Թիվ 4 ընտրատարածքի ՀՀԿ–ական եռյակը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀԿ–ն արդեն կողմնորոշվել է, թե Երևանի թիվ 4 (Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն) ընտրատարածքում իր կուսակցությունից ովքեր են ընդգրկվելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային ցուցակում: Այսօրվա մեկ այլ լրատվության մեջ մենք արդեն գրել ենք, որ Գագիկ Բեգլարյանն ու Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) չեն լինի նոր խորհրդարանում: Բայց կուսակցության վրա թանկ է նստել նրանց բացակայությունը, քանի որ նրանց «կփոխարինեն» մեկի եղբայրը, երկրորդի` որդին:
Եվ այսպես` ՀՀԿ ռեյտինգային ցուցակում մայրաքաղաքի կենտրոնում ընդգրկվել են Գարեգին Նուշիկյանը, Թոխմախի Մհերի տղան` Դավիթ Սեդրակյանը և Գագիկ Բեգլարյանի նախկին փոխնախարար եղբայրը` Հակոբ Բեգլարյանը:
Նրանց կուսակիցներն ու շրջապատը հույս ունեն երեքին էլ անցկացնել խորհրդարան:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: