Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2017 թվականի ավարտին սահմանային լարվածության նվազմանը զուգահեռ 2018 թ. մեկնարկն առանձնացավ սահմանային լարվածության աճով: Ադրբեջանական կողմը կրկին դիմեց սադրանքների: Արդյունքում 2018 թ. սկզբին հայկական կողմը սահմանին զոհ և վիրավորներ ունեցավ:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը սահմանային լարվածության աճը այսպես է բացատրում.

«Սա դիրքային պատերազմի առանձնահատկությունն է: Մենք չունենք խաղաղության պայմանագիր: Աշխարհագրորեն էլ դիրքերն այնպես են դասավորված, ըստ որի հայկական կողմը շատ հանգիստ է և լեռներին ապավինած կարող է պաշտպանվել: Իսկ ադրբեջանցիներին էլ միշտ գայթակղում է գրոհելը: Այսօրվա իրավիճակը, խաղաղության բանակցում կոչված, բայց իրականում գոյություն չունեցող գործընթացը անհամություններ անելու գայթակղություն է ստեղծում, ինչն էլ անում է Ադրբեջանը: Հայությունը պետք է հասկանա Ադրբեջանի դիրքորոշումը: Նրանք հյուծման քաղաքականություն են վարում: Գրոհում են, բայց չեն հաղթում, շրջափակումը շարունակում են՝ մինչև արտագաղթը կսպառի ամեն ինչ: Սա է իմաստը: Իսկ այդ հարաբերական խաղաղությունը կապված է այն փաստի հետ, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո որոշ տեխնիկական միջոցների շնորհիվ դիվերսիաներ իրականացնելն ավելի է դժվարացել: Բայց հայկական կողմը պետք է հիշի, որ ադրբեջանական կողմը նորից շատ ակտիվ վերազինվում է, ինչը պատերազմի է տանում: Իսկ խաղաղությունը ոչինչ չպետք է նշանակի: Ուզում եք ընդունեք, ուզում եք՝ ոչ, լինելու է էսկալացիա և այն անընդհատ կորի պես բարձրանալու է ու իջնելու, կրկին իջնելու է ու բարձրանալու: Մեզ հանգիստ չեն թողնելու, մինչդեռ հայկական կողմն ինքը չպետք է հանգիստ թողնի նրանց: Բայց հայկական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ եթե նրանք ոչինչ չանեն, ոչինչ չանել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ նշվածը սխալ քաղաքականություն է, որը հանգեցրեց ապրիլյան պատերազմի:

2018 թ. նշանավորվելու է մի շարք իրադարձություններով: ՀՀ 100–ամյակ, Արցախյան շարժման 30–ամյակ, Սումգայիթի ջարդերի 30–րդ տարելից: Ադրբեջանում էլ սպասվում են նախագահական ընտրություններ: Հարցին, թե ադրբեջանական կողմն արդյո՞ք նոր սադրանքների չի դիմի, քաղաքագետը նկատեց. «Սադրանքներ լինելու են ամեն օր, քանի որ չկա խաղաղության պայմանագիր»:

Ղարաբաղյան հարցի շուրջ 2017 թ.–ին հանդիպումներ եղան, որոնք այդպես էլ իրական բանակցությունների որակումը չստացան: Նշված դիտարկմանն ու հարցին, թե 2018թ. բանակցությունների վերսկսման տեսլականը կա՞, քաղաքագետը պատասխանեց.

«Ոչ: Արցախյան հարցը խաղաղ լուծման տարբերակ չունի: Իսկ բանակցություններն ու հանդիպումներն, առհասարակ, բանակի հզորացման, կազմակերպվածության մեծացման և ՀՀ–ում պետականաշինության եվրոպական չափորոշիչների կիրառման նպատակը պետք է ունենան: Ուրիշ ոչինչ չկա: Ժողովուրդը պետք է պատրանք չունենա: Ճշմարտությունը միշտ ավելին է, քան հեքիաթը: Մինչև ապրիլյան պատերազմը մեզ համոզում էին, թե բանակցություններ կան: Իսկ ի՞նչ եղավ: Կային բանակցություններ, կար ԵԱՀԿ Մինսկի խումբը, բայց արյունալի պատերազմը եղավ: Սա է փաստը, և ոչ թե այն, թե ով իր շահերից ելնելով ինչ է պարտադրում»:

Ինչ վերաբերում է 2018թ.–ին լայնամասշտաբ պատերազմի հնարավորությանը, քաղաքագետը նշեց, որ այստեղ երկու հարց կա. «Առաջին՝ Ադրբեջանն ինչքանո՞վ կվերազինվի, և երկրորդ՝ միջազգային իրադրությունը հարմար կլինի՞, թե ոչ: Պատերազմի վերաբերյալ որոշումները կախված են հենց այդ հանգամանքներից: Կախված է նաև նրանից, թե մեր ռազմավարական դաշնակիցն իր ներքաղաքական կամ արտաքին քաղաքական նկատառումներով որքանով կսադրի: Եթե այս հարցերը պարզ լինեն, կարելի է կանխատեսել պատերազմի հնարավորությունը, բայց դրանք պարզություն չունեն: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել: Ադրբեջանը ապրիլյան պատերազմի ժամանակ շատ դաժան հարվածներ է ստացել մեր կողմից: Այնուամենայնիվ, իրավիճակը կարող է ապակայունանալ, և չպետք է բացառել այդ հանգամանքը: Առհասարակ լայնամասշտաբ պատերազմի մասին խոսելիս հայերը նկատի են ունենում Ադրբեջանի կողմից սկսվող պատերազմը: Ես հայկական կողմին առաջարկում եմ, որ հենց ինքը պատրաստվի ու սկսի այդ լայնմասշտաբ պատերազմը, որին, սակայն, պատրաստվել է պետք: Երկրում կարգ ու կանոն, զարգացում ու արդյունաբերություն է պետք: Իսկ բանաձևը պարզ է՝ դղյակների փոխարեն՝ գործարաններ ու տանկեր»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում