Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Politics

«Չկան թե՛ փուլային, թե՛ փաթեթային լուծման մեխանիզմներ. դիվանագիտական բառախաղ է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը

– Պարո՛ն Շահնազարյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը մեկ փաստաթղթում մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել և անհրաժեշտ է փուլային մոտեցում: Ի՞նչ է ենթադրում Ս. Լավրովի փուլային մոտեցումը, երբ հայկական կողմը փաթեթային լուծման կողմնակիցն է: Այն է՝ ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշում և տարածքային ամբողջականություն:

– Այն, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքներն ընկած են բանակցությունների հիմքում, և դրանց հիման վրա պետք է կարգավորվի հակամարտությունը, ակնհայտ է և արձանագրելի է որպես քաղաքական փաստ: Ընդ որում՝ այդ մոտեցումն ակնհայտ է ոչ միայն ՌԴ–ի, Ֆրանսիայի և ԱՄՆ ներկայացուցիչների կողմից, այլև ՀԱՊԿ–ի, ԱՊՀ անդամ երկրների կողմից: Վերջին հայտարարությունները հենց այդ մասին են փաստում: Վերջերս այն արձանագրվեց նաև Եվրամիության անդամ երկրների կողմից, որովհետև երեք սկզբունքները ներառված են նաև Հայաստանի հետ գործակցության պայմանագրում, որը բոլորովին վերջերս ստորագրվեց: Հետևաբար, ըստ իս, այստեղ քննարկելու որևէ առիթ չունենք: Այլ հարց է, որ բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա: ՌԴ արտգործնախարարն էլ, ըստ էության, խոսում էր ոչ թե կարգավորման ուղիների, այլ այն մասին, որ պատասխանատվությունը, կամքը և պարտականությունը դրված է հակամարտող կողմերի վրա: Ասում է, որ որպես միջնորդ իրենք ամեն ինչ փորձում են անել, բայց լուծումները, վերջին հաշվով, պետք է գտնեն հակամարտող կողմերը: Նա ինչ–որ չափով պատասխանատվությունը փորձեց հակամարտող կողմերի վրա դնել, որովհետև գիտենք, որ վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ ՌԴ–ն առաջնային դեր ունի հակամարտության մեջ, բայց այդուհանդերձ չի կարողանում արդյունք արձանագրել: ՌԴ–ն իր հերթին այդ առաջնայնությունը տալիս է հակամարտող կողմերին, որ թե՛ սպասելիքների, թե՛ ձախողումների առումով պատասխանատվություն չկրի:

– Իսկ ի՞նչ ակնարկ է «փուլային լուծումը»:

– Ո՛չ փուլային, ո՛չ փաթեթային լուծման մեխանիզմներ, առավել ևս՝ որոշումներ այս պահի դրությամբ չկան: Դա դիվանագիտական բառախաղ է: Այդ միջոցով հակամարտող կողմերը փորձում են առանձնացնել և ցույց տալ իրենց դիրքորոշումների տարբերությունն ու առանձնահատկությունը: Բայց իրականության մեջ բանակցություններ, կարգավորման լուծման ուղիներ այսօր չեն քննարկվում: Միակ հարցը, որը քննարկվում է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, նախագահների հանդիպման ժամանակ, սահմանային լարվածության նվազեցումն է և վստահության մթնոլորտի ձևավորումը: Հիմա փուլային, թե փաթեթային կկոչեն, ամենևին կարևոր չէ, որովհետև նման բան ընդհանրապես չկա:

– Այնուամենայնիվ, ՀՀ–ն և Ադրբեջանը Լավրովի հայտարարության վերաբերյալ իրենց կարծիքը հայտնեցին: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը մասնավորապես ընդգծել էր, որ խոսքը փաթեթային լուծման մասին է՝ փուլային իրականացմամբ: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն էլ նշել է, որ ադրբեջանական կողմը ողջունում է ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը:

– Պաշտոնական Երևանը և պաշտոնական Բաքուն պարզապես Լավրովի հայտարարությունը փորձեցին հարմարեցնել իրենց դիրքորոշմանը: Այսինքն՝ այնպես ներկայացնել, թե նա պաշտպանում է հենց իրենց դիրքորոշումը: Իսկ Լավրովի հայտարարության մեջ ամենակարևոր դրույթը, որը նա ասում էր նաև անցած տարվա վերջում, այն է, որ կողմերի միջև վստահության չկա, պետք է վստահություն մթնոլորտը վերականգնվի և լարվածությունն առաջնագծում նվազի: Սա է միակ քաղաքական օրակարգը, մնացածը դիվանագիտական գնահատականներ են, որոնք որևէ կերպ չեն ազդում բանակցային գործընթացի վրա: Ընդ որում՝ բոլորը տեսնում են, և Լավրովն ինքը չի թաքցնում, որ թե՛ նախաձեռնություններից, և թե՛ բանակցային գործընթացից մեծ հաշվով սպասելիքներ չունեն:

– Նշեցիք, որ կողմերը փորձեցին այնպես ներկայացնել, թե Ս. Լավրովը փորձում է պաշտպանել հենց իրենց դիրքորոշումը: Այդուհանդերձ, Դուք նրա հայտարարության մեջ կողմերից մեկին պաշտպանելու միտում չե՞ք տեսնում:

– Ոչ, չեմ տեսնում: ՌԴ–ն ունի իր շահերը հակամարտության մեջ, և կարծում եմ, որ ՌԴ–ն երբեք չի պաշտպանել հակամարտության և ոչ մի կողմի: Փորձել է հավասար մոտեցում ցույց տալ: Այդ հավասարակշռված մոտեցումը ցուցաբերել է թե՛ ՀՀ–ի և Ադրբեջանի համար և թե՛ իր շահերի տեսակետից: Սա քաղաքականություն է, և այստեղ գործընկերության, կամ, առավել ևս, եղբայրության սկզբունքներով, ցավոք սրտի, ոչ ոք չի առաջնորդվում: Բոլորին բացառապես պետական շահն է հետաքրքրում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում