակչության 49 %-ը շարունակելու է իրականացնել իր երթեւեկությունը առանց տեղփոխերի, 38%-ը մեկ տեղփոխ է կատարելու, իսկ 10 %-ն էլ՝ երկու»,- Մեդիամաքսին ասել է փոխքաղաքապետը։

1181 կանգառ

Նրա խոսքով՝ բնակիչներին լիարժեք տեղեկություն է տրամադրվելու բոլոր տրանսպորտային միջոցների իրական ժամի վերաբերյալ։ Դա իրականացվելու է հանրությանը հասանելի ժամանակակից միջոցներով՝ էլեկտրոնային չվացուցակներ, բջջային հավելվածներ եւ այլն։

Առկա կանգառների մոտ 20 %-ի տեղերը փոխվելու են։ Դրանք շուրջ 30 %-ով պետք է ավելանան՝ հասնելով 1181-ի։

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

«Վեց հիմնական կանգառներում վերակառուցման աշխատանքներ են իրականացվելու, կլինեն չվացուցակներ։ Կանգառներում հանրային տրանսպորտի կուտակումներ չեն լինելու»,- հավաստիացրել է Վահե Նիկոյանը։

Էլեկտրոնային վճարման համակարգի ներդրում

Միասնական տոմսային համակարգի ներդրումը, Վահե Նիկոյանի խոսքով, նոր ցանցի կարեւորագույն բաղադրիչն է լինելու։ Նախատեսվում է ամբողջությամբ էլեկտրոնային վճարման համակարգի ներդրում։ Այս մասով քննարկումները նախատեսված են առաջիկա ամսում։

Ճանապարհային ոստիկանության հետ քննարկվել է նաեւ հանրային տրանսպորտի համար առանձնացված երթեւեկելի գոտիների հարցը։

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

«Եկել ենք եզրակացության, որ այն փողոցներում, որոնք ունեն երեք եւ ավելի երթեւեկելի գոտիներ, հնարավոր է առանձնացնել ավտոբուսային երթեւեկելի գոտի։ Հաշվի առնելով, որ հիմնականում տրանսպորտային հանգույցներում են առաջանում ծանրաբեռնվածության խնդիրներ, առաջարկվել է նաեւ իրականացնել երթեւեկության կանոնների փոփոխություն՝ գերակայություն սահմանելով հանրային տրանսպորտի համար»,- Մեդիամաքսին ասել է քաղաքապետի տեղակալը։

Վարորդների վերապատրաստում

Վահե Նիկոյանը հայտնել է, որ նոր տրանսպորտային համակարգը ենթադրելու է, որ վարորդները համապատասխանեն սահմանված չափորոշիչներին։ «Անկախ այն կառավարման մոդելից, որը կընտրենք, լինի դա՝ մասնավոր, միջազգային օպերատոր կամ համայնքային կազմակերպություն, վարորդների կազմը պետք է վերապատրաստվի»,- շեշտել է փոխքաղաքապետը։

Նրա փոխանցմամբ, հանրությանը շատ հուզող՝ սակագնի փոփոխության վերաբերյալ հարցը, մնում է քննարկման փուլում, բայց որոշակի մոտեցումներ արդեն իսկ սահմանված են։

Մանրամասները` այստեղ: