Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Ադրբեջանը կշարունակի իր քաղաքականությունը. ո՞րն է միջազգային ճնշման բացակայության պատճառը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 11–ին տեղի է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստը, որի ընթացքում ԵԱՀԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը առանձնահատուկ շեշտադրել է շփման գծում լարվածությունը նվազեցնելու միջոցառումների, այդ թվում գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ամրապնդման և հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը: Բացի այդ, ընդգծվել է նաև դիպուկահարներին շփման գոտուց հետ քաշելու անհրաժեշտության մասին:

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հետո հետաքննական մեխանիզմների, մասնավորապես նաև դիպուկահարներին շփման գոտուց դուրս բերելու մասին բազմիցս է խոսվել, սակայն առաջընթաց այս առումով այդպես էլ չի արձանագրվում:

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն»–ի նախագահ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ շատ լավ է, որ Հայաստանն անընդհատ այդ հարցը բարձրացնում է ԵԱՀԿ–ի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Սա ճիշտ քաղաքականություն է, բայց մենք գիտենք պատճառը, ըստ որի այդ առումով տեղաշարժ չկա: Պատասխանը պարզ է՝ Ադրբեջանը չի համաձայնում շփման գծում թուլացնել լարվածությունը: Դիպուկահարների հարցը վաղուց է շոշափվում, իսկ Վիեննայի պայմանավորվածություններից հետո էլ խոսվեց շփման գծում սարքավորումներ տեղադրելու մասին, որոնք կֆիքսեն, թե ով առաջինը խախտեց զինադադարը: Խոսվեց նաև վստահության մթնոլորտի ստեղծման մասին: Բայց Ադրբեջանը չի համաձայնում՝ տեղաշարժ չկա Ադրբեջանի քաղաքականության պատճառով: Մենք չպետք է համաձայնենք վերականգնել բանակցային գործընթացը՝ մինչև վստահության մթնոլորտ չստեղծվի: Սրա մեջ է նաև շփման գոտուց դիպուկահարների դուրս բերումը»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ստեփան Գրիգորյանը:

Նշված համատեքստում քաղաքագետն ընդգծեց, որ անցած տարի ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաև ՀՀ–ի և Ադրբեջանի նախագահների Ժնևում տեղի ունեցած հանդիպումները բանակցություններ չէին:

«Խոսքը Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու, վստահության մթնոլորտի ստեղծման մասին էր, որոնք հետագայում բանակցություններին վերադառնալու հնարավորություն կստեղծեին: Բանակացությունները կարող են սկսվել, միայն եթե կյանքի կոչվեն Վիեննայի պայմանավորվածությունները»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե բացի նրանից, որ Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունները, չի ցանկանում շփման գոտուց դուրս բերել դիպուկահարներին, այս հարցում չկա՞ արդյոք նաև միջազգային ճնշման անհրաժեշտությունը, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Միջազգային ճնշում լինում է այն ժամանակ, երբ միջազգային հանրության մոտ կա կոնսոլիդացիա: Ես այդ կոնսոլիդացիան չեմ տեսնում: Չեմ տեսնում, որ ԱՄՆ–ի, Եվրոպայի և Ռուսաստանի մոտեցումները համընկնեն: Այսօր ԱՄՆ–ՌԴ, ՌԴ–Եվրամիություն շրջանակներում առկա են բարդ հարաբերություններ: Իսկ եթե այդ մեծ խաղացողների մոտ ընդհանուր և կոշտ մոտեցում կամ կամք չկա, ոչ ոք էլ չի ճնշի: Ռեալ ճնշում Ադրբեջանի կամ Հայաստանի վրա չկա: Եվ այդ համատեքստում տեղաշարժ ևս չեմ տեսնում: Այո, Ղարաբաղյան հարցում կարծես թե հակասություններ չկան թե՛ ԱՄՆ–ի և Ռուսաստանի և թե՛ ԱՄՆ–ի կամ Եվրոպայի միջև: Հակասություններ կարծես չկան, բայց չկա նաև թելադրելու կամք: Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը, Եվրամիությունն ու ԱՄՆ–ն հստակ տեսնում են, թե Ղարաբաղյան հարցն ինչ լուծում պետք է ստանա: Ընդհանուր առմամբ, այո, ուզում են, որ խաղաղ լուծում լինի, դեմ են, որ պատերազմ լինի: Այդուհանդերձ չեմ կարող ասել, որ նրանք հստակ տեսնում են, թե կոնկրետ ինչ ձևով պետք է լուծվի Ղարաբաղյան հարցը, որ ըստ այդմ էլ ճնշեն կողմերին: Եվ եթե դրսից ճնշում չկա, Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությունը կշարունակի»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում