Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance Group
uncategorized

Հայաստանն աշխարհի ամենաանկախ պետությունն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը

– Վարպետ, շնորհավոր ձեր տոները: Ձեզ համար ինչպիսի՞ խորհուրդ ունեն դրանք՝ Նոր տարին, Սուրբ Ծնունդը:

– Նաև՝ իմ ծնունդը: Իմ ծնունդն էլ էր:

– Առավել ևս, խորհուրդը պետք է մեծանա:

– Չգիտեմ՝ մեծանում է, թե չի մեծանում, բայց Քրիստոսից երկու օր հետո ես եմ լույս աշխարհ եկել:

– Մենք Նոր տարին ճի՞շտ ենք նշում: Նշո՞ւմ ենք, ինչպես պատշաճում է:

– Ես այս տարի շատ լավ անցկացրեցի: Ես ու կինս երկու հատ սալաթով–բանով հանգիստ նստեցինք, կերանք: Ու ամեն ինչ վերջացավ:

Էդ ղալմաղալները չեմ սիրում:

– Հավատացեք, ես այս պահին ձեզ նախանձում եմ:

– Պարզ է՝ պետք է նախանձեք: Թե չէ տանջվում ես, հալից ընկնում ես: Ու… գալիս են… Բոլորը՝ կուշտ. մի կտոր բան ստից ուտում են… Վայ՜, շնորհավոր, բան…

Ես բոլորին՝ հատկապես իմ ուսանողներին, զգուշացրեցի: Ասացի՝ իմացեք, որ մենք Նոր տարին շքեղ դիմավորելու համար չենք պատրաստվել: Այնպես որ…

– Լավ, այդ ուտելու–խմելու ընթացքում ժամանակ մնո՞ւմ է, որ մի քիչ էլ մտածենք, թե ի՞նչն արեցինք անցնող տարվա մեջ, ի՞նչը չարեցինք: Ճի՞շտ ապրեցինք, սխա՞լ ապրեցինք…

Թե ընդամենը ուղեղներս մթագնում ենք ալկոհոլով ու հանգիստ շարունակում ենք ստամոքսի հետ կապված մեր գործը:

– Ճիշտ է, ինձ մոտ այդ ձեր ասած վիճակները չկան, բայց հետևում եմ աշխարհին ու տեսնում եմ, որ ժամանակի մեջ ամեն ինչ այնքան փոփոխական է ու այնքան սուտ է: Չգիտես՝ ինչի՞ն հավատաս ու ինչի՞ն չհավատաս:

Բայց մի բան հաստատ վատ է. արդեն ձեռքները երկարել են Պարսկաստանին: Այսպես ասած՝ մի քիչ հույս տվող երկրին: Ցանկանում են այստեղ էլ քանդել:

Վրացիներն էլ խոստացել են, որ ճանապարհ են բացելու: Բայց այդ ամենն ասես ջրի վրա գրված բաներ լինեն, էլի:

– Բայց չքանդվող բանը կկարողանա՞ն քանդել:

– Կկարողանան: Ոչ միայն դրսի, ներսի ուժերն էլ կքանդեն: Ի վերջո, ամեն ինչն էլ կարող են քանդել:

Տեսեք՝ մենք մեր տեսակով կապ չունենք Եվրամիության ընդունած սկզբունքների հետ՝ միասեռականների պաշտպանություն և այլն, և այլն: Բայց քիչ–քիչ սկսում են ներարկել: Արդեն ափաշկյարա միասեռականներն էլ են երևում, տրանսվեստիտներ էլ կան, երեխաներն էլ կսկսեն շուտով դատի տալ սեփական ծնողներին: Ու այդպես կգնա:

– Այսինքն՝ նշանակում է դուք դեմ եք նաև համաձայնագրին, որ Հայաստանը ստորագրեց Եվրամիության հետ:

– Համաձայնագրի նայած որ կետին:

Եթե համաձայնագիր ես ստորագրում, դու կարող ես ասել, որ ես այս կետերը չեմ ընդունում, իսկ, ա՛յ, այս կետերը ընդունում եմ: Բայց եթե քոռ–քոռ ամեն ինչի տակ ես ստորագրում, իհարկե, դեմ եմ:

Իսկ Հայաստանն իր պայմանները չի կարող թելադրել, որովհետև, ինչպես գյումրեցիներն են ասում, աշխարհի ամենաանկախ պետությունը Հայաստանն է: Ինչու՝ հարցնում են: Ասում է՝ որովհետև աշխարհի ոչ մի պետություն նրանից կախված չէ:

Այնպես որ, մենք այդ ի՞նչ հզոր ենք, որ պետք է պայմաններ դնենք:

Մի բան է մնում մեզ՝ հզորանա՛լ, դառնալ հզո՛ր երկիր: Կաշառակերությունը վերանա, կոռուպցիան վերանա, մարդիկ մտածեն երկիրը զարգացնելու ուղղությամբ: Այդ ժամանակ Հայաստանին բանի տեղ կդնեն:

– Համաձայնագիրը, որ ստորագրել ենք Եվրամիության հետ, հենց պարունակում է այդ դրույթները: Որ պետք է կաշառակերությունը վերանա, կոռուպցիան վերանա, որ պետք է արդար երկիր կառուցենք՝ իր անկախ դատարաններով:

– Հա, էդ էլ կա: Բայց անելո՞ւ են:

– Չգիտեմ:

– Պարզ չէ՞, որ չեն անելու: Սինգապուրի վարչապետը երբ եկել էր Հայաստան, դա էր ասում: Ասում էր՝ մի կերեք, մի լափեք: Հետո ասում էր՝ դուք սփյուռք ունեք: Այնպես արեք, որ նրանք վստահեն ձեզ ու ձեր երկրում ներդրումներ անեն:

Վերջերս սոցցանցերում մի սյուժե դիտեցի Սինգապուրի մասին: Ցույց էր տրվում, թե ինչպես ընդամենը 40 տարվա մեջ մի քոսոտ երկիր դարձավ ծաղկուն պետություն: Բանն այն է, որ գրվեցին հստակ օրենքներ ու դրանք պաշտպանվեցին բոլորի կողմից: Նույնիսկ բնակիչներն ասում էին, որ իրենց մոտ ոստիկանական պետություն է: Բայց հենց օրենքների կատարման այդ խստությունն էր, որ նման արդյունքի հանգեցրեց:

– Գուցե մի օր արթնանանք ու տեսնենք, որ մեր իշխանություննե՞րն էլ են ցանկանում այդպիսի երկիր ստեղծել: Էլ ո՛չ մի կոռուպցիա, ո՛չ մի թալան, վե՛րջ: Օրենք է ու օրենքի ենթակայություն:

– Դուք Թոմաս Մորի հետ բարեկամնե՞ր եք: Ինչ–որ ուտոպիստական բաներ եք ասում: Նման բան չի՛ լինում: Չնայած կա և դրա նախադեպը: Վրացիների նախկին նախագահն էր՝ Սահակաշվիլին, ով վերացրեց կոռուպցիան երկրում: Բայց հետո ընկան հետևից ու գլխին տվեցին:

– Դե, ոչ մի լավ բան անպատիժ չի մնում:

– Նման բան կա, չէ՞, հարցնում է՝ այս մարդն ինչո՞ւ քեզ չբարևեց: Ասում է՝ չգիտեմ, ուզում եմ հիշել, թե ի՞նչ լավություն եմ արել նրան:

– Շնորհակալություն, վարպետ: Ձեզ համար լավ տարի սկսվի: Առողջ լինեք, խաղաղ հոգով ապրեք, մտահոգություններ շատ չունենաք:

– Ես չեմ կարող մտահոգություններ չունենալ, որովհետև ողջ ուշքս ու միտքս իմ հայրենիքը լավ տեսնելու մեջ է:

Մնացածն էլ ի՞նչ ասեմ…

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում