Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Socity

Արտակ Մարտիրոսյան. «Ապահովագրական ընկերությունները պատրաստ չեն գյուղապահովագրության հարցում ռիսկի դիմել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամեն տարի ցրտահարության, կարկտահարության, քամու հետևանքով գյուղացիական տնտեսությունները հսկայական վնասներ են կրում: Գյուղատնտեսական տարվա մեկնարկին վարկ վերցնող գյուղացին իրեն հույս է տալիս՝ էս տարին լավ է լինելու: Տարվա կեսին նրանցից շատերը փաստի առաջ են կանգնում: Պետական բյուջեից բոլորին կրած վնասի չափով աջակցություն տրամադրել հնարավոր չէ: Գյուղացու բերքը փրկելու համար առաջարկվում է ապահովագրական համակարգ ներդնել: Ծրագիրն այս տարվանից կսկսվի: Կմեկնարկեն 1–2 մշակաբույսի համար և 1–2 ռիսկի դիմաց ապահովագրական համակարգի ներդրման աշխատանքները։

Թեմայի շուրջ «Փաստը» զրուցել է Գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչ, ապահովագրության փորձագետ Արտակ Մարտիրոսյանի հետ

– Պարոն Մարտիրոսյան, ըստ Ձեզ, ո՞ր բնական աղետների դեպքում պետք է ապահովագրության համակարգ ներդրվի:

– Ռիսկերի գնահատումը դեռ սաղմնային փուլում է: Քննարկումները դեռ շարունակվում են և, ըստ նախնական տվյալների, պետք է առանձնացվի 1 կամ 2 ռիսկ: Առաջինը կարկտահարությունը կլինի, իսկ երկրորդը՝ ցրտահարությունը: Քննարկումների փուլում հնչեցվում է նաև երաշտի տարբերակը:

– Իսկ մշակաբույսերի դեպքում որո՞նց պետք է առաջնայնությունը տալ:

– Մեր երկրի առանձնահատկություններից ելնելով՝ պտուղների դեպքում քննարկման փուլում են խաղողը և ծիրանը, իսկ մշակաբույսերից՝ ցորենը:

– Պարոն Մարտիրոսյան, արդյոք գյուղապահովագրությունը փրկօղակ կլինի՞:

– Ապահովագրությունը բոլոր հարցերի պատասխանը չէ, որ տալու է: Ըստ միջազգային փորձի՝ ռիսկերի դեմ պայքարի հարցում լավագույն տարբերակը ենթակառուցվածքների զարգացումն է, ինչն էլ գյուղնախարարությունը կատարում է: Կարկտապաշտպան ցանցերի, ոռոգման կաթիլային համակարգերի ներդրումը նպաստում է ռիսկերի նվազմանը: Այն ներդրման համար սուբսիդավորում է կատարվում: Մի բան է կարկտապաշտպան այգին ապահովագրել, մեկ այլ բան ՝ բաց երկնքի տակ գտնվողը: Այս ամենը բերում է համակարգի ներդրմանը: Ոչ մի ապահովագրող ընկերություն չի ապահովագրի շենք, որը չունի տանիք և որտեղ լցվում են անձրևն ու կարկուտը: Նախատեսվում է, որ առաջինը ծախսերի ապահովագրություն կկատարվի, քան ակնկալվող բերքի:

– Պետության մասնակցությունն այս հարցում ինչպե՞ս պետք է լինի:

– Պետությունը մասնակցում է կամ վնասների փոխհատուցմանը, կամ ապահովագրավճարներն է սուբսիդավորում: Այս ծրագրի շրջանակներում նախնական քննարկման փուլում է ապահովագրավճարի տրամադրման տարբերակը: Համապատասխան ապահովագրավճարի մի մասը վճարելու է պետությունը, մյուս մասը՝ ֆերմերը: Որ երկրում պետությունը մասնակցություն չի ունեցել ապահովագրական համակարգի ներդրմանը, այն ձախողվել է:

– Այսօր ապահովագրական ընկերությունները պատրաստ ե՞ն նման քայլի դիմել:

– Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում պիլոտային ծրագրով խոշոր եղջերավոր կենդանիների ապահովագրություն է իրականացվել: Այս փորձնական (պիլոտային) ծրագիրն իրականացվել է գյուղատնտեսության նախարարության և ՄԱԿ–ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) համատեղ ուժերով՝ ENPARD–ARMENIA ծրագրի շրջանակներում: 32 ֆերմերների խոշոր եղջերավորներն ապահովագրված են «Նաիրի Ինշուրանսում»: Այսօր ունենք նաև փոխհատուցման դեպքեր: Խոշոր եղջերավորների դեպքում ռիսկն ավելի քիչ է: Այդուհանդերձ, մեր ապահովագրական ընկերություններից երեքն են համաձայնել ապահովագրություն կատարել, այսինքն՝ սա խոսում է այն մասին, որ ապահովագրական ընկերությունները պատրաստ չեն այդ ռիսկի տակ մտնել: Կախված է նրանից, թե մենք ինչ ռիսկ ենք առաջարկում ապահովագրողներին և ինչ հաշվարկներ ենք ներկայացնում: Իսկ, որպեսզի ապահովագրական ընկերությունը նման ռիսկի գնա, պետք է ենթակառուցվածքների` հակակարկտային ցանցերի հարցը լուծված լինի: Գյուղատնտեսական վնասների հաշվառումը բացակայում է Հայաստանում, ապահովագրողների համար կարևոր է իմանալ վերջին մի քանի տարիների տվյալները, որպեսզի ընդհանուր պատկերացում կազմեն ռիսկի գնահատման և սպասվող փոխհատուցումների վերաբերյալ: Եթե մինչև ԱՊՊԱ–ի ներդրումն ունեինք կամավորներ, նույնը չենք կարող ասել գյուղատնտեսության դեպքում:

– Իսկ գյուղացին այսօր որքանո՞վ է պատրաստ:

– Գյուղացին այս հարցում միշտ պահանջարկ է ձևավորել: Պետք է խորհրդատվությունների միջոցով գյուղացուն հասցնել այն գիտակցմանը, որ ապահովագրությունը բոլոր հարցերի պատասխանը չի տալիս: Ապահովագրության առկայությունը չի նշանակում, որ իրենք արդեն էլ ոչ մի խնդիր չունեն: Ապահովագրել, չի նշանակում՝ գյուղացին ոչինչ չի անելու:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում