Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Վիգեն Խաչատրյան. «Երբ նայում ես, թե մեղադրողներն ինչպես են ապրում, հասկանում ես, որ իրենք էլ թքած ունեն ժողովրդի վրա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով օրերս ԱԺ–ում կազմակերպված գնաճի մեղմման հնարավորությունների մասին խորհրդարանական լսումները բավականին հետաքրքիր էին: «Փաստի» հետ զրույցում նա նշեց, որ ինքը թեև 10 տարուց ավելի է դուրս է եկել քաղաքականությունից, բայց այդ քննարկմանը հաճույքով է մասնակցել:

«Ես համոզված չեմ, որ եթե այլ կառավարություն լիներ, ապա թանկացում չէր լինի Հայաստանում: Գուցե մեղմելու քայլերն ավելի արդյունավետ լինեին, եթե ավելի արդյունավետ աշխատեր կառավարությունը, բայց սա արդեն ուրիշ խնդիր է: Դա արդեն լուրջ վերաբերմունք և խորը վերլուծություն է պահանջում, ինչը շատ հաճախ երկկողմանի՝ թե՛ ընդդիմության և թե՛ իշխանությունների մոտ պակասում է»,– համոզված է Վ. Խաչատրյանը:

Նրա կարծիքով չի կարելի անվերջ շեշտել, թե երկիրն ու ժողովուրդն անելանելի իրավիճակում են: Միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվի: Եվ այդ մտածողությամբ երբեք ավելի լավ կառավարություն չենք ունենա:

«Աղքատության ցուցանիշը մեծ է, արտագաղթի տեմպերը բարձր են, բայց չի կարելի մտածել, թե դանակը ոսկորին է հասել: Պետք է բոլորը հասկանան, որ երկիր կառուցելու համար պետք է ծանր աշխատել: Եվ դա պետք է երկկողմանի լինի: Ամեն մեկը թող հայելու մեջ նայի ու իրեն հարց տա, թե ինքն ինչ է արել իր հայրենիքի շենացման համար: 90%–ը պետությունը քանդում է: Ով ոնց կարող է փորձում է օգտվել, օրենք շրջանցել և այլն: Եվ դա համատարած բնույթ է կրում, իսկ մենք սրա մասին չենք խոսում: Համատարած 10 հազարը վերցնում են ու գնում են ընտրության, բա դրանից հետո ուզում են իրավիճակը ո՞նց լինի»,– հարցրեց Վ. Խաչատրյանը:

Նախկին քաղաքական գործիչը համոզված է նաև, որ մինչև հասարակությունը լավը չլինի, ոչ մի կառավարություն էլ լավ չի աշխատի: Նրան վրդովվեցնում է, որ այդ մասին մամուլը շատ քիչ է խոսում: Փոխարենն անընդհատ մեղավորներ են փնտրում:

«Մեղավորը մեր մեջ նստած է: Մի հատ աջ ու ձախ նայեք: Պետությունն ուժեղացնող մարդ շատ կա՞: Շատ մարդ ե՞ք ճանաչում, որ ուզում է օրենքով ապրել: Քի՞չ են արդյոք այն մարդիկ, որ երբ օրենք են շրջանցում, կողքից ասում են՝ «լավ է անում, տուն է պահում»: Եվ սա է մեր հասարակության հոգեբանությունը: Իսկ սրա մասի՞ն ով պետք է խոսի: Այսպես մտածում է մեր ազգն այնքան տարի, որքան որ այս կամ այն ազգին հպատակված ապրել է: Մեր երկիրը նոր է մերը դարձել, բայց դա մենք դեռ չենք զգում: Եվ այս ֆոնի վրա մարդիկ ԱԺ–ում լուրջ քննարկման են մասնակցում: Հետաքրքիր է, թե այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս կամ այն երևույթի հետ, ինչ–որ բան առաջարկո՞ւմ են: Մեղադրողներ շատ կան, բայց առաջարկություն անողները շատ քիչ են: Ու երբ նայում ես, թե այդ մեղադրողներն ինչպես են ապրում, հասկանում ես, որ իրենք էլ թքած ունեն ժողովրդի վրա: Բոլորին էլ ճանաչում եմ չէ՞: Այդ դեպքում, բա ո՞ւմ համար է այդ դերասանությունը»,– ասաց նախկին պատգամավորը:

Վ. Խաչատրյանի կարծիքով սակայն, ԱԺ–ում քննարկման ժամանակ ակնհայտ է եղել, որ այս կամ այն ոլորտների համար պատասխանատվություն կրող պաշտոնյաները իսկապես տիրապետում են իրավիճակին, կրում են պատասխանատվություն և փորձում են արդյունքի հասնել:

«Այլ խնդիր է, որ այդ արդյունքը մեզ չի բավարարում, բայց ես ավելի լավ արդյունք բերողի չեմ տեսնում: Ինձ մտահոգում է, որ քննարկման ժամանակ պատասխանատվություն կրողները փորձում էին վերլուծել իրավիճակը, իսկ մյուս մասը, ովքեր որևէ պատասխանատվություն չէին կրում, ինչ ուզում՝ խոսում էին: Ճիշն այն է, երբ իշխանությունը կրող քաղաքական ուժը սերտ կապ պահի հասարակության հետ, որպեսզի կարողանա իր գործողությունների արդյունավետությունը չափի: Իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է անընդհատ այլընտրանքներ առաջարկեն, որպեսզի հասարակության աչքում բարձրանան: Բայց մեզ մոտ ամեն ինչ ոտքից գլուխ շուռ է եկել՝ ընդդիմությունն անընդհատ գնում է դեպի հասարակություն: Այնտեղ, որտեղ այլևս անելիք չունի, իսկ իշխանությունները, ովքեր պետք է հասարակության հետ կապ հաստատեն, իրենք իրենց օտարել են և սեփական պատկերացումով են առաջ շարժվում: Այս մոտեցումները պետք է փոխվեն, որպեսզի առաջընթացն էլ ավելի տեսանելի դառնա»,– համոզված է Վ. Խաչատրյանը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում