Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
Lifestyle

Ծննդյան ամսաթվով պարզում ենք՝ ինչ է ձեզ սպասվում 2018թ.-ին

Ներկայացնում ենք նումերոլոգիան, որը կօգնի պարզել 2018թ. առավել հաջողակ օրերը: Պարզ հաշվարկով կիմանաք՝ հաջողությունը երբ կթակի ձեր դուռը:

Հաջողության անհատական թիվը հաշվելը դժվար չէ. դրա համար օգտագործեք ձեր ծննդյան օրը և ամիսը: Օրինակ՝ ծնվել եք 15.07-ին, նշանակում է՝ 1+5+7=13=1+3=4: Այս թիվը պետք է ավելացնել հաջորդ տարվա բոլոր թվերի գումարից ստացված արդյունքին՝ 2+0+1+8=11=2: Գումարեք ստացված թվերը՝ 4+2=6: Ձեր հաջողության թիվը 6-ն է: Ամեն ամսվա 6-ին ձեզ հաջողություն է սպասվում, երբ կկարողանաք հաջողության հասնել գործերում և անձնական կայնքում, կյանքի կոչել համարձակ ծրագրեր և գաղափարներ: Դա տարվա ձեր անհատական թիվն է, որը ձեզ կուղեկցի մինչև 2019թ.:

Եթե հաշվարկի արդյունքում երկնիշ թիվ ստացաք, այն գումարեք մինչև միանիշ թիվ ստացվի:

Անհատական թիվ 1

Այս տարի ամենը, ինչ կանեք, կազդի ձեր ապագայի վրա: Սա նշանակում է, որ ձեր առջև շատ հեռանկարներ կբացվեն: Կկարողանաք սեփական գործ սկսել, ընտանիք ստեղծել կամ երկար սպասված երեխայի ծնունդը ծրագրել: Տարին հաջող կլինի նաև շինարարության, բնակարանը փոխելու, նոր բարձր վարձատրվող աշխատանք փնտրելու համար: Պետք է սովորեք լուծել առաջացած խնդիրները: 2018-ին հնարավորություն կունենաք փակելու անցյալի դռները, որը ձեզ թույլ չի տալիս լիովին զարգանալ: Միայնակ մարդիկ հարաբերություններ կսկսեն:

Անհատական թիվ 2

Նոր տարին ձեզ համար 2017-ից ավելի կայուն կլինի: Կկարողանաք նոր հարաբերություններ սկսել կամ հարթել նախորդները, առաջիկա հաղթանակների ծրագիր կազմել: Աշխատանքում կարող են անսպասելի առաջընթացներ լինել: Սովորեք դիվանագետ լինել, համբերություն ունեցեք, դեպքերն առաջ մի գցեք, այլապես կարող եք մի շարք սխալներ թույլ տալ, որոնք ձեզ հետ կնետեն: 2018թ. ձեր բոլոր մտքերը կկատարվեն, եթե սովորեք թիմով աշխատել: Կարողացեք լսել և արժեքավոր խորհուրդներ ընդունել:

Անհատական թիվ 3

Նոր տարին շատ նոր հանդիպումներ և զարգացման հնարավորություններ կբերի: 2018թ. պետք է համառություն դրսևորեք: Հունվարից պատրաստվեք ոչ ստանդարտ որոշումներ ընդունել, կրեատիվություն և հավակնոտություն դրսևորել: Այդպես կկարողանաք վեր բարձրանալ կարիերայի սանդուղքով, ընդլայնել բիզնեսը: 2018թ. կդասավորվի անձնական կյանքը: Ձեզ շատ հանդիպումներ են սպասվում, բաց չթողնեք ձեր ճակատագիրը: Ցանկալի չէ վարկ վերցնել փետրվարին և նոյեմբերին: Այս ամիսներին պետք է խնայեք: Դրանք անհաջող կլինեն նաև ռոմանտիկ ծանոթությունների և ամուսնության համար:

Անհատական թիվ 4

Պատասխանատու է համառության և աշխատասիրության համար: Պետք է սովորեք կազմակերպված լինել և վերահսկել աշխատանքային ամբողջ գործընթացը: Ամենը, ինչի մեջ ուժ կներդնեք, 5 տարի կաշխատի ձեզ համար: 2018 թ. մի սպասեք ակնթարթային արդյունքի, արագ կարիերային աճի: Մի շեղվեք նպատակից և կկարողանաք որոշ ժամանակ անց ստանալ ձեր աշխատանքի հրաշալի պտուղները: Սիրո մեջ շտապել պետք չէ: Մի ամուսնացեք մարտին և դեկտեմբերին: Այդ ժամանակ ուշադրություն դարձրեք առողջությանը:

Անհատական թիվ 5

Ձեռնտու ծանոթություններ, կարիերայի արագ աճ, շրջագայություններ և նոր հնարավորություններ կլինեն: 2018թ. պետք է ուշադրություն դարձնեք անձնական հարաբերություններին: Երկար մտորումները չեն նպաստի անձնական կյանքի զարգացմանը: Փոփոխություններն անխուսափելի են, դրանց պետք է նախապես պատրաստվել. արդեն փետրվարին կյանքը կարող է կտրուկ շրջադարձ ունենալ, պետք է աշխատեք բարեկեցության հասնելու համար: Ռիսկը տեղին կլինի, բայց հետևեք ֆինանսներին. վարկերը և չվճարված պարտքերը կարող են սրել ձեր վիճակը:

Անհատական թիվ 6

2018թ. կայուն և հանգիստ կլինի: Առաջին տեղում կլինեն ընտանիքը և անձնական հարաբերությունները: Միայնակները կհանդիպեն երկրորդ կեսին: Ինքնուրույն առաջընթացի հնարավորություն կունենաք, այդ թվում՝ բիզնես բացելու: Զգույշ եղեք իշխանությունների հետ հարաբերություններում: Սահմանը չանցնեք, ազնիվ եղեք օրենքի առաջ: Տարվա սկզբում մի շտապեք անշարժ գույքի հետ կապված գործարքներ կնքել:

Անհատական թիվ 7

Նոր տարին հաջող կլինի անձնական զարգացման համար: Կրթության բաձրացումը, հոգևոր աճը և արժեքների վերագնահատումը կօգնեն շատ խնդիրներ լուծել և բարդ հարցերի պատասխաններ գտնել: Ֆինանսական գործերն առաջին տեղում չեն լինի, կզարգանան միայն 2018թ. վերջին: Պետք կլինի հետևել ծախսերին՝ պարտք չվերցնելու համար: Կեղծ հույսերով խաբված լինելու ռիսկ կլինի, ուստի մի շտապեք ամուսնանալ: Բացառեք բացասական տրամադրվածությունները, որոնք կարող են ընկճախտի հանգեցնել:

Անհատական թիվ 8

Պատասխանատավությունը 2018թ. ձեզ համար պետք է առաջին տեղում լինի: Այս տարի կկարողանաք ազատվել խնդիրներից, գործերը կարգի բերել և կարիերային, անձնական վստահ առաջընթաց սկսել: Բարձրացրեք կրթությունը և մի ամաչեք հայտարարել ձեր մասին: Այդպես կկարողանաք ղեկավար դեր ստանձնել, կարգավորել անձնական կյանքը: Մի վախեցեք փոխվել, եթե հարաբերությունները սպառվել են, վերջ դրեք դրանց:

Անհատական թիվ 9

Պետք է սեղմ ժամկետներում աշխատեք: Դանդաղելն անցանկալի կլինի ձեզ համար. կարող եք չհասցնել մտքերն իրագործել: Ցանկացած դժվարություն կհաղթահարեն նրանք, ովքեր կենտրոնացած են վերջնական արդյունքի վրա: 2018թ. ձեր առաջ հստակ նպատակներ և ժամկետներ սահմանեք, ժամանակ հատկացրեք ընտանեկան հարաբերություններին: Հարաբերություններ որոնողներին տարվա սկզիբը հաջողություն չի բերի, իսկ ամառը և աշունը կնվիրի երկար սպասված հանդիումը երկրորդ կեսի հետ: