Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
uncategorized

Ո՛չ գերագնահատենք, ո՛չ էլ թերագնահատենք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ և վերլուծաբան Վիգեն Հակոբյանը

– Պարոն Հակոբյան, օրինաչա՞փ էր այն հետաքրքրությունը, որ եղավ նախագահի թեկնածության վերաբերյալ: Թե՞ դա «նախագահ» բառի նկատմամբ մեր ունեցած իներցիայի հետևանք էր:

– Անվիճելի է, որ նոր նախագահի գործառույթները, որոնք բխում են Սահմանադրությունից ու կառավարման նոր համակարգից, այն չեն, ինչ էին նախկինում: Բայց այն ուշադրությունը, որ առկա էր այդ պաշտոնի նկատմամբ, ես կարծում եմ, պայմանավորված էր կոնկրետ անձով: Որովհետև եթե դիտարկենք այն լիազորությունները, որոնք գրված են Սահմանադրության մեջ, ապա այդ պաշտոնը ավելի ներկայացուցչական գործառույթներ է ունենալու և ֆորմալ առումով չի կարող որոշիչ լինել:

Բայց Հայաստանում, և երևի թե շատ այլ երկրներում էլ, որոշիչ է, թե ո՞վ է այդ պաշտոնատարը: Եվ նա կկարողանա՞ ոչ միայն սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունները կատարել, նաև փորձել ստանձնել ոչ ֆորմալ պարտականություններ:

Եվ այս առումով, ըստ իս, առավելապես դեր է խաղում Արմեն Սարգսյան անձի ֆակտորը:

– Հիմնավորման մեջ, թե ինչո՞ւ հենց նա, նշվում էին արտասահմանում ունեցած նրա կապերի մասին: Իսկ այդ կապերն ի բարին կօգտագործվե՞ն մեր երկրի համար:

– Տարբեր են կարծիքները: Փորձագետներ կան, որոնք անգամ հակառակն են մտածում: Նրանք համարում են, որ Արմեն Սարգսյանն արևմուտքի մարդ է, և կարող է լոբինգ անել հենց արևմտյան երկրների շահերը:

Իսկ իմ կարծիքով փոքր–ինչ գերագնահատվում են Արմեն Սարգսյանի հնարավորությունները: Թեպետ հասկանալի է նաև, որ նա մեծ փորձ ունի թե խոշոր բիզնեսի, թե արտաքին քաղաքականության ոլորտներում: Բայց որքան էլ անձնական կապերը կարևոր լինեն, այնուամենայնիվ, գեոքաղաքական հիմնական կենտրոններն իրենց քաղաքականության մեջ շեշտն անձի վրա չեն դնում:

Այսինքն՝ պարզ է, որ, ընտրելով այդ թեկնածուին, քաղաքական մեծամասնությունը, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը և այն նեղ շրջանակը, որը որոշումներ է ընդունում, փորձելու են Արմեն Սարգսյանի ունեցած կապերն էլ օգտագործել ինչ–ինչ հարցերի համար:

Եվ, ըստ երևույթին, բացի ֆորմալ գործառույթներից, որը գրված է Սահմանադրության մեջ, Արմեն Սարգսյանը կզբաղվի նաև արտաքին տնտեսական հարցերով: Հիմնականում հավանաբար երկիր ներդրումներ ներգավելու գործով: Ընդ որում, նաև այն ընկերությունների միջոցով, որոնք ուղղակիորեն կապվում են իր անվան հետ:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա մեծ փորձ ունի նաև դիվանագիտական ոլորտում, կփորձեն նրան ներգրավել նաև արտաքին քաղաքական որոշ հարցերի լուծման մեջ:

Բայց թե որքանո՞վ այդ ամենը կստացվի, ես միանշանակ լավատես լինել չեմ կարող: Այնպես որ, պետք է հանգիստ վերաբերվել այդ փաստերին. դրանք ոչ գերագնահատել և ոչ էլ թերագնահատել:

– Փաստորեն առաջին անգամ մեր երկրում պաշտոնյայի ընտրության չափանիշ սահմանվեց՝ լեզուների իմացություն: Իրո՞ք, լեզուների իմացությունը քաղաքական կատեգորիա է, և էական է, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյան ծառայի իր երկրին:

– Իհարկե, լեզուների իմացությունն էլ է կարևոր գործոն: Ինչպես, ասենք, համակարգչի իմացությունը և նման այլ բաներ: Եվ այդ ամենը շատ նման էր աշխատանքի հրավերի հայտարարություններում ներկայացված պահանջներին: Դրանք այն չափորոշիչներն են, որոնք պարտադիր են այսօրվա աշխարհի ամեն մարդու, բնականաբար նաև պաշտոնյայի համար:

Ինչ վերաբերվում է քաղաքական կատեգորիա լինելուն, բնականաբար քաղաքական կատերգորիա չէ: Գրագիտության կատեգորիա է ընդամենը: Այն կարևոր հանգամանք է, բայց՝ ոչ բավարար: Եվ բնավ էլ ամենակարևորը չէ պաշտոնյա ընտրելիս:

Իսկ ինձ համար, ճիշտն ասած, լեզուներ իմանալու հարցը չէր ամենաանհասկանալին: Արտառոցն այն էր, որ նախագահը հայտարարեց, թե նախագահը պետք է լինի չքաղաքականացված անձ: Սա իմ կարծիքով նոնսենս է: Որևէ երկրի նախագահ չի կարող չլինել քաղաքականացված անձնավորություն: Դա այբուբեն է ընդամենը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում