Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
uncategorized

Երբ անկարող են օրենքն իրականացնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շարունակելով անդրադառնալ Կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված՝ կրթության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների նախագծին, ներկայացնենք Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի կարծիքը:

– Նախագիծը ընթերցելուց հետո ինչ–որ լավ կետեր տեսնո՞ւմ եք, որոնց կատարումը կրթության ոլորտին օգուտ կբերի:

– Այսպիսի բազում փաստաթղթեր են եկել ու գնացել հակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների մասին: Սակայն փաստն այն է, որ ՀՀ–ում հակակոռուպցիոն միջոցառումների ոչ մի ծրագրի ոչ մի պաշտոնյա ո՛չ հետևում է, ո՛չ հավատում, ո՛չ էլ պատասխանատվությամբ մոտենում: Պետք է, գրում են: Ընդ որում, սրանք գրվում են Եվրամիության հետ դրամաշնորհների տրամադրման դեպքում: Փողը տալիս են, և երբեմն ոլորտի հետ կապ չունեցող մարդիկ կարող են նստել ու գրել այս միջոցառումների ծրագիրը և ասել՝ արեցինք: Բայց ես չեմ հիշում, որ կառավարությանը կից հակակոռուպցիոն հանձնաժողովը այս ծրագրերին, միջոցառումներին հետևի, ինչ–որ բան հայտարարի, ինչ–որ գործընթաց սկսի մեկի դեմ, փաստեր բացահայտի, ռիսկերի գնահատման ուղղությամբ տարվող աշխատանքներ գնահատի ու այդ գնահատականների արդյունքում որևէ մեկը պատասխանատվության ենթարկվի: Չկա մեր երկրում այդպիսի բան: Բացի այդ, հայտնի չէ՝ սա ինչ փաստաթուղթ է, ով է ընդունելու, ով հաստատելու, ոչինչ գրված չէ:

– Ձեզ համար ի՞նչ հետաքրքիր կետեր եք առանձնացրել:

– Որպես կոռուպցիոն ռիսկ են գրել այնպիսի մի կետ, որի կատարումը օրենքի պահանջ է: Օրենքով պահանջվում է ուսումնական հաստատությունների ֆինանսական հաշվետվությունները հրապարակել, ունենալ կայք, այնտեղ տեղադրել եռամսյակային և տարեկան հաշվետվություններ: Քանի որ օրենքով չի իրականանում այդ ամենը, դա գրում են որպես կոռուպցիոն ռիսկ և դրա դեմ գործողություն են մշակում: Ներողություն, եթե օրենքը չեք կարողանում աշխատեցնել և օրենքի պահանջը չեք կարողանում իրականացնել, այլ ամրագրում եք որպես կոռուպցիոն ռիսկ, ուրեմն միանգամից պետք է խոստովանեք, բարձրաձայնեք, որ անկարող եք օրենք իրականացնել: Իրենք անկարող են պահանջել օրենքի կիրառում բոլորի կողմից հավասարապես:

Հակակոռուպցիոն ծրագրի մեջ նաև դպրոցական դասագրքերի վերաբերյալ կետ կա: Շահերի բախում կա դասագրքերի կազմման ու հրատարակման գործընթացում, սակայն այն միջոցառումը, որ առաջարկում են, լուրջ հարց է առաջացնում: Դասագրքերի մրցույթներին, դասագրքերի առարկայական գնահատման հանձնաժողովների աշխատանքներին արգելել դասագրքերի հեղինակների, խմբագրի, դասագրքի ստեղծմանը փոխկապակցված անձանց մասնակցությունը: Կասկածում եմ, որ սա գլուխ են բերելու: Ի վերջո հրատարակիչները իրենց հրատարակած գիրքը առաջ տանելու ու վաճառելու ձևերը գտնում են: Իրենք էլ այս երկրի մարդիկ, մարզպետների, նախարարի հետ ընկեր են:

Կոռուպցիոն մեխանիզմների գլուխը թաղված է ԽԾԲ ցանցի մեջ, իսկ ցանցը չես կարող վերացնել, որովհետև բոլորը երեք քայլից հետո իրար ընկեր են, ծանոթ, բարեկամ: Մնում է մարդկանց գիտակցության մեջ ամրացնել, որ կոռուպցիան կարելի է հաղթել միայն ո՛չ ասելով ընկերոջը, բարեկամին, խնամուն, ծնողին: «Ո՛չ, սա օրենքի խախտում է, չեմ կարող անել, որովհետև արդար չէ»: Այս նախադասությունը պետք է մտնի մարդկանց մեջ: Պետք է ասել՝ ո՛չ սիրելի՛ս, լավ ընկե՛ր, մենք ընկեր ենք, բայց ես չեմ կարող, քանի որ շահերի բախում կա, անարդար կլինի:

– Կոռուպցիոն ռիսկերի մեջ է մտնում նաև մանկավարժի՝ իր աշակերտին առանձին դասավանդելու երևույթը: Արդյոք ճի՞շտ է արգելել մանկավարժին իր աշակերտի հետ առանձին պարապմունքներ անցկացնելը:

– Սա կապված է տնօրենից, թե ինչ մարդ է, ինչ քաղաքացի: Եթե նա իր երկրի քաղաքացին է, եթե ուզում է իր դպրոցում արդարությունն ու օրենքը իշխի, նա կարող է այնպես անել, որ ուսուցչի մոտ պարապելը չանդրադառնա գնահատականներին: Տնօրենից է կախված: Ինչքան ուզում են գրեն, չի լինի: Ի վերջո դասավանդողի կողմից իր սովորողին վճարովի կրթական ծառայությունների մատուցումը որևէ մեկը չի կարող արգելել: Ուղղակի ծնողը պետք է իր երեխայի կրթության շահերից ելնելով ընտրի այն մարդուն, ով իր երեխայի կրթության որակը, գիտելիքների աստիճանը կբարձրացնի: Բայց մեր ծնողներն այսօր այդ ճանապարհով գնում են իրենց երեխայի գնահատականը՝ չխորանալով, որ դա փուչ թվանշան է:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում