Վարչապետի նորանշանակ խորհրդականի ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Դեկտեմբերի 1–ին վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնած 30–ամյա Արմեն Ավակյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Նորանշանակ խորհրդականը հայտարարագրել է երկու բնակարան և մեկ հողամաս: Բացի այդ հայտարարագրից իմանում ենք, որ նա նաև փոխառություններ ունի՝ 535 հազար ԱՄՆ դոլարի չափով: Ինչ վերաբերում է Արմեն Ավակյանի դրամական միջոցներին՝ ապա դրանք շատ քիչ են՝ ընդամենը 6 հազար 600 եվրո:
Մինչ Կարեն Կարապետյանի խորհրդականը նշանակվելը Ավակյանը իր նախորդ աշխատավայրերում հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացել է 32 հազար 918 եվրո և 36 հազար 568 ամերիկյան դոլար:
Երիտասարդ խորհրդականը ծնվել է Թեհրանում, ապա տեղափոխվել Հայաստան: Արդեն 21 տարեկանում աշխատել «Հայաստան» համահայկական հիմնադրամում որպես գործադիր տնօրենի օգնական:
2009–2016 թթ. առ այսօր «Գարրիսոն Գրուփ» կազմակերպության վաճառքի գծով տնօրեն և ռեգիոնալ տնօրեն է:
2010–2011 թթ. եղել է «Յունայթիդ Ուեյ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը և 2012 թ. առ այսօր աշխատում է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ որպես դասախոս:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: