Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Կառավարությունը խնդրահարույց է համարում «Ելք»–ի նախաձեռնությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության հունվարի 18–ի նիստի օրակարգում ներառված է կառավարության արձանագրային նախագիծը, որը վերաբերում է «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի օրենսդրական նախաձեռնությանը: Պատգամավորն առաջարկել է փոփոխություն կատարել ՀՀ «Աշխատանքային օրենսգրքում», ըստ որի՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն (ՆՈՒՀ) հաճախող երեխա ունեցող աշխատողի պահանջով, մինչև երեխայի նախադպրոցական տարիքի ավարտը, աշխատանքային օրվա ավարտ կարող է սահմանվել ժամը 17:00–ն: Նախագծի հիմնավորման մեջ նշվել է, որ ՀՀ–ում համայնքների ենթակայության տակ գտնվող ՆՈՒՀ–ում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այնտեղ հաճախող սաների ծնողների համար: ՆՈՒՀ–երի աշխատաժամն ավարտվում է ժամը 17:30–ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում առկա տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում նախկինում կատարվող աշխատանքը կարելի է իրականացնել զգալի կարճ ժամանակահատվածում: Ուստի այն մտահոգությունները, թե նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխայի ծնողներից մեկի աշխատանքային ժամերի կրճատումը մեկ ժամով կազդի նրա աշխատանքի որակի վրա, չի համապատասխանում իրականությանը:

Նախագծի վերաբերյալ կառավարությունը ներկայացրել է իր առաջարկությունը՝ ընդգծելով, որ այն խնդրահարույց է, չի ծառայում հիմնավորման մեջ նշված նպատակին: Ի թիվս այլ հիմնավորումների՝ կառավարությունն ընդգծել է, որ առաջարկվող կարգավորմամբ աշխատանքային ժամերի կրճատումը որպես գործատուի պարտավորություն սահմանելը ոչ միայն չի համապատասխանում միջազգային դրական փորձին, այլ նաև չի լուծում երեխա խնամող ծնողների աշխատանքը երեխայի խնամքին զուգահեռ կազմակերպելու խնդիրը:

«Միաժամանակ չենք կիսում նախագծի հիմնավորման մեջ նշված այն տեսակետը, որ ՆՈՒՀ հաճախող երեխայի ծնողներից մեկի աշխատանքային օրվա ժամերի կրճատումը չի կարող բացասաբար ազդել աշխատողի աշխատանքի արդյունավետության վրա: Հակառակը, մեր գնահատմամբ, նման կոշտ կարգավորում ամրագրելը կարող է բացասաբար ազդել ինչպես աշխատանքի արդյունավետության վրա, այնպես էլ կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ գործատուները կփորձեն ազատվել նախադպրոցական տարիքի երեխա ունեցող աշխատողներից: Մյուս կողմից, հարկ է նկատել, որ Օրենսգրքի 141–րդ հոդվածով ամրագրված են միջազգային իրավունքի նորմերի պահանջներին համապատասխան ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմի կիրառման կարգավորումներ: Այսինքն՝ Օրենսգրքի գործող դրույթն աշխատանքային հարաբերությունների կողմերին ընձեռում է հնարավորություն փոխադարձ համաձայնության հիման վրա սահմանել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ»,– նշված է կառավարության արձանագրային նախագծում:

Կառավարությունը խնդրահարույց է համարել նաև այն դեպքը, երբ ՆՈՒՀ–ում աշխատանքը ավարտվում է ոչ թե 17:30–ին, այլ ավելի շուտ. «Ուստի, նշված դեպքերում առաջարկվող կարգավորումը չի ծառայի իր նպատակին: Միևնույն ժամանակ, համաձայն նախագծի՝ ՆՈՒՀ հաճախող երեխա ունեցող աշխատող ծնողներից միայն մեկն իրավունք ունի օգտվել առաջարկվող՝ ոչ լրիվ աշխատանքային օր նախատեսելու իրավունքից: Այս կապակցությամբ պարզ չէ, թե ինչպես է ծնողներից մեկի գործատուն տեղեկանալու մյուս ծնողի կողմից արդեն իսկ նշված իրավունքից օգտվելու փաստի մասին»:

Ըստ կառավարության եզրակացության՝ վերոնշյալ նախագծի ընդունումը, այլ հավասար պայմաններում, կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազմանը և ՀՀ պետական բյուջեի ծախսերի փոփոխությանը, որի չափը հնարավոր չէ գնահատել համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում